Աստղագետները եւս մեկ հզոր բռնկում են գրանցել Արեւի վրա
Աստղագետները եւս մեկ հզոր բռնկում են գրանցել Արեւի վրա, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով NASA-ն։ Ճշգրտում են, որ բռնկման հզորությունը M8.1 է։
Առաջին երկու հզորագույն բռնկումները տեղի են ունեցել դեռ սեպտեմբերի 6-ին, ընդ որում դրանցից երկրորդը հզորագույնն էր վերջին 12 տարիներին։
Այս իրադարձությունը հենց նույն օրը առաջացրել էր ռադիոկապի ու GPS ազդանշանների ընդունման խափանումներ, որոնք մոտ մեկ ժամ են տեւել։
Արեւային բռնկումներն աղետալի երեւույթ են Արեւի մակերեսի վրա, որոնք առաջանում են մագիսային ուժային գծերի վերակցման հետեւանքով։