Ուժային կառույցներն այս իշխանության ձեռքին դարձել են բութ գործիք. Սայաթ Շիրինյան
Ով այս իշխանություններին քննադատում է, փորձում են օգտագործել
ուժային կառույցներին որպես բութ գործիք բռնաճնշումների համար:
Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը: «20-ից ավելի հարցաքննվածներ են եղել, որևէ մեկը չի տեսել այն գրառումը, որի հիման վրա ինձ մեղադրանքն է առաջադրվել: Միակ
ցուցմունքը ոստիկանության մայոր Զորիկ Ավդուշոևն է, որը, ինչպես ասում են,
շիշ բռնողի մտերիմն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Շիրիյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը):