Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան
Հարցում

Ապրիլյան իշխանության իմաստը

Ապրիլին Հայաստանում ձևավորվելու է նոր իշխանություն։ Սահմանադրությունը պահանջում է, որ նշված ժամկետներում իշխանությունը ձևավորվի, իսկ իրականությունը պահանջում է, որ իշխանությունը լինի իրոք նորը։ Անձերը կամ անվանացանկը թերևս ամենակարևորը չեն։ Շատ ավելի կարևոր է օրակարգը, որպեսզի ո՛վ և ովքե՛ր էլ որ այն ձևավորեն, գնան խորքային նորացման, և ոչ՝ ստանդարտ լուծումների ճանապարհով։ 

Նախագահ Ս. Սարգսյանն իր վերջին հրապարակային ելույթներում մի քանի անգամ հիշատակեց Իսկանդերները ՝ դրանց տեսական և կիրառական նշանակությամբ։ Հակառակորդին զսպվածության մղելու և ռազմական հավասարակշռության փաստի արձանագրման տեսակետից սա ճիշտ ընտրված ուղերձ էր։ Մյուս կողմից՝ իսկանդերների հիշատակումների և դրանք որպես հաղթաթուղթ գործածելու հնարավորությունն անվերջ չէ։

Բանակի իսկանդերը գտնվեց, բերվեց։ Դա մեծ գործ էր, բայց մեզ պետք է գտնել մեր մյուս ոլորտների «իսկանդերները»։ Տնտեսության, կրթության, արտագաղթի, գյուղատնտեսության, քաղաքային կառավարման, համայնքների զարգացման, մշակույթի, սփյուռքի հետ կապերի, հայկական աշխարհի, և այլն։ Եվ հենց սա՛ պետք է լինի ապրիլյան իշխանության իմաստը։

Երկրում իրական փոփոխություններ և իրական արդյունքներ են պետք։ Բարդագույն մի շարք հարցերում մենք ոչ միայն չենք կարողանում գտնել լուծումների բանալիները, այլ նույնիսկ չենք կարողանում կայունացնել վիճակը։ Դրա ապացույցն ամայացող գյուղերն են ու դատարկվող դասարանները, երկրից դուրս բերվող կապիտալը և Հայաստանում գործ չդնելու, ներդրումներ չանելու միտումը, որը, ցավոք, տարածված է հայաստանյան և սփյուռքի բիզնես շրջանակներում։

Ապրիլյան իշխանությունը պետք է լուծի վստահության խնդիրը։ Վստահության խնդիրը շրջադարձային պահի է հասել։ Իմ ասածը չի վերաբերում վստահությանը որևէ անձի, կուսակցությանը և նույնիսկ կառավարությանը։ Իմ ասածը վերաբերում է վստահությանը պետության ապագային և հեռանկարին ընդհանրապես։

Ես սա ցավով եմ ասում, խոր տագնապով։ Նկատվում է պետության անհեռանկարայնության վերաբերյալ տրամադրությունների աճ։ Չգիտեմ՝ պետությունը պատվիրե՞լ է խորքային հետազոտություններ այս հարցի շուրջ, բայց միջին դասարաններից երեխաների արտագաղթի տվյալները, առկա տրամադրությունները, բիզնես պասիվությունը, մերձավոր սփյուռքում առկա տրամադրությունները, ՌԴ քաղաքացիության ձգտողների թիվը և մի շարք այլ փաստարկներ հաստատում են խնդիրը։ Այս միտումը պետք է որևէ կերպ զսպել, որովհետև հազարամյակներով պետականություն չունեցած ժողովուրդների և նրա էլիտաների մոտ պետությունը գենետիկական օրենք չէ։

Ով և ովքեր էլ ձևավորեն ապրիլյան իշխանությունը, այս խնդիրները հավանաբար կարևորելու են։ Բայց դրանց լուծումները մակերեսային չեն, և խնդիրն այստեղ ցանկությունը չէ, այլ՝ դրանց լուծումների մեխանիզմների ընտրությունը։ Պետք են ոչ ստանդարտ քայլեր, ոչ ստանդարտ մոտեցումներ։ Իներցիոն լուծումների ճանապարհն արդյունք չի տալու, որոշ ժամանակ անց ավելի բարդ իրականության առաջ է կանգնեցնելու։ Իներցիոն և հատվածային լուծումները խորացնելու են խնդիրները։

Ինչպե՞ս դառնալ իրոք նոր իշխանություն

Երկրում պետք է փոխվի մթնոլորտը, երկրում պետք է փոխվեն տրամադրությունները, պետք է փոխվեն հանրային սպասումները։ Պետք է կարողանալ կոտրել այսօրվա ծույլ և հոգնած մթնոլորտը։ Եվ վերջապես՝ երկրին և հասարակությանը պետք է նոր օրակարգ։ Երկիրը պետք է արագ տեմպերով գնա արդիականացման։ Հայաստանի մոդեռնիզացիան (արդիականացումը) ամենալայն իմաստով՝ պետք է դառնա ապրիլյան իշխանության օրակարգը։ Որքան ուշ սկսվի այս պրոցեսը, այնքան ծանր գին ենք վճարելու։

Ապրիլյան իշխանությունն ունի նորը համարվելու և երկրում բեկում մտցնելու, կյանք հաղորդելու, պետություն զարգացնելու կենսական էներգիա տալու պարզ հնարավորություն։

Մարդկանց տալ աշխատելու, գործելու ազատություն՝ անկախ մասնագիտությունից, զբաղմունքից և սոցիալական վիճակից։ Ցանկացած քաղաքացի պետք է զգա այդ ազատության շունչը։ Նոր ազատության և նոր հնարավորությունների լուրը պետք է հասնի այլ պետությունների հայ համայնքներ՝ նոր և տասը տարի առաջ գնացածներին, դրսում տեղավորվածներին, հաջողածներին և մի կերպ ապրողներին։ Նոր հնարավորությունների և նոր մթնոլորտի լուրը պետք է դառնա Հայաստանի նոր բրենդը։ Կլուծենք այս խնդիրը՝ կունենանք հաջողություն, և 2040-ի ուղենիշները կարող է և իրականություն դառնան։ Չենք լուծի՝ դրանք կմնան հեքիաթ։

Տարիների ընթացքում ստեղծվել է հետադիմական գերկենտրոնացված համակարգ։ Մանկապարտեզից մինչև պետական կառավարման ամենաբարձր օղակներ։ Խնդիր դնելով՝ ամեն ինչ պահել վերահսկողության տակ, կաթիլ առ կաթիլ տարբեր օղակների զրկելով ինքնուրույն գործելու իրավունքից և հնարավորությունից, այսօր մենք ստացել ենք գերկենտրոնացված և անգործունյա համակարգ, որտեղ նորը չի մտնում, թարմը չի մտնում, պրոգրեսիվը չի մտնում։ Վերից վար բոլորը սպասում են. չգիտես՝ ում, չգիտես՝ ինչի։ Վերից վար բոլորն իրենց անգործությունը գցում են վերադաս օղակի վրա, հերթով ՝մեկը մյուսի՝ մինչև պատից կախված գործող նախագահի նկարը։ Կասեք՝ անարդա՞ր է. գուցե շատ իմաստներով՝ այո, բայց համակարգն այդպես է ձևավորել։ Ի վերջո՝ ինքնուրույն կես քայլ չանելու, չգործելու՝ անվերջ խրախուսվող մթնոլորտը բերել է ինքնուրույն չմտածելու համատարած վիճակին։

Գիտակրթական հաստատություններում, մշակութային համակարգում պետք է օր առաջ հրաժարվել ցանկացած առաջադիմական միտք կասեցնող գերկենտրոնացումից։

Գերկենտրոնացումը սպանել է նախաձեռնողականությունը։ Չկա գաղափար, նոր միտք, նոր լուծում ձևակերպելու ո՛չ մեխանիզմը, ո՛չ մոտիվացիան։

Գործելու ազատություն պետք է տալ փոքր բիզնեսին։ Առանց կտրուկ քայլերի չի ստացվելու վերականգնել գործելու հավեսը, հավատը։

Պետք է արագ թույլ տալ, որ 21-րդ դարը մտնի Հայաստան՝ հատկապես բարքերի և կառավարման տրամաբանության առումով։

Հայաստանում բացասական սպասումների և պետության անհեռանկարայնության՝ չափազանց վտանգավոր միտումները կասեցնելու, երկրում դրական սպասումներ և դրական տրամադրություններ ստանալու, և որպես հետևանք՝ տնտեսական և հանրային արդյունավետ ակտիվություն և արդյունքներ ունենալու համար ապրիլյան իշխանությունը պետք է գնա լայն ազատությունների և ակտիվ ապակենտրոնացման ճանապարհով։ Հայաստանում կա շոկային ազատության անհրաժեշտություն. դա պետք է արվի օրենսդրական լուծումների, կառավարման տրամաբանության փոփոխությամբ և պետական կառավարման համակարգում նոր մտածողություն կրող անձանց ակտիվ ներգրավմամբ։

Նույնիսկ նման ռազմավարական որոշում կայացնելուց հետո խնդիրը հեշտ չի լուծվելու։

Որոշումից իրականություն ճանապարհին լինելուէ առնվազ երկու խոչընդոտ.
Ա. դիմադրություն
Բ. անտարբերություն

Ձևավորված համակարգի բնական հետևանք է չեռնենկոյական զանգվածը, որը տեղավորվել է պետական կառավարման բոլոր օղակներում և այնտեղ իրեն լավ է զգում։ Ատամներով պայքարելու է ցանկացած փոփոխության, ցանկացած առողջացման դեմ, որովհետև իր համար վտանգ է տեսնելու։ Մյուս կողմից էլ՝ պարզապես ուրիշ բան ինքը չի կարող պատկերացնել, այլ տիպի կյանքի այն ուղղակի քրոմոսոմային մակարդակով պիտանի չէ։ Խոսքն ամենևին տարիքային գործոնի մասին չէ. Հայաստանում կայուն կերպով ձևավորվել է երիտասարդ չեռնենկոների բացառիկ սոցիալական խավ։

Լինելու է նաև տոտալ անտարբերություն։ Լայն զանգվածների մոտ (նաև նրանց, ումից բան է կախված) հոգեբանորեն ինչ-որ բան կոտրվել է։ Հայաստանում մարդիկ դարձել են անտարբեր` իրենց շուրջը կատարվողի, երկրի ու նաև՝ իրենք իրենց հանդեպ։ Շատ դժվար է լինելու տոտալ անտարբերության պայմաններում իրականացնել խորքային փոփոխություններ, նոր շունչ հաղորդել պետությանը։ Բայց ուրիշ ճանապարհ ուղղակի չկա։ Անտարբերություն պրոբլեմի հանդեպ՝ չի նշանակում պրոբլեմի բացակայություն, անտարբերություն իրականության հանդեպ՝ չի նշանակում իրականության բացակայություն, անտարբերություն առաջիկա վտանգների հանդեպ՝ չի նշանակում վտանգների բացակայություն։ Դիմադրությունը և անտարբերությունը լուրջ խոչընդոտներ են, որոնք սակայն կարելի է հաղթահարել։ Եվ այստեղ փոփոխությունների որոշմանը հաջորդող կարևորագույն խնդիրը փոփոխությունների ռեսուրսն է։

(Շարունակելի...)

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր» խումբ

(«Այլընտրանքային նախագծեր» խումբը նոր հասարակական կառույց է, որի անդամները ներգրավված չեն պետական կառավարման համակարգում, սակայն, գիտակցելով իրենց պատասխանատվությունը պետության հանդեպ, պատրաստվում են մշակել և առաջարկել սեփական այլընտրանքային առաջարկներն ամենակարևոր խնդիրների շուրջ՝ ներգրավելով ոլորտային լուրջ փորձագետների։

Խումբն իր առաջարկները, մտահոգությունները, մտավախությունները, լուծման տարբերակները ներկայացնելու է կառավարությանը, քաղաքական ուժերին, հասարակությանը, ակտիվ աշխատելու է միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների գործընկեր կառույցների հետ։

«Այլընտրանքային նախագծեր» խումբը մշտապես աշխատելու է նոր անհատների, դեմքերի, ոլորտային մասնագետների, գործիչների հետ, որոնց ձայնը ներկա քաղաքական իրականության պայմաններում լսելի չէ։ Քաղաքական կոռեկտությունը և կարևոր թեմաների շուրջ բազմակողմանի քննարկում ապահովելու ունակությունը լինելու են համագործակցության կարևոր պայմաններից։)

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan