1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Այսօր՝ 24 սեպտեմբերի 2018թ., 00:00
Հայկ Մարությանը պատրաստ է ծառայել ամեն վայրկյան Ճանապարհ, որը կտանի դեպի սահմանադրական ճգնաժամ Ռուսաստանը Սիրիային С-300 կտրամադրի երկու շաբաթվա ընթացքում Դևիդ Բեքհեմը Զինեդին Զիդանին հրավիրում է իր թիմ Սա վերջին 8 տարիների լավագույն «Յուվենտուսն» է. Կիելինի Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր «Հայաստան» համահայկական հիմնադրամը նոր տնօրեն ունի Անգլիական թիմի ֆուտբոլիստը 2 ամսում 3 զավակ է ունեցել Շավո Օդաջյանն ու Սիրուշոն համատեղ նորություն կներկայացնեն Քանի թիկնապահով և մեքենայով կարող է շրջել օլիգարխը Պատգամավորի ընկերությունը՝ դատարանում Արթուր Դավթյանին դատի տալու հետքերով Քանկոր. Մասնագիտացված սիրտ-անոթային կենտրոն՝24 ժամ Ձեր կողքին Մոլդովայի նախագահը ժամանակավորապես հեռացվել Է պաշտոնից Այսօրվանից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը Պետք է օրենքով արգելվեն եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը Նկարչուհի Մարինա Աբրամովիչի գլխին հարվածել են սեփական նկարով Windows-ով համակարգիչները սպառնալիքի ներքո են Արցախի ՊԲ ավիացիան սեպտեմբերի 25-28-ը ուսումնամարզական շրջաթռիչքներ կիրականացնի «Իմ քայլը»՝ 81.05 %, ԲՀԿ՝ 6.95 %, «Լույս»՝ 4.99 % Հեղափոխությունը ստացավ հրաման ժողովրդից՝ ցրելու Ազգային Ժողովը. Լեւոն Զուրաբյան Ինչ եղավ Ուգանդայի հետ, երբ իշխանությունը պատկանում էր «ժողովրդին» (Տեսանյութ) ԲՀԿ-ն ընդունում է ընտրության արդյունքները և շնորհավորում «Իմ Քայլը» դաշինքին Փաշինյանն առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով Հեծանվորդը հայտնվել է մեքենայի վրա, մխրճվել է պատի մեջ և ողջ է մնացել «Արսենալը հաղթեց առանց Հենրիխ Մխիթարյանի» «Ռեալն» ու «Բարսելոնան» կրկին ուժեղ են բոլորից Կանադայում ջրարջը տուն է ներթափանցել և կերել հացաբուլկեղենը Դոնալդ Թրամփը չի բացառում հանդիպումը Հասան Ռոհանիի հետ ԱՄՆ իշխանությունները կխստացնեն «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը Պրահայում երբեք կանգ չառնող վերելակ է գործում, որին հարկավոր չէ սպասել (տեսանյութ) Քվեարթերթիկի վրա նկարված սրտիկներ, քաղաքապետի՝ ավելացված նախընտրած թեկնածուներ. անվավեր ճանաչված քվեաթերթիկներ (Լուսանկարներ) Հրապարակվել են երկնաքարի մակերևույթին արված առաջին պատմական լուսանկարները Զ. Մնացականյանը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Նեյմարի արաքը հուզել է երկրպագուներին (տեսանյութ) Բեռլուսկոնին մտադիր է իր թեկնածությունն առաջադրել Եվրախորհրդարանի ընտրություններում Տեսախցիկը ֆիքսել է Քուվեյթում ահեղ ավազամրրիկի «գրոհը» (տեսանյութ) Նավալնին պատժիչ հաստատությունից դուրս գալուց վայրկյաններ անց կրկին ձերբակալվել է ԿԸՀ-ն հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները «Իմ քայլը» ստացել է 82,58 %, ԲՀԿ-ն՝ 6,19 %, «Լույսը»՝ 4,73 % ԵԽԽվ Հայաստանի հարցով համազեկուցողները հնարավոր ամենակարճ ժամկետում կգործուղվեն Հայաստան Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելը տուգանվում է 500․000-700․000 դրամի չափով Ոստիկանությունը 54 ահազանգ է ստացել ընտրության ընթացքի վերաբերյալ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ավարտվեցին Ջրհեղեղ և հրաբխի ժայթքում Բաքվում (տեսանյութ) Առերևույթ ընտրախախտումների վերաբերյալ ժամը 18-ի դրությամբ ստացվել է 7 հաղորդում. ՔԿ 990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել Ալիևը կանխատեսել է միջազգային դիտորդների գնահատականը Երևանում դեռևս չկայացած ընտրություններին Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու Ժամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը «Ես երբեք ինքս իմ մեծ երկրպագուն չեմ եղել». Շեր Աննախադեպ ճնշում ԲՀԿ-ի նկատմամբ. հիմա էլ քրգործ են հարուցել ժամը 14:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 23,72 տոկոսը Էրդողանը հույս ունի Բեռլին այցի արդյունքում կարգավորել Գերմանիայի հետ հարաբերությունները ԱՄՆ-ը դատապարտել է Իրանում տեղի ունեցած ահաբեկչությունը Երեւանը փորձադաշտ չէ, որ չափենք մեր ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելով. «Երկիր ծիրանի» Ռոհանին հայտնել է Ահվազում ահաբեկչությանը ԱՄՆ-ի մասնակցության մասին ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 9,39 տոկոսը. ԿԸՀ ԱԺ ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է. Արա Բաբլոյան Նիկոլ Փաշինյանը շեղեց քարոզարշավի ընթացքը Հիմա էլ ոստիկանները մեր շտաբների դիմաց կանգնած են. Նաիրա Զոհրաբյան Վանեցյանն ԱԱԾ առաջին պետն է, որ ապրում է կառավարական ամառանոցում Օրվա հանդիպումների անոնս Գերմանացին հին պահարան է գնել, որի մեջ 83.500 եվրոյի ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել Պերմի գաղութում ինքնասպան է եղել հայտնի «օրենքով գող» Վովա Վագոնը Զախարովան կոչ է արել բելառուսներին «եղբայրներ» ասել Ռուսաստանը պատրաստակամ է «Հյուսիսային հոսք-2»-ն իր հաշվին կառուցել Կեղծ ահազանգերով ոստիկանությունը խուզարկում է ԲՀԿ Աջափնյակի գրասենյակը (Տեսանյութ) Ահաբեկչության ընթացքում Իրանում 24 մարդ է մահացել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահ Камеди Клаб-ը Երեւանում Յուրա Մովսիսյանը մարզվում է «Չիկագո»-ի ընդհանուր թիմի հետ «Նորգավիթի ԳԱԻ պոստ» Toyota-ով «ներխուժած» վարորդն ու ուղևորը եղել են ոչ սթափ (Տեսանյութ) Պուտին-Էրդողան պայմանավորվածությունը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել «Երազանքի աշխատանքի» հաստիք Կանադայում Թայլանդում մարդկանց կբանտարկեն աղավնիներին կերակրելու համար Ահաբեկչություն Իրանում ռազմական շքերթի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում ներկա կլինեն 84 պետությունների ղեկավարներ Կիրգիզ երգչուհուն սպառնում են ներքնազգեստով տեսահոլովակի համար Էմինեմի նոր երգը YouTube-ում գերազանցել է դիտումների ռեկորդն առաջին 24 ժամվա ընթացքում
Հարցում

Ովքեր են նրանք՝ տաքսիստները

Հյուսիսային ավտոկայան. Երեւան, 2017-ի սեպտեմբերի 2: Տարօրինակ տեսքով եւ դեմքի անորոշ արտահայտությամբ տաքսիստը հետաքրքրվում է, թե ինձ հետ զրուցող օտարերկրացի զույգը ռուսերեն է խոսում, թե անգլերեն, եւ երբ տեղեկանում է, որ ռուսերեն ոգեւորված ձայն է տալիս. «բրատիշկա, արաաաա», ու վազում հետեւներից: Տեսնելով որ նրանք գնում են միկրոավտոբուսի ետեւից բոլորի ներկայությամբ հայհոյում է՝ տվայու ...

Տեսնել էր պետք զարմացած եւ վախեցած երիտասարդ զույգի դեմքը: Ընդամենը մեկ ամիս առաջ էլ Կենտրոնական ավտոկայանում տաքսիստը ֆրանսիացի զբոսաշրջիկներին խաբում էր, թե դեպի Գյումրի գնացող միկրոավտոբուսներ չկան եւ միայն տաքսիներ են, եւ դեռ ինձ էլ խնդրում էր օգնեմ իրեն, որ խաբեությունը թեթեւ անցնի: Ավելորդ է անգամ ասել, թե որքան գումար էր պահանջում Գյումրի հասցնելու համար:

Մի քանի շաբաթ առաջ մոտենում եմ Թամանյանի արձանի մոտ կանգնած տաքսիների վարորդներին եւ առաջարկում ուղեւորվել դեպի Էրեբունի: Չսափրված, այս կյանքում ոչ մի արժեհամակարգ չունեցող դեմքի արտահայտությամբ երկու տաքսիստ ասում են՝ գնանք, բայց հազար հինգ հարյուր է: Ինձ հետ եկած օտարերկրացիները չեն հասկանում, թե ինչու են մեզ հետ այդպես ագրեսիվ խոսում, եւ չեն էլ հասկանում, թե ինչու տաքսի չենք նստում:

Իսկ գիտե՞ք թե արդեն որերորդ դեպքն է, երբ տաքսիստը խոստովանում է, որ սրտի մի քանի կաթված է տարել, եւ որ ընտանիքի վրա բեռ չլինի տաքսի է վարում: Մի անգամ էլ տաքսիստը խոստովանեց, որ քաղցկեղով է հիվանդ եւ անգամ ցույց տվեց որովայնից կախված բժշկական տոպրակները:

Շատերդ լսած կլինեք հենց տաքսիստներից, թե որքան շատ են հարբեցող, թմրամոլ եւ անգամ բենզինիստ տաքսիստները:

Իսկ շատերը վարչապետ Կարեն Կարապետյանից նեղացան, որ ակնարկեց, որ տաքսիստների տեսքը եւ մեքենաները պատշաճ մակարդակի չեն: Բայց ի՞նչ օգուտ, որ ակնարկեց՝ իրավիճակն այս ոլորտում խայտառակ է:

Պատկերացնո՞ւմ եք, թե իրականում ինչ սարսափելի վիճակ է: ՀՀ քաղաքացիների կյանքը վստահում ենք մարդկանց, որոնք ոչ բժշկական քննություն են անցել, ոչ էլ հավանաբար կարգին քշել գիտեն, քանի որ ով գործ չի գտնում մտնում է տաքսի ծառայություն եւ վերածվում տաքսիստի:

Մի օր հազիվ քսան տարեկան տաքսիստը խոստովանում է. «Այս գործը շատ լավն է: Տաքսիստ ես աշխատում, սովորում մեքենա վարել եւ հետո նոր ավտոմեքենա գնում»: Նա այդպես էլ չհասկացավ, թե ինչ խոստովանություն արեց: 

Իսկ գիտե՞ք, որ պատահել են տաքսիստներ, որոնք չեն իմացել, թե որտեղ է Վարդաշենը, Նոր Արեշը կամ Երկաթգծի կայարանը: Սա ի՞նչ է, մի անգամ տաքսիստը խնդրեց հուշեմ, թե ինչպես կարող է հասնել Օպերա, իսկ նա այդ պահին Մաշտոցի պողոտայում էր:

Մի տաքսիստ էլ գլուխ էր գովում, թե ինչպես է թռցրել գերմանացի զբոսաշրջիկի դրամապանակը՝ Պարզ լիճ տանելուց հետո, իսկ ռուս կնոջն էլ առաջարկել սեքսով զբաղվել: «Չհամաձայնեց, ասաց, թե որ հարիֆը հետս չլիներ խնդիր չկա, կազդվի»:

Այս ոլորտը խայտառակ վիճակում է, իսկ ուղեւորների կյանքը ամեն վայրկյան վտանգվում է: Անշուշտ, չենք պնդում, թե բոլոր տաքսիստները վատն են: Կիրթ, բազմափորձ վարորդներն ավելի շատ են, բայց խնդիրն այն է, որ հենց միայն նրանք պետք է իրավունք ունենան տաքսի վարել: Եւ վերջապես արդեն հասել է պահը, երբ տաքսիները Երեւանում պետք է լինեն միատեսակ եւ նույն տարբերանշաններով:

Top-News.am 

website by Sargssyan