Այսօր՝ 24 հունվարի 2022թ., 00:00
Թալանել են Քարիմ Բենզեմայի առանձնատունը Հարավային Կորեայի նախագահը չեղարկել է մամուլի ասուլիսը երկրում օմիկրոնի տարածման պատճառով Ոսկին թանկանում է Արքայազն Հարին գաղտնի բանակցություններ է վարում հոր հետ հաշտվելու համար Պղինձն էժանանում է Ալեքսանդր Կոլարովը խզել է պայմանագիրը «Ինտերի» հետ Այս քայլով նա ճանապարհը ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում կոնսոլիդացնելու համար. Աշոտյան Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով. Վարդեւանյան Մահացել է ֆրանսիացի լեգենդար մոդելյեր Թիերի Մյուգլերը ԱԺ նախագահի պաշտոնում մեր երկիրը խայտառակելու գործը պետք է շարունակի Հակոբ Արշակյանը. Էդգար Ղազարյան Թուրքիայից սպասվող ներդրումներ և սովորական հայկական սկանդալներ. (տեսանյութ) Ամենայն անկեղծությամբ ես սպասում էի լուսավորականների կողմից նման հրապարակումների Ազգային ժողովում ընտրում են նոր օմբուդսմենին Դատախազ Դավթյանը դիմել է Ռւսաստանի Դաշնություն՝ քաղաքացիություն ստանալու համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի երկու նոր մասերը հետաձգվել են կորոնավիրուսի պատճառով Լոնդոնը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է Ուկրաինայում հաստատել ՌԴ ղեկավարության համար լոյալ իշխանություն Իրաքի ուժայինները սկսել են ծավալուն գործողություն երկրի արեւելքում ընդդեմ ԻՊ-ի ահաբեկիչների Որոշ սցենարների դեպքում Ուկրաինան կարող է մասերի բաժանվել. Ստեփան Դանիելյան Արքայազն Ուիլյամն ակնարկել է, որ այլեւս չի ցանկանում երեխաներ ունենալ Կորոնավիրուսը Վրաստանում. գրանցվել է վարակվելու 9 696 նոր դեպք, մահվան ելքով 28 դեպք Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19 ախտորոշմամբ 6 211 մարդ Մեսին այս տարի առաջին անգամ ՊՍԺ-ի հայտացուցակում է Ալմաթիում երկրաշարժ է տեղի ունեցել ԱՄԷ-ի իշխանություններն արգելել են սիրողական նպատակով դրոններ արձակել Լարված իրավիճակ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղում. գյուղացիները փակել են ճանապարհը Օդի ջերմաստիճանը կբարրձրանա. Եղանակը Հայաստանում Թուրքիայի Հանրապետության պետական հայեցակարգում ինչ-որ բան փոխվե՞լ է. ակնհայտորեն՝ ո՛չ. Աբովյան Հարավային Կորեայի կառավարությունը մարել է ՄԱԿ-ի նկատմամբ Իրանի պարտքը Իբրահիմովիչը նշել է աշխարհի լավագույն դարպասապահին «Ճաշատեսակ, որը բուժում է». ՌԻԱ Նովոստի-ն ներկայացրել է հայկական խաշի բաղադրատոմսը Սեւ ծովում 700 տոննա մազութով բեռնված լցանավի մեջ հրդեհ է բռնկվել Գերմանիայի Ռազմածովային ուժերի ղեկավարը հրաժարական է տվել Ղրիմի մասին խոսքերից հետո Մադրիդում հայտարարել են, որ ներկայում դիտարկվում է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի անդամությունը «Հայեցի դաստիարակությունը զգացվում է». Ալյոնա Խմելնիցկայան բացահայտել է Քեոսայանի եւ Սիմոնյանի հարաբերությունների մանրամասները Առողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանը. Փաստաբանի հայտարարությունը Ոչ մի տուգանք չի մուծվելու. կատարվողը զավեշտ է և խայտառակություն. Աշոտ Բարսեղյան Լավ, ով եւ որ օրգանով ա մտածել ու որոշել, որ մի բուռ ազգ ենք, պետք ա ամեն ինչ իրար մասին իմանանք Քայլիստ գեներալ Գագիկը չգիտի վերջին արցախյան պատերազմի սկսվելու օրը Սա Էրդողանի, Ալիևի, Փաշինյանի համատեղ ծաղրն է հայ ժողովրդի և ՀՀ-ի նկատմամբ Վախենամ շուտով Հայաստանում սով սկսվի Բանջարեղենը նախորդ տարվա համեմատ թանկացել է 40, շաքարավազը՝ 19.8, ձավարեղենինը՝ 23.7 տոկոսով Անհնար է հասկանալ, թե իրենց ստեղծած այս բարդակում ինչպես են աշխատում Ի նշան բողոքի, 7 օրով հրաժարվում եմ «սահմանափակված» որևէ հաստատություն այցելելուց. իրավապաշտպան Իմ գիտակցական կյանքի ընթացքում չեմ հիշում, որ կարտոֆիլի գինը հասած լինի մեկ դոլարի. Սրբուհի Գրիգորյան Օրվա հանդիպումները Տեսչական մարմինը ոչ միայն չի կարող ստուգայց կատարել, այլ նաև չի կարող տուգանել. Արա Զոհրաբյան Ձերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողը Անկարան կարծում է, որ Թուրքիային չի կարելի մեղադրել Ուկրաինային ԱԹՍ-ներ մատակարարելու մեջ Top-5 խորհուրդներ՝ ինչպես ազատվել դեմքի սեւ կետերից ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Աֆղանստանում երկու ակտիվիստների անհետացման կապակցությամբ Կարծում եմ, որ ԱՄՆ-ն և ՌԴ-ն կսկսեն սպառազինության կրճատման շուրջ նոր բանակցություններ. Զաքարյան Իդրիս Էլբային դիտարկում են նոր Ջեյմս Բոնդի դերի համար 2021 թվականին ՀՀ յուրաքանչուր քաղաքացու պարտքը կազմել է 3112,8 դոլար Ո՞ր վիտամինի պակասը կարող է հանգեցնել հիշողության հետ կապված խնդիրների Արփի Դավոյանը Կարմիր գրքում գրանցված «դեղին ձնծաղիկի» լուսանկար է հրապարակել․ ՇՄՆ պարզաբանումը Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով ԶԼՄ. ԱՄՆ-ը երկուշաբթի կսկսի Ուկրաինայում դիվանագետների ընտանիքների տարհանումը Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին Թուրքերը վախենում են հատկապես ռուսներից ու հայերից. Լոքմագյոզյան (տեսանյութ) Նիկոլ-Էրդողան նոր խաղի հետքերով․ Լևոն Մնացականյան (տեսանյութ) Պարզ է՝ Հայաստանում կբացվի Թուրքիայի դեսպանատուն, մինչև անգամ դեսպանն է հայտնի․ Իսակ Յունանեսյան (տեսանյութ) Նիկո՛լ, էդ ու՞մ վրա ես լկտի ծիծաղում. մանկավարժ (տեսանյութ) Մարդիկ հացի խնդիր ունեն, ոչ թե երազում են դառնալ պարեկ Աշոտ Փաշինյանը սատանիստ է․ Մանուել Մանուկյան (տեսանյութ) Բզկտված Արցախ. Սղնախ, վերադառնալու ենք Ասում են, որ իրենց օրոք ներգաղթ է, նույն պահին տեղի էր ունենում միտինգ՝ Հայաստանից արտագաղթելու համար․ Միկոյան Փաստորեն, ՊՆ լրատվականը էլ բան ու գործ չունի, Պապիկյանի անձնական էժանագին փիարն է անում Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ «Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը մնում է բաց, սակայն Երևանը փաստացի դուրս է բերվում այս իրավիճակից»․ Տարասով Կառավարության նիստում բեմադրվել է Ոստիկանության պարեկային ծառայության կողմից ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի որդուն տուգանելու ներկայացումը Եթե իշխանականներից ոմանք ծառայել են առանց վարտիքի, վստահեցնում եմ՝ դա եղել է իրենց ցանկությամբ․ Բագրատ Միկոյան Վերջ եմ դնում հրապարակային լռությանս․ Ալեք Ենիգոմշյան Ճիշտ գնահատել հնարավորությունները Զգուշացում՝ Վ․ Ալեքսանյանին ու մյուսներին․ ՄԻՊ-ի վերաբերմունքը «վերբալ մարմնավաճառ» արտահայտությանը (տեսանյութ) Ադրբեջանի նախագահի աշխատակազմ. Զանգեզուրի միջանցքը կմիավորի ողջ թյուրքական աշխարհը «Храч»-ը` հայաստանյան Ստեփ(քայլ)մեն Զորքերի "հայելային հետ քաշման" դեպքում մեր զորքերը մինչև ու՞ր են հետ քաշվելու և որտե՞ղ են տեղակայվելու՝ քաղաքի հրապարակու՞մ, ակումբի շենքու՞մ, թե դպրոցի կամ եկեղեցու բակու՞մ ՔՊ ՄԻՊ թեկնածուի ելույթի տեքստը Արման Թաթոյանի 2016 թվականի ելույթից էր վերցված «Երկու ադրբեջանցի են նստել տաքսի, վարորդն ասել է՝ ձեզ չեմ տեղափոխում». Արթուր Ղազարյան
Հարցում

Ոչ թե սուտ ցուցմունք տալու հետ կապված պատասխանատվության խնդիր կարող է հետագայում առաջանալ, այլ սուտ մատնության

Երեկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում շարունակվում էր Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և մյուսների գործով դատական նիստը։

Դատարանում ելույթի ժամանակ Քարահունջ համայնքի ղեկավար Լուսինե Ավետյանը նշեց, որ Առուշանյանը ընդունել է բնակիչներին, լսել նրանց սոցիալական խնդիրների մասին, դրա հիման վրա օգնություն հատկացնելու մասին որոշում կայացրել։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը կալանավորված է միայն Լուսինե Ավետյանի՝ մի քանի անգամ փոփոխված ցուցմունքի վրա: Առուշ Առուշանյանի պաշտպանները բազմիցս նշել էին, որ այդ ցուցմունքներն ըստ ամենայնի կնոջ վրա գործադրված ճնշման արդյունքում են կորզվել:

Ավելորդ չէ նշել, որ 168.am-ի հետ զրույցում Լուսինե Ավետյանի նախկին պաշտպան Րաֆֆի Ասլանյանն ասել էր՝ Սյունիքի համայնքապետերի հետ կատարվածը յուրահատուկ վրեժ է օրվա իշխանության կողմից իր նկատմամբ նախկինում դրսևորած վերաբերմունքի: «Առուշ Առուշանյանի գործին ծանոթ եմ այն ծավալով, որ նախկինում եղել եմ նրա դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանի պաշտպանը: Այս քրեական գործով իրականացվել է ապօրինի նախաքննություն՝ օրենքով չնախատեսված ամենաբիրտ միջոցների կիրառմամբ: Զուտ փաստաբանական էթիկայից ելնելով՝ չեմ ուզենա հրապարակել որոշակի հանգամանքներ: Ինքս այդ վարույթով համագործակցությունը վստահորդիս հետ դադարեցրել եմ: Առհասարակ հակված եմ իրավական պայքարի, այլ ոչ թե վարույթն իրականացնող մարմնի ցանկությամբ և թելադրանքով՝ ցուցմունքներ տալուն: Սա, ես կարծում եմ, այդ քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի դատաքննության ժամանակ ի հայտ կգա ամեն բան, և հասարակության համար այս ամենը իսկապես տեսանելի կլինի»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Ճշտող հարցին՝ պատվիրված ցուցմունքների համա՞ր է ինքը դադարեցրել իր համագործակցությունը Քարահունջի համայնքապետի հետ, Րաֆֆի Ասլանյանը պատասխանեց՝ չէր ցանկանա բարձրաձայնել կոնկրետ դադարեցման հանգամանքները:

«Կարծում եմ՝ դրանից հետո տեղի ունեցած գործի նախաքննության արդյունքներն ու տվյալները յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ օբյեկտիվ հետևությունների հանգելու հնարավորություն են տալիս»,- նկատել էր նա:

Երեկվա դատական նիստի ընթացքում Լուսինե Ավետյանն ասել էր նաև, որ «բազմաթիվ անգամ Առուշանյանը նույն բնակիչներին օգնել է, և դա դիտել ընտրակաշառք անընդունելի է»:

«Զղջում եմ, որ սուտ ցուցմունք եմ տվել Առուշանյանի դեմ»,- նշել էր Լուսինե Ավետյանը։

Ընդ որում երեկվա դատական նիստի ժամանակ վերջինս հրաժարվել էր պատասխանել դատախազի հարցերին, պատասխանել էր միայն պաշտպանական կողմի հարցերին:

168.am-ը Քարահունջի համայնքապետ Լուսինե Ավետյանի ներկայիս պաշտպան Գայանե Պապոյանին հարցրեց՝ արդյո՞ք պատասխանատվություն չի սահմանվելու իր պաշտպանյալի համար սուտ ցուցմունք տալու համար:

«Ոչ թե սուտ ցուցմունք տալու հետ կապված պատասխանատվության խնդիր կարող է հետագայում առաջանալ, այլ սուտ մատնության համար: Ինչո՞ւ, քանի որ Լուսինե Ավետյանն ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իսկ մեղադրյալը սուտ ցուցմունք տալու համար չի նախազգուշացվում սպասվող քրեական պատասխանատվության մասին»,- ասաց Գայանե Պապոյանը:

Փաստաբանը նշում է՝ հետագայում խնդիր կարող է առաջանալ հենց այն մասով, որ Լուսինե Ավետյանը ենթադրյալ սուտ մատնություն է կատարել Առուշ Առուշանյանի նկատմամբ:

«Բայց այս փուլում չի կարող դրան ընթացք տրվել, որովհետև մենք այս գործով չունենք վերջնական դատական ակտ: Երբ որ Առուշանյանի գործով կլինի վերջնական, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով կարձանագրվի, որ դատարանն արժանահավատ է դիտարկել Լուսինե Ավետյանի դատաքննական ցուցմունքը, հետևաբար գտնում է, որ նախաքննության ընթացքում Քարահունջի համայնքապետը սուտ մատնություն է կատարել, նոր դրանից հետո արդեն սուտ մատնություն կատարելու համար կարող են Լուսինե Ավետյանին քրեական պատասխանատվության ենթարկել»,- ասաց Գայանե Ավետյանը:

Հարցին՝ Առուշ Առուշանյանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռից հետո գործ հարուցելու համար անհրաժե՞շտ է արդյոք Առուշ Առուշանյանի բողոքի առկայությունը, փաստաբանը պատասխանեց՝ ոչ, սա հանրային մեղադրանք է, և այս դեպքում Առուշանյանի բողոքն էական չէ:

«Իհարկե, այդ գործով Առուշ Առուշանյանը տուժող կճանաչվի, բայց նրա բողոքի առկայությունը կամ բացակայությունը որևէ դեր չի խաղա, որովհետև սա հանրային, այլ ոչ մասնավոր մեղադրանքի խնդիր է»,- եզրափակեց Գայանե Պապոյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan