Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը
Հարցում

Երբ չեն նկատում անկախ Հայաստանը

Ռուսաստանյան հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում վերջին օրերին հայտնվել է «Արարատ» անվանումով ֆուտբոլային ակումբը, բայց խոսքը ոչ թե Երեւանի, այլ Մոսկվայի «Արարատի» մասին է: Եւ խոսքը ոչ թե հաջողությունների , այլ սկանդալի մասին է:

Դեպքերի հաջորդականությունն առանց մեկնաբանությունների: Ամիսներ առաջ Մոսկվայում մեծ շուքով կազմավորվեց « Արարատ» թիմը, որի կորիզը կազմեցին Ռուսաստանի թոշակառու մի խումբ ֆուտբոլիստներ։

Օրեր առաջ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը, պնդում էր, որ այս մրցաշրջանում երկրորդ խմբում հայտնված «Արարատի» վերջին խաղը կլինի «Ռյազանի» հետ: Իսկ երբ ակումբի ղեկավարությունն օրեր առաջ հայտնեց, որ հանդիպման մուտքը տոմսերով չէ, գրեթե բոլորը հասկացան, որ թիմը լուծարվելու է:

Դրանից առաջ էլ Մոսկվայի «Արարատի» հիմնադիր ու ակումբի նախագահ Վալերի Հովհաննիսյանը հրաժարական է տվել եւ փախել ակումբի հաշվին եղած 20 միլիոն ռուբլին հետը տանելով։

Հետո նա հայտարարեց, որ թիմը չի լուծարվում. «Արարատում» ամեն բան լավ է, թիմը շարունակում է իր գոյությունը, սակայն ակումբում տեղի են ունեցել փոփոխություններ: Ես դուրս եմ գալիս ակումբի ղեկավար կազմից, իսկ իմ փոխարեն գլխավոր տնօրենը կլինի Իգոր Կորոտկովը:
Ես ակումբի բաժնետոմսերի 100 տոկոսը տալիս եմ ազգին, որպեսզի Կորոտկովը զբաղվի դրանց ճիշտ բաշխումով: Ես վստահում եմ նրան:
Մեր՝ Երկրորդ խումբ դուրս գալուց հետո, ակումբին օգնել է Արամ Գաբրելյանովը: Իմ հույզերի համար ցանկանում եմ ներողություն խնդրել Արամ Գաբրելյանովից, «Արարատի» երկրպագուներից, ֆուտբոլիստներից ու աշխատակիցներից: Նրանք գիտեն՝ ինչպիսի մարդ եմ ես: Ես կարող էի ավելորդ բաներ ասել, սակայն դա չեմ անում նրա համար, որ ակումբն օտար չէ ինձ: Հաջողություն եմ մաղթում այս թիմին»,- Վալերի Հովհաննիսյանի խոսքը մեջբերել է «Չեմպիոնատը»:

Արամ Գաբրելյանովը հաստատել Հովհաննիսյանի խոսքերը, ասելով, թե թիմը շարունակելու է ելույթները, եւ որ ինքը ղեկավարությունը հանձնում է Կորոտկովին՝ մինչ բաժնետիրական համակարգի ձեւավորումը:

Հիմա, երբ արդեն պարզ է, որ թիմը շարունակելու է ելույթները, ցանկանում ենք մի շատ նուրբ եւ կարեւոր հարցի անդրադառնալ:

Իրավունք ունե՞ն, արդյոք, ռուսահայ գործարարները օգտագործել «Արարատ» անվանումը։ Ո՞ւմ է պատկանում այդ ապրանքանիշը։ Ի՞նչ գործարք կամ պայմանավորվածություն կա այս հարցում։ «Արարատը» բրնեդ է, համաժողվրդական ապրանքանիշ եւ ոչ ոք իր մոսկովյան կայֆերի համար իրավունք չունի այն օգտագործել։

Երկրորդ. ինչո՞ւ են հայ գործարարներն այդքան գումար, միջոցներ ծախսում օտար երկրի առաջնությունում հայկական անվանումով թիմ պահելու համար եւ մատը մատին չեն խփում ազգային հավաքականն ուժեղացնելու եւ հայկական ակումբային ֆուտբոլը զարգացնելու համար:

Գաբրելյանովը ասում է, թե իրենք ցանկանում են միավորել հայ գործարարների, սփյուռքի ջանքերը Մոսկվայի «Արարատի» շուրջ:

Անկեղծ լինենք, այնպիսի տպավորություն է, որ հայկական պետություն գոյություն չունի, Հայաստանն աշխարհի քաղաքական քարտեզից անհետացել է եւ հայությանը միավորում են արտերկրում ստեղծված եւ մեր ամենասիրելի թիմի անունն օգտագործած ակումբին աջակցելով: Ի դեպ, նույն ինքը Գաբրելյանովը ասում է, թե իրենց թիմն անվանակոչվել է ի պատիվ ԽՍՀՄ չեմպիոն դարձած «Արարատի»:

Ի՞նչն է խանգարում հայ գործարարներին, մեծահարուստներին աջակցել Հայաստանի ազգային հավաքականին, Երեւանի «Արարատին», Գյումրիի «Շիրակին», մյուս թիմերին: Ինչն է խանգարում Հայաստանում բացել եւ ֆինանսավորել հայկական ակումբ եւ նրանով ձեռք բերել հաջողություններ Եւրոպայում։

Սա՞ է մեր հուժկու պատասխանը Ադրբեջանի «Ղարաբաղի» ՉԼ խմբային փուլում հայտնվելուն։

Հայ ժողովրդին միավորելու համար կարիք չկար Ռուսաստանում հայկական անվանումով թիմ ստեղծել, ընդամենը պետք էր աջակցել հայկական ֆուտբոլին, մեր հավաքականին:

Ադրբեջանը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում արդեն թիմ ունի: Մենք եւս կարող էինք ունենալ, եթե մեր մեծահարուստ հայերը գոնե մի փոքր պետական մտածողություն ունենային եւ մի փոքր գիտակցեին, թե ինչ հարստություն եւ պարգեւ է անկախ պետությունը, եւ թե որքան է բարձրացնում իրենց կարգավիճակն արտերկրում:

Իսկ ինչ են անում հայ մեծահարուստները: Տարբեր գնահատականներով ամսեկան մեկ միլիոն ռուբլի աշխատավարձ են տալիս տարեց, երեսունն անց նախկին ռուսաստանյան աստղերի: Իսկ թե հետո ինչ են անելու, գուցե իրենք էլ չգիտեն: Ռուսաստանյան որոշ լրագրողներ հեգնանքով գրում են, թե այս կարգի ակումբները տասը տարուց ավելի կյանք չեն կարող ունենալ եւ օրինակներ են բերում: Այսօր Երկրորդ խմբի Կենտրոն ենթախմբում առաջատարը Մոսկվայի «Արարատ» ակումբն է, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում:

Մեզ, սակայն, հետաքրքրում է ոչ թե ռուսաստանյան այս թիմի ճակատագիրը, որին հովանավորում են հայերը, այլ թե ինչու հայ գործարարը չի ցանկանում աջակցել անկախ Հայաստանին եւ անկախ Հայաստանի ֆուտբոլին:

Գաբրելյանովը խոստովանում է, որ այսօր թիմի բյուջեն 150-180 միլիոն ռուբլի է: Այս գումարով Հայաստանում երկու բավական նորմալ մակարդակի թիմ կարող էին ունենալ:

Ավելացնենք, որ «Արարատ» անունով ռուսաստանյան թիմը խնդիր է դրել հայտնվել հզորությամբ երկրորդ ուժեղագույն խմբում ՖՆԼ-ում, իսկ այդ ժամանակ բյուջեն պետք է լինի առնվազն 500 միլիոն, եւ հայ գործարարները պատրաստ են այն ծախսել: Նպատակը երեք տարվա ընթացքում Պրեմիեր լիգայում հայտնվելն է, իսկ այնտեղ ամրապնդվելու համար մեկ միլիարդ է անհրաժեշտ:

Հիմա մոտավոր հաշվեք եւ պատկերացրեք, թե այդ գումարի գոնե կեսի ներդրման դեպքում ինչ առաջընաց կարձանագրեր հայկական ակումբային ֆուտբոլը եւ իհարկե, նաեւ ազգային հավաքականը: Հիմա կրկնենք նույն հարցը՝ ինչո՞ւ հայ գործարարները գումար չեն ցանկանում ներդնել հայաստանյան ակումբների եւ ազգային հավաքականի վրա: Գուցե մեղավորը ոչ միայն նրանց մտածողությունն է, այլ Հայաստանի իշխանություննե՞րը: Եւ մի ՀՀ իշխանություններին. ինչո՞ւ ոչ մի քայլ չեք արել, որ արտերկրում, այն էլ հայերի նախաձեռնությամբ «Արարատ» անունով ակումբ չստեղծվի: Չեք կարծո՞ւմ, որ «Արարատ» անվանումն անձեռնմխելի է, չե՞ք կարծում, որ այդ անունով թիմի ստեղծումը եւ հայերի կողմից դրա ֆինանսավորումը նշանակում է, որ մենք չենք հավատում մեր պետության վաղվա օրվան, անգամ գոյությանը:

Այսպիսի անգործության եւ այս մտածողության տարածման դեպքում շատ շուտով ինչ որ մեկը Տյումենում կբացի «Շիրակ» ակումբը, իսկ Իրկուտսկում՝ «Բենտոնիտը», հատկապես, որ արդեն Կալուգայում եղել է «Տաշիր» անվանումով թիմ:

Ռուսաստանյան մամուլն արդեն գրում է, որ Մոսկվայի «Արարատին» բացի Գաբրիելյանովից պատրաստվում են ֆինանսավորել Սամվել Կարապետյանը եւ «Ավիլիոնի» համասեփականատեր Կամո Ավագումյանը:

Տեսեք, թե ինչ է ասել Արամ Գաբրելյանովը ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկին. «Իմ համար միշտ երկու թիմ է եղել «Սպարտակը» եւ «Արարատը»: «Սպարտակն» արդեն կա, իսկ «Արարատը» դեռ պետք է ստեղծենք»: Ահա այսպես: Գաբրելյանովի համար Երեւանի «Արարատը» գոյություն չունի: Սա ոչ այնքան Գաբրելյանովի, այլ հայկական պետության մեղավորությունն է, որ չեն կարողանում լեզու գտնել արտերկրի մեծահարուստ հայերի հետ եւ ներդրումների համար համապատասխան հենք եւ վստահություն չեն ստեղծում:

Հայակական պետությունն այս դեպքում պետք է ավելի խիստ եւ վճռական լինի եւ զսպի որոշ հայ մեծահարուստների կայֆերը, հակառակ դեպքում նրանք Հայաստանի կամ հայկական աշխարհի հավաքական կստեղծեն, որը կմասնակցի չճանաչված երկրների առաջնությանը ուրախացնելով հայրենիքի, պետության արժեքը չիմացող տարօրինակ հայրենասիրությամբ փայլող հայ գործարարներին:

Գաբրելյանովն ասում է, թե իրենց երազանքի մոդելը «Տոտենհեմն» է, որը հիմնադրել են հրեաները եւ սկզբնական շրջանում այնտեղ խաղում էին միայն հրեաները, բայց հետագայում այն դարձավ շատերի սիրելի ակումբը եւ այնտեղ խաղում էին ոչ միայն հրեաները: Եւ եթե օրինակ վերցնում են այս թիմից, ապա պետք է գոնե նկատեին, որ այդ թիմի անունը ոչ թե «Սիոն» է, այլ «Տոտենհեմ»: Մի կարեւոր դիտարկում եւս. «Տոտենհեմը» ստեղծվել է 1882-ին, երբ չկար հրեական անկախ պետություն, իսկ Մոսկվայի «Արարատը» հիմնադրվել է 2017-ին, երբ անկախ Հայաստանի Հանրապետությունն արդեն 26 տարեկան էր: Ստացվում է, որ ռուսաստանահայ գործարարները չեն նկատում անկախ Հայաստանը:

Ի դեպ, հիմա արտերկրում ապրող հրեաները նման ակումբներ չեն ստեղծում, այլ աջակցում են իսրայելյան թիմերին եւ Իսրայելի հավաքականին: Մնում է, որ հայ գործարարներն ամբողջովին ընդօրինակեն հրեա գործընկերներին եւ առաջին հերթին սովորեն աջակցել իրենց ազգային պետությանը:

Գեղամ Նազարյան
Քաղաքագետ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan