Կալանքից ազատված պատգամավորին ԱԺ-ում ընդունեցին ծափահարություններով
Ազգային ժողովի այսօրվա նիստին ընդդիմադիր պատգամավորները ծափերով ողջունեցին դահլիճ մտնող «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով կալանքից ազատվելուց հետո առաջին անգամ է մասնակցում խորհրդարանի աշխատանքներին:
Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանն ազատ է արձակվել հոկտեմբերի 14-ին. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ կիրառվել է 20 մլն դրամի չափով գրավ: