Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ե նախկին փոխվարչապետ, ԱԺ պատգամավոր Արմեն Գեւ որգյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունները։ Դատավորը իր որոշումը հրապարակեց խորհրդակցական սենյակում քննարկելուց հետո։ Դրա համար նիստին մեկուկես ժամ ընդմիջում էր հայտարարվել։
Դատավորին ինքնաբացարկի միջնորդություններ ներկայացրել են Արմեն Գեւորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը եւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։ Որոշումը բողոքարկման ենթակա չէ։