Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
Բաքուն ոչինչ չի արել հայերին Ղարաբաղ վերադարձնելու համար. Կիրակոսյանը՝ ՄԱԿ-ի դատարանում Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ. Իսրայելի ԱԳ նախարարը դիմել է 32 երկրի՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել և ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել Քննչական կոմիտեն խուզարկում է «Ուիգմոր» ԲԿ-ն Լարված իրավիճակ՝ Երևանի ավագանու նիստում․ ավագանու անդամները միմյանց հիշեցրին նախկին ելույթները ծառերի մասին Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում Առողջապահության նախարարությունում և բժշկական կենտրոնում ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125,000 դոլար կաշառք ստանալու մեջ Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները (տեսանյութ) ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից Հետապնդել ենք հայկական շահերը, ոչ թե սրանց պես. Լևոն Քոչարյան Ճղճղալով խոճկորի նման ասում էր հոգևորականները շոու են անում Ոսկեպարի եկեղեցում. Աղվան Վարդանյան Ապօրինի միգրանտները գալու են, լցվեն Հայաստանի Հանրապետություն, դա ռիսկային խնդիր է. Արթուր Խաչատրյան Այս պահին սահմանազատման և սահմանագծման գործընթաց գոյություն չունի․ Աննա Գրիգորյան Վրաստանի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է՝ գործակալների թեմայով Եղանակն առաջիկա օրերին կփոփոխվի Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով Nike-ը կտուգանի Բարսելոնային վատ արդյունքների համար Նշվել են ճանապարհորդներին լավագույն սնունդ ու խմիչք առաջարկող օդանավակայանները Սարատովի կենտրոնում ներգաղթյալները ծեծկռտուք են սարքել. նրանց վրաերթի է ենթարկել մեքենան Պայմանագրային զինծառայողը «Nissan»-ով հայտնվել է Ողջի գետում․ նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է Մանիպուլյացիաներ` կեղծ օրակարգերով. որն է Փաշինյանի պատկերացրած իրական Հայաստանը Վրիժшռությունը պարտադիր պայման է բոլոր արժանապատիվ պետությունների համար. Վարդան Ոսկանյան Իրանը իր գործողությունները համարում է հաջողված և հայտարարում է դադարի մասին Իսրայելը իրանական հարձակմանը դիմակայելու համար մեկ գիշերվա ընթացքում ծախսել է մոտ 1,3 մլրդ դոլարի զինամթերք. տնտեսագետ Ռոբի հետ Հայաստան ենք ուսումնասիրում. Սիրուշոն լուսանկարներ է հրապարակել Երուսաղեմի հայկական թաղամասում ամեն ինչ հանգիստ է. Տիրան վարդապետ Նիկո΄լ, կա΄նգ առ և վերջապես նա պետք է կանգ առնի. STOP_NIKOL ակցիա անցկացնելու համար բերման է ենթարկվել Վահագն Չախալյանը Ozempic-ը վերացնում է սկլերոզ հրահրող բորբոքային բաղադրիչները. TAND Պարզվել է՝ էլեկտրոններն ունակ են հավաքվել բյուրեղային կառուցվածքների մեջ Մոսկվայում պայթեցրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին փոխգնդապետի Toyota-ն Դանակահարություն՝ Շիրակի մարզում. 17-ամյա բնակչի մոտ հայնաբերվել է մի քանի դանակ Պուտինը Տիգրան Քեոսայանին շնորհել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչում Գերմանիայի պաշտպանության նախարարը Պուտինին համեմատել է Հիտլերի հետ Արևմուտքը՝ օգտագործելով այս տիկնիկային իշխանությանը, փորձում է մղել Հայաստանի հակառուսականացմանը․ Արծվիկ Մինասյան Ապօրինի գույքի բռնագանձման գործով Գալուստ Գրիգորյանի անշարժ գույքը փոխանցվել է ՀՀ-ին Փաշինյանի կարմիր գիծը ոչ թե ՀՀ ինքնիշխանությունն է, այլ իր աթոռն է ու իր պաշտոնը․ Արծվիկ Մինասյան ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնության «պլան Բ» չունի. Bloomberg Ոսկեպարի բնակչի տունը կառավարության անընդունելի քայլերի արդյունքում բաժանվելու է 2 մասի` «ադրբեջանական» և «հայկական»․ Թաթոյան Շախմատի չեմպիոնական մրցամարտը ձախողվեց. Փաշինյանի կրկին ստել է․ Մաս 198 Փորձել են հատել ՀՀ պետական սահմանը և վերադարձնել հոտը․ ԱԱԾ-ն մասնարամասներ է հայտնել միջադեպից Հայկական կինոարտադրությունը հեղափոխվում է հայ գործարարների մասնակցությամբ Մտահոգիչ է, որ էս կեղծիքը էսքան արագ սենց ահավոր խուճապ առաջացրեց. Սամվել Մարտիրոսյան Ջալալ Հարությունյանի գործով հարցաքննվել է 3 վկա․ ովքեր են նրանք ՀՀ պետական պարտքը կաճի և կհասնի 55%-ի Կաթնասունների ատամներն ու ականջները առաջացել են Յուրայի ժամանակաշրջանում Գլոբալ տաքացումը սպառնում է Անտարկտիդայի երկնաքարերին Սերբիան փոքր է իր չափերով և բնակիչների քանակով, բայց մեծ է իր սրտի չափերով․ մենք ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցներ չենք կիրառել և չենք էլ պատրաստվում կիրառել․ Վուչիչ Ժողովուրդը շշպռել է դիտորդներին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ, Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի երթևեկությունը դադարեցվել է «Միասնական հայրենիք»-ի ղեկավար Մհեր Տերտերյանը հայտնվել է ամբաստանյալի կարգավիճակում 150 մլն դրամ․ «Մեր ժամանակների հերոսները» թանկ են նստում բյուջեի վրա ՀԴԲ-ն ռասայական և էթնիկական ծայրահեղականությունը համարում է Միացյալ Նահանգների գլխավոր ներքին սպառնալիքը Ինչու են ձգձգում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովի զեկույցը ՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչություն է կանխել Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել ՔՊ նիստը երեկ ԱԺ-ի «պատճառով» չեղարկվել է Ֆրանսիան 2024-ին ավելի քան 600 մլն եվրոյի գազ է գնել ՌԴ-ից Փաշինյանն էր, որ պատմական Հայաստանի վերստեղծման իր ցնորքով կազմաքանդեց 1991թ․ հիմնադրված իրական Հայաստանը. Զուրաբյան BBC հեռուստատեսությամբ հանդես եկող հայտնի բժիշկ-կոսմետոլոգը կնոջը բոտոքս է արել՝ սեքսի դիմաց Հայաստանում բժիշկները կլիցենզավորվեն. նախագիծն ընդունվեց Գիտնականները պարզել են ալդեհիդների ազդեցությունը ԴՆԹ-ի վնասման եւ ծերացման վրա «Սիրային հարաբերություն՝ առանց սեռական հարաբերության, դա ո՞րն է»․ Նազարյանը՝ ՔՊ-ի նախագծի մասին ԱԺ-ն չընդունեց սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ ընդդիմության նախագիծը Ընտանիքին փորձում եք հավասարեցնել համասեռամոլների հետ այս օրենքով. Գեղամ Նազարյան Համաձայն եմ` կուսության ստուգում, քարե դար, էդ խայտառակությունը ինչքան շուտ դուրս գա, էնքան լավ «Մի հատ տեղդ նստի, լսի՝ ինչ եմ ասում». Արծվիկ Մինասյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան 29-ամյա երիտասարդը մասնակցել է տելեգրամյան խանութ-հարթակներով թմրամիջոցների ապօրինի իրացմանը և կատարել ավելի քան 43 մլն դրամի չափով փողերի լվացում Ձեր ծրագրի ու արածի տարբերությունը ձեզ ոչ լեգիտիմ է դարձնում. Սեյրան Օհանյան Ալեն Սիմոնյանն իր ելույթով էսօր ապահովեց, որ իր ընտանիքից ոչ մեկին էլ չկալանավորեն. Աննա Մկրտչյան Հայաստանում տիրող իրավիճակը շատ առումներով հիշեցնում է Ուկրաինան․ Վարդան Օսկանյան Ուր են անհետացել ԱԺ ընտրություններին մասնակցած, բայց անցողիկ շեմը չհաղթահարած 10 ուժերի ներկայացուցիչները Չի ստացվում, չեք կարողանում…հեռացեք․ Լիլիթ Գալստյան Տղամարդը մտել է խանութ աղցան գնելու և վիճակախաղով 1 միլիոն դոլար շահել Վիետնամում միլիարդատիրուհին մեղադրվում է բանկից խարդախությամբ 44 մլրդ դոլար վարկեր վերցնելու համար Մաքսանենգները փորձել են բեռնատար ինքնաթիռով տեղափոխել 146 կգ ոսկի՝ այն արծաթագույն ներկելով ՀՀ մի շարք քաղաքացիներ Apple-ից նամակ են ստացել, որ հարձակման են ենթարկվել Pegasus լրտեսող ծրագրով Լուսնի ուղեծրում սերֆինգի տախտակ հիշեցնող թռչող օբյեկտ են ֆիքսել․ ի՞նչ է այն իրականում ՌԴ-ն գերճշգրիտ զենքերով հարվածել է Ուկրաինայի վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտներին (տեսանյութ) 60-ամյա ամերիկուհին իր գործատուից յուրացրել է ավելի քան 8,5 մլն դոլար և ծախսել գնումներ կատարելու վրա
Հարցում

Չենք կարող դեմ լինել աշխարհին, բայց ինքներս չիմանալ՝ ինչ ենք ուզում․ այսօր մենք հենց այդպիսին ենք․ Վահե Հովհաննիսյան

Հայաստանում և հայկական աշխարհում չի սկսվել «Կյանքը նոյեմբերի 9-ից հետո» քննարկումը։ Նման կարծիք իր հրապարակած հոդվածում հայտնել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։ Հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ։

«Հայաստանում և հայկական աշխարհում չի սկսվել «Կյանքը նոյեմբերի 9-ից հետո» քննարկումը։ Եվ սա խնդիր է։ Սա պահանջում է բարդ, խորքային հարցերի որակյալ քննարկում, առանց ոմանց «կախելու» և նմանատիպ բացականչությունների։ Դրանով կսկսվի ներհասարակական երկխոսությունը, կձևավորվի իրականությունը հասկանալու, առաջ գնալու, ազգային և պետական վերածննդի առողջ հանրային պահանջ, մի պահից կսկսի աշխատել պետության և հայկական աշխարհի շարժիչը, ու մենք կարձանագրենք, որ ամենաբարդ հարցերն անգամ ստանում են լուծումներ։ Հայաստանը իր ներքին օրակարգով և տրամաբանությամբ պետք է մտնի հետպատերազմյան փուլ։ Քանի դա չի արվել, մեր հարցերը և դրանց պատասխանները լինելու են ցաքուցրիվ։

Հարց 1.

Ի՞նչ էինք մենք՝ որպես պետություն և ժողովուրդ, ակնկալում Սոչիի հանդիպումից:

Այս հարցի պատասխանն անհնար է տալ, և այստեղ է հիմնական խնդիրը։ Այդ դեպքում ինչպե՞ս ենք քննարկում՝ Սոչին հաջողությու՞ն էր, կապիտուլյացիա՞, ձեռքբերու՞մ, թե՞ ազգակործան փաստաթուղթ։ Բայց մենք, կախված քաղաքական նախընտրություններից, լծվել ենք նման քննարկմանը։ Ինչպե՞ս կարելի է քննարկել մի բանակցության արդյունք, եթե նախապես դու չգիտես, թե ինչ ես ուզում այդ բանակցություններից։ Իսկ փաստն այն է, որ մենք որպես պետություն և որպես ժողովուրդ այս պահին ի վիճակի չենք ձևակերպել խնդիրներ (ինչը և չենք արել), ձևակերպել օրակարգ, գոնե միջնաժամկետ նպատակներ և ձգտել հասնել դրանց լուծմանը։ Գուցե հավաքական ցանկությամբ մենք թաքուն հույս ունեինք, որ Պուտինը տեսախցիկների առաջ աթոռը կտար Ալիևի գլխին ու կստիպեր հետ քաշվել բոլոր գրաված տարածքներից։ Բայց նման բան լինում է միայն հեքիաթներում կամ պետություն չունեցող ժողովուրդների գլխում։

Հարց 2.

Ի՞նչ էինք մենք ակնկալում Նիկոլից

Ոչինչ։ Մենք դա գիտենք։ Նույնիսկ ինքը իրենից բան չի ակնկալում, նրա ընտրազանգվածը արդեն ակնկալիքներ չունի։ Բայց փաստն այն է, որ Հայաստանը միջազգային բանակցություններում ներկայացնում է Նիկոլը։ Ակնկալում էինք, որ Նիկոլը կփոխի՞ պատմության անիվը, թե՞ նոր անսպասելի օրակարգով ու առաջարկներով կկարողանա Հայաստանի համար ստանալ միջազգային հանրության տեսակետի փոփոխություն։ Իհարկե ոչ։ Ընտրել ենք նրան, նա էլ գնում է Սոչի։

Հարց 3.

Ի՞նչ ենք մենք ակնկալում առաջիկայում

Իսկ եղե՞լ է Հայաստանում կամ հայկական աշխարհում նման հարցադրումով ու անհրաժեշտ խորության քննարկում։ Չի եղել։ Պետական ո՞ր ինստիտուտում կան մշակված սցենարներ։ Այս կառավարությունը, այս Անվտանգության Խորհուրդը, այս ԱԳՆ-ը և մյուս համակարգերն ի վիճակի՞ են խորքային հաշվարկների, հետպատերազմյան ծրագրերի մշակման, ռիսկերի հաշվարկի. կարծում եմ՝ պատասխանը պարզ է։ Ունե՞նք այսօրվա իրականության վրա հենված պետական-ազգային տեսլական, կարճաժամկետ-միջնաժամկետ օրակարգ։ Հնարավոր չէ ապագայից ունենալ ակնկալիքներ, եթե դու չունես քո սեփական տեսլականը։

Հարց 4

Ի՞նչ են մեզնից ակնկալում դաշնակիցները, միջազգային կենտրոնները, հարևանները։

Ադեկվատ պատկերացումներ կազմել իրավիճակի մասին, հոգեբանորեն դուրս գալ շոկից, ձևավորել սոլիդ իշխանություն, աշխատող պետական համակարգ և ինստիտուտներ, պետությունը տեղափոխել հետպատերազմյան փուլ, ձևակերպել նոր օրակարգ, մշակել բազմաոլորտ առաջարկների և գաղափարների մեծ փաթեթ։ Ու սկսել աշխատել։ Երբ սա կանենք, իրավիճակը կփոխվի, ու հանդիպումներից, բանակցություններից արդեն կարող ենք ունենալ արդարացված ակնկալիքներ։ Քանի դեռ սա չի արվել, Ադրբեջանը շարունակելու է ինտենսիվ նախագծերը մեր շուրջ, իսկ մենք հետևելու ենք զարգացումներին։ Իրականում սոլիդ իշխանության պայմաններում Հայաստանի համար կան հետաքրքիր լուրջ գաղափարներ ու նախագծեր, որոնք ունեն մեծ պոտենցիալ։

Հարց 5

Ի՞նչ է այլ Հայաստանը

Կար նախապատերազմյան Հայաստան ու նրա իրականությունը, կար պատերազմ ու դրա հետևանքները, և պետք է լինի հետպատերազմյան Հայաստան, որը դեռ չկա. մենք չենք կարողանում կատարել այդ անցումը։ Այլ Հայաստանը հետպատերազմյան Հայաստանն է։ Պետությունը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, հետո դրա մեջ պետք է մտնի հայկական աշխարհը, ազգային իդեան պետք է լինի՝ արժանապատվությունը և պետության վերածնունդը։ Պետք է լինի մտավոր պոտենցիալի մոբիլիզացիա և ժամացույցի ճշգրտությամբ աշխատող պետական համակարգ։

Այս պայմաններում Հայաստանը կարող է դաշնակիցներ ձեռք բերել, ակտիվ մասնակցել Հարավային Կովկասի նոր ճարտարապետությանը, իրականացնել բոլոր ոլորտների ինտենսիվ բարեփոխումներ։

Մենք չենք կարող լինել աշխարհին դեմ, բանակցություններին դեմ, հետպատերազմյան իրողություններին դեմ, հարևաններին դեմ, դաշնակիցներին դեմ, բայց ինքներս չիմանանք, թե ինչին ենք կողմ ու ինչ ենք ուզում։ Այսօր մենք հենց այդպիսին ենք։

Հարց վերջին

Ո՞րն է առաջիկա փուլի անելիքը

Ձևավորել սոլիդ իշխանություն և նոր պետական օրակարգ։ Սրա համար պետք է ներընտրազանգվածային երկխոսություն և հայկական աշխարհի մտավոր ու այլ ռեսուրսների ակտիվացում։ Պետությունը պետք է մտնի հետպատերազմյան փուլ, որտեղ չի լինի պատերազմ ու կլինի պայքար՝ դաշնակիցների ձեռքբերման համար ու նոր նախագծերի շուրջ։

Առաջիկա փուլի խնդիրն են՝ ՀՀ հաջորդ իշխանությունը, այլ Հայաստանը, հայկական աշխարհի նոր օրակարգը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan