Ռանգնիկն աշխատանքի իրավունք է ստացել եւ կսկսի ղեկավարել «Մանչեսթեր Յունայթեդը»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գերմանացի գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը ստացել է Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունք եւ արդեն հաջորդ շաբաթ կղեկավարի թիմը Լոնդոնի «Քրիսթալ Փելասի» դեմ Անգլիայի առաջնության 15-րդ տուրում, հաղորդում է Sky Sports–ը։
Առայժմ թիմը ղեկավարում է գլխավոր մարզիչի պաշտոնակատար Մայքլ Քերիկը։
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Քրիսթալ Փելաս» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի դեկտեմբերի 5-ին։ Նախքան այդ մանչեսթերյան թիմն այս գիշեր (Երեւանի ժամանակով 00։15-ին) կընդունի Լոնդոնի «Արսենալին»