Այսօր՝ 10 ապրիլի 2024թ., 00:00
Իտալիայում և Ֆրանսիայում ձերբակալվել է 63 դրամանենգ. Նրանք հասցրել են կեղծել 6 մլն եվրո Լոս Անջելեսում կանխիկի պահեստարանից 30 մլն դոլար են գողացել՝ իրագործելով քաղաքի պատմության ամենամեծ գողություններից մեկը Էլեկտրոնային սարքով գուլպան կարող է հայտնաբերել դիաբետը եւ սրտի հիվանդություններն ըստ քայլվածքի Էրդողանը շնորհավորել է Ալիևին Հրդեհ՝ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեթի գործարանում Իշխանությունները չեն հասկանում, թե ինչ է նշանակում սահմանազատում և սահմանագծում. Սեյրան Օհանյան «Գոյ» թատրոնի աշխատակիցները չկարողացան մուտք գործել թատրոնի շենք Պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ. (տեսանյութ) ԱԺ շենքի մոտ ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացվել Երևանում ադրբեջանցի դիվերսանտի ձերբակալելու լուրը կեղծ է Սահմանազատումը Տավուշից սկսելու որոշում հնարավոր է լինի այն դեպքում, եթե մնացած սկզբունքային հարցերի շուրջ կոնսենսուս լինի. Մհեր Գրիգորյան Բռնի տեղահանված արցախցիների խնդիրների համար ԵԽ-ն փող կտա Հայաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը ոչ միայն անիրատեսական է, այլև աղետաբեր. Մայր Աթոռ Ահազանգ ենք ստացել Գյումրիում ՌԴ քաղաքացի Անատոլի Շչետինին առևանգելու եւ ռազմաբազայում ապօրինի պահելու մասին. ՀՔԱՎ Էյֆելյան աշտարակին օլիմպիական հսկա օղակներ կտեղադրվեն Գիտնականները պարզել են, թե աշխարհի որ տարածաշրջանում է միայնությունից մահանալու ամենաբարձր ռիսկը Գիտնականները հայտնաբերել են քայլելու էվոլյուցիայի բացակայող օղակը Մասկը հայտարարել է, որ առաջիկա հինգ տարում SpaceX-ը մարդկանց Լուսին կհասցնի Կիևի համար Patriot համակարգերի պաշարները սպառվել են. Գերմանիայի ԱԳ նախարար 2024 թվականի մարտին Հայաստան է այցելել 154,215 զբոսաշրջիկ, ամենաշատը եկել են ՌԴ-ից Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ Պուտինը Միքայել Աղասանդյանին ազատել է ՀԱՊԿ-ում ՌԴ լիազոր ներկայացուցչի պաշտոնից Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը. Մայր Աթոռ Պետդեպարտամենտում վստահ են, որ անհրաժեշտ է մեծացնել օգնությունն Ուկրաինային Քարոզչական «թեզերը» չեն դիմանում որևէ քննադատության Սամվել Մայրապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը Տեղի ունեցողն անհանգստացնող է, լուրջ վտանգներով հղի երկրի հոգևոր-մշակութային կյանքում. Գրողների միություն 2 վարկ, կառավարության հաշվետվություն, հրատապ քննարկում․ ԱԺ նիստը (տեսանյութ) Փաշինյանները որտեղ են նշել Մայրության եւ գեղեցկության տոնը Ինչո՞ւ է Անդրանիկ Քոչարյանն ու ՔՊ-ն այդպես խառնվել ՔՊ-ում որոշել են հրատապ նիստն անցկացնել փակ ռեժիմով Թշնամին Սյունիքում կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրներ սև և գունավոր մետաղների արտահանման արգելքի նոր ժամկետ կսահմանվի Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել Ընդդիմությունը պահանջ ունի. ԱԳ նախարարը և փոխվարչապետը կգնան ԱԺ. «Ժողովուրդ» Միայն 20 տոկոսն է իր արտաքին գովազդը համապատասխանեցրել նոր չափանիշներին Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է Թբիլիսիում «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի դեմ երթ կանցկացվի Գարիկ Կարապետյանն օլիմպիական ուղեգիր է վաստակել Աշտարակի խճուղում բախվել են «Lada»-ն և «KamAZ»-ը. քաղաքացիներ են հոսպիտալացվել Լեհաստանում քաղաքապետի միակ թեկնածուն պարտվել է ընտրություններում Երևանում ՌԴ դրոշը խորհրդանշող ժապավեններն անարգելու միջադեպի գործով որոշում է կայացվել Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Վանեցյանի որդու հարսանիքը Տիգրան Ավինյանը հերթական խայտառակ որոշման նախագիծն է բերում առաջիկա նիստի օրակարգ. Իզաբելլա Աբգարյան Ավելի քան 4,5 մլն դրամ․ Ֆինանսների նախարարության թանկարժեք «հիգիենան» 2024-ին ավելի քիչ են ծնվել ու ամուսնացել, ավելի շատ են մահացել և ամուսնալուծվել «Պատուհանի տակ մայրս էր քնած, սենյակում նաև երեխաներն են եղել»․ ադրբեջանական կրակոցից վնասված տան տերը՝ դեպքի մասին ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած հնարավոր դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանն աջակցելու գործում․ Պետդեպ Ովքեր կլինեն ՄԻԵԴ-ի 3 լավագույն թեկնածու դատավորները. ընտրելու ժամանակ է տրված Ձեզ համար ենք զբաղվում, որ ձեզ ազատենք մեղքից, ստրկությունից, գերությունից, ստից, կեղծիքից. Բագրատ Սրբազան Ուզում է ոստիկանությունը, ուզում է Վահե Ղազարյանը ցուցմունք տա, չեն կարող ապացուցել մի բան, որը չի եղել․ Լևոն Քոչարյան Օրական քանի՞ քայլ պետք է կատարեն ճարպակալմամբ տառապող մարդիկ Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա Առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներ ձեռք բերելու համար ապրիլի 3-ից սկսվել է քվեարկություն, որը տևելու է 10 օր. ՆԳՆ Որքա՞ն կգոյատևի մեր քաղաքակրթությունը․ Մասկը պատրաստվում է 1 մլն մարդ ուղարկել Մարս Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ Ադրբեջանի վերջին առաջարկներին. ԱԳՆ Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերությունների մասին Տղամարդը կեղծել է իր մահը՝ նախկին կնոջը ալիմենտ չվճարելու համար Մալայզիայում առեղծվածային ծովային արարածի քայքայված դիակ է հայտնվել ափին Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել Ավստրալիան, ԱՄՆ-ն, Ֆիլիպինները եւ Ճապոնիան զորավարժություններ են անցկացրել Հարավչինական ծովում 111-ամյա բրիտանացին ճանաչվել է աշխարհում ամենատարեց տղամարդը Գիտնականները հայտնաբերել են մարդկանց տեսողական ընկալման արագության տարբերություններ Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ Մեքսիկան հռչակագիր է ընդունել երկրի նախագահի նստավայրում ապրող 19 կատվի խնամքի մասին Բելգիայում Երկրորդ աշխարհամարտի գերմանական բունկերներ են հայտնաբերել Հայաստանում այս պահի դրությամբ առնվազն 5 քաղբանտարկյալներ կան․ Ռուբեն Մելիքյան Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում. Պեյչինովիչ Բուրիչ Ներկայիս իշխանությունները գնում են միակողմանի զիջումների, մեր հետագա ճակատագիրը լուծվում է Տավուշում․ Գուրգեն Մելիքյան Ապրիլի 5-ի հանդիպման գաղտնի հավելված կա. Հայաստանը պարտավորություններ է ստանձնել Ներելու ո՛չ ժամանակ, ո՛չ ցանկություն, ո՛չ էլ տեղն ունենք․ Գառնիկ Դանիելյան «Ուռա»-ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա Թուրքիայից ՌԴ արտահանումն առաջին եռամսյակում վճարումների խնդիրների պատճառով նվազել է 32 տոկոսով Ժամանակն է, որ վերջ դրվի իշխանության ստերին. Ասպրամ Կրպեյան Չկա քարտեզ ու չկա համաձայնություն, իսկ երկրի ղեկավարությունը անձնական պատճառներով հողերը հանձնում է. Սեյրան Օհանյան Իշխանության որոշ ներկայացուցիչներ հայտարարում են, որ Բաքվի գերիներն իրենց համար մեռած են. Մկրտչյան Վարկային «տենդի» մեջ են Արտգործնախարարության դիմաց բողոքի ակցիա է (տեսանյութ) Մեզ ասացին, որ գնանք Կիև, այնտեղ մեզ 1 միլիոն ռուբլի կտան․ Crocus City Hall-ի գործով մեղադրվողներ
Հարցում

«Այս իշխանությունը վախենում է, բա որ հանկարծ հայ ազգը վերածնվե՞ց, բա որ հանկարծ բոլոր գեներալները կանգնե՞ն…». Ժաննա Գալստյան

Արցախի հերոս, Արցախյան ազատամարտի մասնակից, ՀՀ ժողովրդական արտիստ Ժաննա Գալստյանի համար զարմանալի չեն բոլոր այն գործընթացները, որոնք Հայաստանի իշխանությունը տանում է գեներալների դեմ՝ նրանց անունն ու արած գործը սևացնելու համար։

«Չեմ զարմանում, որովհետև այս իշխանությունը վախենում է, բա որ հանկարծ հայ ազգը վերածնվե՞ց, հայ ազգն ունի, չէ՞, այդ փյունիկի հատկությունը, բա որ ազգի մեջ ցասում առաջանա ու ասի՝ բանակն ուզում ենք վերականգնել, բա որ հանկարծ այդ բոլոր գեներալները կանգնեն ու հայտարարեն, որ առանց որևէ վարձատրության լծվում են բանակի վերականգնման գործին ու ծառայելու են հայրենիքին։ Քաղաքական իշխանությանը հիմա պետք է որ այս գաղափարները բոլորի գլխից հանի, քանի որ այսօրվա իրավիճակի կազմակերպիչը հենց ինքն է։ Այս իշխանությունը եկավ, թե չէ՝ սկսեց բանակը քանդել, ամենաառաջին ինստիտուտը բանակն է քանդվել, հիմա ուզում են գործը մինչև վերջ տանել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ժաննա Գալստյանը։

Ըստ նրա, իշխանությունները վախենում են, քանի որ հասկանում են՝ պատերազմ անցած զինվորական մարդիկ մինչև ե՞րբ պետք է այս ստորաքարշ վիճակով ապրեն, զինվորականները միակ մարդիկ են, որ իրար դիմում են ու ասում՝ պատիվ ունեմ։

«Հիմա իշխանությունն ուզում է այդ գեներալներին, զինվորականներին բնաջնջել, որպեսզի ազգի մեջ վերածնունդ չլինի։ Հիմա որևէ ազգային ուժ իր պլանների մասին պետք է որևէ մեկին չհայտնի, բարձրաձայնում են՝ ինչ անեն, թշնամին շատ է՝ երկրի ներսում ու դրսում։ Մենք մեր շարժումը սկսել ենք ընդհատակյա, հիմա շրջապտույտ է եղել, ու մենք եկել-հասել ենք զրոյի, հետևաբար՝ այսօր մեթոդներն էլ ուրիշ պետք է լինեն։ Երկրի համար հսկայական գործառույթներ կան, որոնք պետք է անել առանց խոսելու, այն էլ՝ հիմա։

Այս իշխանությունը մարտական ընկերոջս՝ Աշոտ Մինասյանին է կալանավորում, ինչո՞ւ, Աշոտին ինչո՞ւ ես նստացնում, այ թուրք։ Աշոտի նման մարդիկ հատուկենտ են, դրանք թուրք են, թուրք, միայն թուրքն է ունակ նման բան անելու»,- հավելեց Ժաննա Գալստյանը։

Նրա խոսքով, երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումը, Արցախի վիճակն այսքան վատ չէր, ինչպես այսօր է, այն ժամանակ Արցախի ցանկությունն այն էր, որ հայեցի ապրեր։

«Ակնայում ապրող ադրբեջանցիները, որոնք ուզում էին իրենց կանանց կինոթատրոններ տանեին, երբ ինչ-որ հնդկական ֆիլմ էին ցուցադրում, ուզում էին անպայման իրենց կանանց տանեին։ Ֆիլմը նայելու համար Ակնայից պետք է գային Ստեփանակերտ, որտեղ մտնելու համար պետք է ստանային հատուկ թույլտվություն, մի քանի շրջանակներ կային, որոնք պետք է թույլ տային։ Այսինքն՝ նկատի ունեմ, որ մենք նրանց կողմից ճնշված չէինք այսքան, ամեն դեպքում Ստեփանակերտում նրանք իրենց ճնշված էին զգում, այստեղ թուրքն իրեն երբեք տեր չի զգացել։ Մենք արժանապատվություն ունեինք, ինչո՞ւ պետք է մեր երեխաները շաբաթը մեկ ռադիոյով լսեին Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները, այլ ոչ թե ամեն օր։ Մենք ուզում էինք հայեցի ապրել։ Այն ժամանակ ո՞վ կարող էր մեզ ճնշել, իսկ հիմա Հայաստանի իշխանությունը ոտքով հարվածեց մեզ։

Ես հիշում եմ, որ 1988 թվականին ԽՍՀՄ ռուսաստանյան մի քանի գործարաններում անընդհատ ժողովներ էին անում ու քննադատում էին արցախյան շարժումը և արցախյան շարժման մասնակիցներին։ Հիշում եմ, որ այս ժողովի ժամանակ մի կին վեր կացավ ու հայտարարեց, թե չի հասկանում, ինչո՞ւ Հայաստանն ու Ադրբեջանը չեն տալիս Ղարաբաղի գլխին։ Այն ժամանակ բոլորը ծիծաղում էին, այդ արտահայտությունը դարձել էր անեկդոտ, բոլորը պատմում էին ու ծիծաղում։ Բայց արի ու տես, որ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ այդպես եղավ, Ադրբեջանի հետ ընդհանուր լեզու գտան, ու այդպես եղավ»,- ընդգծեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ չկա Արցախի ո՛չ հայանպաստ, ո՛չ ադրբեջանանպաստ լուծում, այլ պետք է հարցն ունենա լուծում, Ժաննա Գալստյանը հիշեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին նաև հայտարարում էր, որ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։

«Սա իր այդ լոզունգի շարունակությունն է, նա գոյություն չունեցող բանի մասին է խոսում։ 2018 թվականին որ Նիկոլը եկել է, Արցախից հրաժարված է եկել ու եկել է մեկ նպատակով՝ Արցախը կործանել, որովհետև նա գիտի, թե Արցախն ինչ մեծ նշանակություն ունի հայության համար։ Նիկոլ ասելով՝ ես նկատի ունեմ մեծ վիշապ, որն ունի հազարավոր գլուխ՝ իր «թայֆեն»»,- եզրափակեց Ժաննա Գալստյանը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan