Այսօր՝ 22 հունվարի 2022թ., 00:00
Սյունիքում ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները. ՄԻՊ-ն ահազանգում է Ռուսաստան-Արևմուտք նոր դիմակայության պայմաններում հայտարարվեց Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համատեղ զորավարժությունների մասին Իշխանությունների գրեթե բոլոր քայլերը տանելու են Հայաստանի և Արցախի փուլային ապամոնտաժմանը «Սասնա ծռերին» չհամարելով քաղաքական հետապնդվողներ, Արմեն Բիլյանին հայտարարում եմ քաղաքական բանտարկյալ Թալինը մնում է չնվաճված Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կապված է «խաղաղության համաձայնագիր» ստորագրելու ու այն վավերացնելու հետ Հիմնական դիսկուրսները աստիճանաբար տեղափոխվում են «ստամոքս-ապրուստ-ֆինանսներ-ֆինանսավորում» հարթություն Թանկ սերմացուն և դառն իրականությունը Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեց Ռոմանոսը պատժել է Պալաչին. Նրան երթուղայինի գծից զրկել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նոր ղեկավարությունը` ՔՊ քարոզի՞չ Հայաստանում 2021 կատարված խաղադրույքները՝ $6,6մլդ Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ Առողջապահական տեսանկյունից իմաստ ունի՞ հունիսը «տեղափոխել» հունվար Ինչպես է Սեյրան Օհանյանը մխրճվում սառցե լողավազանի մեջ (տեսանյութ) Իշխանությունների մոտ քոչարյանական ընթերցումների երեկո է. Բագրատ Միկոյան. (տեսանյութ) SOCAR-ը փորձում է մտնել Հայաստան ՄԻՊ քվեարկությունը` երկուշաբթի. ինչպես կվարվի ընդդիմությունը Վարորդների շրջանում նոր բունտ է հասունանում. սեղմված բնական գազի գինը կարող է բարձրանալ ապրիլից Օրվա հանդիպումները Լրագրողական կառույցները պահանջում են, որ Ալեքսանյանը ներողություն խնդրի իր հնչեցրած վիրավորանքի համար Գերմանիան փոխհատուցում չի վճարի, եթե պարզվի, որ «Հյուսիսային հոսք 2»-ը չի համապատասխանում ԳԴՀ եւ ԵՄ օրենքներին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Լավրովի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքը «Անգղները 13–ից 15 օր ընդհանրապես ոչինչ չեն կերել». ինչո՞ւ են Կենդանաբանական այգում անկել թռչունները Գերմանիայի նոր կառավարությունը ցանկանում է տարեկան 400 000 որակավորված աշխատակից ներգրավել արտասահմանից Անտոնիո Ռյուդիգերը «Չելսիից» պահանջել է տարեկան 55 միլիոն եվրո աշխատավարձ Փող կտաս՝ բաց կթողնենք, չես տա՝ այստեղ կփտես․ Ադրբեջանում դատում են ուսադիրներով հանցագործներին ՄԻՊ ընտրվելու դեպքում պատրա՞ստ եք պաշտպանել քաղաքացիներին գործատուների ճնշումներից, և դա սկսել նախարարներից․ Նազարյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Թուրքիայում ընդունվել է օրենք լիրայով փոխարկվող դեպոզիտները կորպորատիվ հարկից ազատելու մասին Վանաձորի ավագանին Վարչական դատարանում ներկայացուցիչ ընտրելու օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Թայվանուհուն մահապատիժ է սպառնում կղզու ամենամահաբեր հրդեհը կազմակերպելու համար Հեռավոր Հիմալայներում հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին անհետացած ինքնաթիռ Սինտիա Նիքսոնը մեկնաբանել է «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի սիքվելից Քրիս Նոտի մասնակցությամբ տեսարանը հեռացնելը Իմ ընտրությունն անօրինական չէ, դատարանը պետք է պարզաբանի այս հարցը․ Դավիթ Մինասյան Անաստասիա Վոլոչկովան ակնարկել է «Արի ամուսնանանք» նախագծի մասնակցի հետ սպասվող հարսանիքի մասին ՍԴ-ն Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելը հակասահամանադրական ճանաչելու հարցով բողոքը քննելու է դռնբաց ռեժիմով Բլինքեն. Ուկրաինայի սահմանով ՌԴ զինված ուժերի ցանկացած տեղաշարժ արագ եւ կոշտ արձագանքի կարժանանա Արցախում ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածք ստացած երեխան ռուս խաղաղապահների ուղղաթիռով տեղափոխվել է Երեւան. Բեգլարյան Netflix-ը հայտարարել է «Կաղամարի խաղը» սերիալի հիման վրա կինոտիեզերքի ստեղծման մասին ՀՀ իշխանություններն ամենացածր մակարդակով շարունակում են լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորումը. ՀԺՄ Լավրովն ամփոփել է Բլինքենի հետ բանակցությունների արդյունքները ՆԱՏՕ-ն մտադիր է մարտի սկզբին խոշոր զորավարժություններ անցկացնել Հյուսիսային բեւեռային շրջանում Ինչո՞ւ է օմիկրոն շտամն այդքան վտանգավոր փոքր երեխաների համար ՄԱԿ-ը համաձայնեցրել է Հոլոքոսթի ժխտման սահմանումը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ՀՀ իշխանության մենաշնորհը չէ. ՀՅԴ Շվեդիայի կոմիտեություն Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն եւս թանկացել է Քեթրին Թայ. Աշխարհը չի կարող վերադառնալ 2019թ. առեւտրային համակարգին Իգոր Կրուտոյը պատասխանել է Իրինա Ալեգրովայի հետ սիրավեպի մասին լուրերին Ադրբեջանի նախկին գլխավոր դատախազն ու դեսպանը 10 տարվա ազատազրկման է դատապարտվել «Յուվենտուսն» առաջարկ է արել Դուշան Վլահովիչի տրանսֆերի հարցով «Հայաստան». կարեւորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ հայ հասարակության ներսում պառակտումը Ավստրալիայի արտգործանախարար. Ուկրաինային ուղիղ ռազմական օգնություն ուղարկելու հարցը չի դիտարկվում ՌԴ ԱԳՆ. Այսօր առաջնահերթ խնդիրն ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման եւ սահմագծման գործընթացը սկսելն է Դուք «Հայր մեր» ասելո՞վ էիք Արցախը հանձնում, Ղազանչեցոցի խաչը թուրքի ոտքի տակ դնում. Խամոյանը՝ ՔՊ-ին «Պետք է թշնամին միակողմանի հետ քաշվի մեր այն տարածքներից, որտեղ մխրճվել է». Սեյրան Օհանյան Ցավոք այսօր միայն ստամոքսներով են դատում այսօրվա իշխանություններին․ Տիգրան Քոչարյան Բյուջեից գումար է գնում ոչ թե մշակույթ զարգացնելու, այլ կառավարության քարոզի համար. Գեղամ Մանուկյան «Տեսականորեն հնարավոր է վերականգնել արցախցիների իրավունքները Հադրութում, Շուշիում, մասամբ՝ նաև Մարտունի, Ասկերան, Մարտակերտ հատվածներում». Սեյրան Օհանյան Մակունցի եղբայրը՝ ՊՆ-ում Քրիստիննե Գրիգորյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից Ավետարանոց. Բզկտված Արցախ. Վերադառնալու ենք Պատերազմի մասնակցին դիտավորյալ հեռացրել են ԵՊՀ-ից Նիկոլ Փաշինյանը ՀՀ սահմանադրությունը փոխում է Ալիևի ուղիղ հանձնարարությամբ. Էդգար Ղազարյան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Կրեմլի դահլիճում կողք կողքի հանդիպել է իր իսկ հսկողության քրեական գործով «հետախուզվող մեղադրյալ» Գևորգ Կոստանյանին ԱԿՆԱՂԲՅՈւՐ, գյուղ Արցախի Ասկերանի շրջանում, որը Նիկոլի շնորհիվ ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի» վերահսկողության ներքո «Ուսապարկ» քայլիստը բացի Ալենից մարամնավաճառ է անվանել նաև որոշ լրագրողների Իշխող խմբակցությունից ՀՌՀ անդամը խոստովանել է, որ հեռուստատեսությամբ չի հետեւում լուրերին Գիշերը մտածում են՝ Աստված ջան, նենց արա, վաղը մի 3-4 հոգի էլ ինձ հայհոյի, որ մի 2-3 մլն դրամ կպնի. Արմինե Ադիբեկյան Փաշինյանի հետ սելֆի արած քննիչները բարձր պաշտոններ են ստանում Նիկոլ Փաշինյանի Ազգային ժողովում հնչեցրած հայտարարության կապակցությամբ անհրաժեշտ է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 33-ամյակը Դժվար է հավատալ տեսածին, որ կոռուպցիան «ծվարել» է Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակի պատի տակ Սովորական ժողովուրդ, քո հետ եմ՝ բարով վայելեք Կապիտուլյանտներ, այլևս «ննջարանները թուրքերից պաշտպանելու» կարիք չկա՞ Նա ինքը երգում է ք*քի մասին, բայց խորհրդարանի ամբիոնից բարձր արժեքների մասին է խոսում. Տիպիկ Նիկոլ. (տեսանյութ) Ժոկոյի աղջկերքը՝ «նախկինների» թալանի դեմ ինքնամոռաց պայքարում Թուրքիայի համար այս պահին կարևորը ոչ թե բանակցության արդյունքն է, այլ բանակցությունը` որպես գործընթաց. (տեսանյութ) Երբ վերհիշում եմ «Յոժ»-ի հետ հոլովակը կողմ չեմ քվեարկի․ Գեղամ Մանուկյանը՝ ՀՌՀ անդամի թեկնածուին Ռուսական դիվանագիտությունը շարունակում է քանդել «Փաշինյանի և Ալիևի իդիլիան» Ղարաբաղի ապագայի հարցում. (տեսանյութ) Սերիալներում հայ կինը ծեծվելու, հայ տղամարդն էլ սիրուհիներ պահելու համար է․ պետք է որոշակի արգելք դրվի․ Նազարյան
Հարցում

Ադրբեջանը կենտրոնացած է Սյունիքի վրա. ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու կարիք կա. փորձագետ

Ադրբեջանը կենտրոնացած է Սյունիքի վրա,որն իրենց համար ռազմավարական շատ մեծ նշանակություն ունի: Ադրբեջանական կողմի քայլերը, որին նպաստում են նաև մեր իշխանությունները, նպատակ ունեն՝ որքան հնարավոր է անվտանգային իրավիճակը վատթարացնել Սյունիքում և ստիպել, որ մեր գյուղերի բնակիչերը հեռանան իրենց տներից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը և շեշտեց, որ սահմանամերձ շրջաններում ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու կարիք կա.

«Այս հարցը վաղուց է բարձրացված, սահմանամերձ շրջաններում բնակիչներն իրենք ինքնապաշտպանություն են կազմակերպում, բայց իշխանությունը զենք չի ցանկանում տալ բնակիչերին, էլ չեմ ասում՝ այն կամավորական ջոկատների մասին, որոնք պատրաստ են այս գործն իրենց վրա վերցնել: Սա նաև ցույց է տալիս մեր պետության անկարողությունը և թուլությունը՝ մեր ժողովրդին պաշտպանելու հարցում»,-ասաց փորձագետը:

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների Սոչիում կայացած վերջին հանդիպման ընթացքում հստակեցվեց, որ առաջիկայում մեկնարկելու են սահմանագծման և սահմանազատման աշխատանքները:

Ըստ զրուցակցի՝ այս պայմաններում, երբ Ադրբեջանը ներխուժել է մեր տարածք, չի վերադարձնում մեր գերիներին, սահմանագծման գնալը «պետական դավաճանություն է»:

Արմեն Մանվելյանը վստահեցրեց, որ սահմանագծումը և սահմանազատումը անվտանգային ոչ մի հարց չի լուծելու.

«Չեմ հասկանում, այս գործընթացի օգուտը ո՞րն է հայկական կողմի համար, ենթադրենք, օրինակ՝ Վարդենիսում ինչ-որ հատված սահմանագծվեց, ինչ է՝ ադրբեջանցիները դադարելո՞ւ են կրակել, մեր գյուղացիներին անհանգստացնել, անասուններ գողանալ, ոչինչ էլ չի փոխվելու»,-ասաց զրուցակիցը և պնդեց, որ սահմանագծումը և սահմանազատումը բացարձակապես Ադրբեջանի շահերից բխող գործընթաց է, որը ոչ մի առնչություն չունի ՀՀ շահերի հետ և խնդիրների հետ:

Նիկոլ Փաշինյանը խնդրի լուծման մեկ այլ տարբերակ էր առաջարկել՝ այն է, կողմերը հայելային եղանակով զորքերը պետք է հետ քաշեն:

Արմեն Մանվելյանի արձանագրմամբ՝ «հայելային հետքաշման գաղափարը հիմարություն է, որը շարունակաբար կրկնում են մեր իշխանությունները.

«Ադրբեջանը չի էլ արձագանքում դրան, քանի որ անիմաստ է դրան պատասխանել: Պետք է հասկանանք, որ մենք և Ադրբեջանն այլևս հավասար հակառակորդներ չենք, քանի որ պարտված իշխանություն ունենք, հետևաբար՝ պետք է մոռանալ հավասար բանակցությունների, հայելային հետ քաշելու, խաղաղության դարաշրջանի մասին »,-ասաց Մանվելյանը:

Մինչ մեր իշխանությունները վստահեցնում են, որ Սյունիքով միջանցքի հարց չկա, Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները պնդում են, որ «Զանգեզուրի միջանցքի հարցը լուծված է», ՌԴ նախագահը ևս Սոչիում հանդիպման ժամանակ օգտագործեց միջանցք արտահայտությունը:

Արմեն Մանվելյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը որոշակի ճանապարհի խոստում է ստացել, սակայն կարևոր չէ՝ ինչպես կանվանվի դա,.

«Եթե ճանապարհը տրվելու է, և դա չի լինելու մեր վերահսկողության տակ, այլ լինելու է երրորդ երկրի վերահսկողություն տակ, սա ինքնիշխանության կորուստ է: Ես վստահ եմ, որ ճանապարհի հարցում ամբողջ կռիվը գնում է նրա շուրջ՝ թե ո՞վ է վերահսկելու, սա բերելու է Հայաստանի ինքնիշխանության անկմանը և Սյունիքի դատարկմանը, Սյունիք Հայաստանից կտրելու գործընթացի սկիզբն է լինելու »,-ասաց Մանվելյանը:

Ըստ փորձագետի՝ եթե Հայաստանը համաձայնվի Սյունիքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ապա ակամա կդառնա թուրք-ադրբեջանական աշխարհաքաղաքական շահերի սպասարկողը՝ առանց դրանից որևէ շահ ունենալու:

Արմեն Մանվելյանի արձանագրմամբ՝ իշխանությունների գործունեության հետևանքով Սյունիքի մի շարք ռազմավարական դիրքեր և ճանապարհներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ մասնավորապես Գորիս-Կապանը:

Փորձագետը պնդեց, որ սա տնտեսական մեծ վնաս է ոչ միայն իրանական կողմի, այլ նաև՝ Հայաստանի համար.

«Իրանը կնախընտրի գնալ այն ճանապարհով, որի դեպքում կրկնակի վճարումներ չի անի: Այս ամենի նպատակը Հայաստանին հնարավորինս վնաս հասցնելն է, որն էլ ադրբեջանական կողմը սիստեմատիկ իրականացնում է, իսկ մեր իշխանությունները դա չնկատելու են տալիս, դրա հետ համակերպվել են և այդպես էլ ապրում են»,-ասաց Մանվելյանը՝ արձանագրելով, որ այս ամենի արդյունքում ստացվում է՝ «մենք մեր տարածքով՝ Գորիս-Կապան ճանապարհով, փոխադրումներ անելիս պետք է հարկեր վճարենք Ադրբեջանին.

«Իրենք ցանկացած մեքենա կարող են կանգնեցնել, ստուգումներ անել , գումարներ պոկեն: Հայաստանը խոսում է իբրև թե ապաշրջափակման մասին, բայց ավելի խորքային արտաքին և ներքին շրջափակման մեջ է հայտնվում »,-ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan