Արեւի վրա տեղի ունեցած հզոր բռնկումն ավելացնում է վթարների հավանականությունը
Արեւի վրա տեղի ունեցած հզոր բռնկման պատճառով առաջիկա օրերին խորհուրդ չի տրվում մեքենա վարել կամ օդանավով ճամփորդել։ Այս մասին «ՌԲԿ»-ին հայտնել է Պուլկովսկի աստղադիտարանի աառաջատար գիտաշխատող Գեորգի Գոնչարովը։
«Եթե դուք այսօր, վաղը նաև հաջորդ օրը հնարավորություն ունեք խուսափել օդանավով ճամփորդելուց, սուզանավով նավարկելուց կամ մեքենա վարելուց՝ անպայման օգտվեք դրանից,- խորհուրդ է տվել Գոնչարովը։ Նրա խոսքով՝ Արեւի մակերեսին տեղի ունեցած նման հզոր բռնկումից հետո Երկրի վրա բազմիցս ավելանում է վթարների քանակն ու դրանց հետեւանքով մահացությունը։
Գիտնականի կարծիքով, բռնկման պատճառով առաջացած մասնիկները փոխգործակցում են մարդու նյարդային համակարգի վրա։ Նման օրերին հնարավոր են նաեւ էլեկտրականության անջատումներ ու էլեկտրական սարքերի խափանումներ։