Խորհրդարանական լսումներ են անցկացվում սահմանազատման եւ սահմանագծման թեմայով
Նոյեմբերի 25-ին Երեւանում ընթանում են ընդդիմության նախաձեռնած խորհրդարանական լսումները. նիստի թեման` «Սահմանազատման եւ զահմանագծման հարցերը»։
Լսումներին մասնակցում են ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորներ, ինչպես նաեւ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներ, փորձագետներ, վերլուծաբաններ, նախկին զինվորականներ, հասարակական գործիչներ, ինչպես նաեւ տարբեր հասարակական կազմակերպությունների եւ արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ազատագրական շարժման ներկայացուցիչներ։
Լսումները նախագահում է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։