Սահակաշվիլիի անվտանգությունն ապահովում է «Դոնբաս» ջոկատը
Այս թեմայով
Լեհաստանից Լվով ժամանելուց հետո Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին հանդիպել է քաղաքապետ Անդրեյ Սադովիի հետ: Նրանք ճաշել են Mons Pius ռեստորանում, հաղորդում է ТСН-ը:
Ռեստորանն այդ ընթացքում շրջափակել են «Դոնբաս» ջոկատի անդամները, որոնք որեւէ մեկին թույլ չեն տվել ներս մտնել ռեստորան:
Ավելի ուշ Լվովի քաղաքապետն ասել է, թե դատապարտում է ուկրաինացի սահմանապահների գործողությունները, որոնք խոչընդոտել են Սահակաշվիլիի մուտքը Ուկրաինա: Սադովին ավելացրել է, որ ողջունում է Միխայիլ Սահակաշվիլիի վերադարձը Ուկրաինա:
Իր հերթին Սահակաշվիլին ասել է, թե վրդաովված է այն փաստով, որ իր անունն ընդգրկել են «Միրոտվորեց» անվամբ բազայում եւ թույլ չեն տվել մուտք գործել երկիր: Նա դրանում մեղադրեց ՆԳ նախարար Արսեն Ավակովին:
Top-News.am