Գիտնականները ասպիրինի վտանգավոր հատկություն են հայտնաբերել
Ասպիրինը դանդաղեցնում է խթաղիի չարորակ նորագոյացության զարգացումը, սակայն այն կարող է մեծացնել ուռուցքային բջիջների էվոլյուցիոն հնարավորությունը: Այս մասին հայտնում են University of California at Irvine-ի գիտնականները, որոնց վերջին հետազոտությունը հրապարակվել է Journal of the Royal Society Interface ամսագրում:
Գիտնականների խոսքով՝ ուռուցքի բջիջներն ասպիրինի ներգործությամբ բազմաթիվ մուտացիաների են ենթարկվում՝ ի տարբերություն այն բջիջների, որոնք այս դեղի ազդեցությանը չեն ենթարկվում: Այսպիսով՝ ասպիրինի հետեւանքով մեծանում է քաղցկեղային բջիջների բաժինը, որոնք դեղամիջոցների նկատմամբ կայուն են:
Սակայն պետք է նշել, որ հեղինակները նման եզրակացություն են եկել in vitro լաբորատոր փորձարկումների ընթացքում: Գիտնականներն առաջիկայում ծրագրում են նաեւ արդյունքների in vivo ստուգում:
Հետազոտություններից շատերով պարզվել է, որ 5 տարի շարունակ ասպիրինի փոքր չափաքանակների ամենօրյա ընդունումը նվազեցնում է ապագայում քաղցկեղի առաջացման հավանականությունը: Մասնավորապես՝ խթաղիի չարորակ նորագոյացությունների առաջացման հավանականությունը 2 անգամ նվազում է:
ԱՄՆ-ում մեծահասակ բնակչության գրեթե 50 տոկոսը սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման նպատակով ամեն օր 80-325 միլիգրամ ասպիրին է ընդունում: Մեծ Բրիտանիայում այս ցուցանիշը կազմում է 40 տոկոս: