Նաիրա Զոհրաբյանը դժգոհում է գիտության ոլորտում առկա կաստայական վիճակից
Հայաստանում ձեւավորվել է գիտական էլիտայի կաստա, որը ճեղքել հնարավոր չէ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, խորհրդարանում «Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի գործունեությունը շարունակելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Շտամպ կա, կլեյմո կա, նույն մարդիկ դարեր շարունակ ստանում են դրամաշնորհները, կաստա է ձեւավորվել գիտական էլիտայի, որը ճեղքել հնարավոր չէ: Ես կարծում եմ՝ մենք իսկապես լրջագույն փոփոխությունների կարիք ունենք, որ մեր իրական գիտական պոտենցիալը չարտագաղթի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am