ԱԻՆ-ը անեկդոտների անսպառ աղբյուր
ԱԻՆ պաշտոնական հաղորդագրությունից մի հատված. «Պարզվել է, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 1-ին փողոցի 167 հասցեում գտնվող սգո սրահում այրվում են դագաղ (ներսում կա դիակ, Ռաֆիկ, մոտ 70 տարեկան) և հատակի գորգը (մոտ 2 քմ)»։
Հասմիկ Բուդաղյանի ֆեյսբուքյան էջից
Երեկ (օգոստոսի 25-ին) երեկոյան արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում սուր աղիքային վարակի ախտանիշով Սյունիքի մարզի Գորիս քաղաքի ԲԿ-ի մանկական բաժանմունք է տեղափոխվել զբոսաշրջության նպատակով ԼՂՀ մեկնած 12 երեխա:
ԱԻՆ-ից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ մանրամասները ճշտելու նպատակով Գորիսի ԲԿ է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Հիմա ԱԻՆ-ից ինչ որ մեկը կամ իմաստուն մի մարդ կբացատրի հրշեջներն ինչու են գնացել մանրամասները ճշտելու: Հետաքրքրասեր են, թե ....
Գեղամ Նազարյանի ֆեյսբուքյան էջից