Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 762-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին մեկ օրում ավելացել է 4 762-ով, ապաքինվել է 3 953 մարդ, վկայում են StopCov պաշտոնական կայքի տվյալները։
Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 698 944 դեպք, ապաքինվել է 639 564 մարդ։
Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում մահացել է կորոնավիրուսով վարակված 43 մարդ, համավարակի սկզբից՝ 9 831։
Մեկ օրում կատարվել է 48 090 թեստավորում, այդ թվում 35 647 հակագեն եւ 12 443 ՊՇՌ թեստ։
Թեստավորում անցածների ընդհանուր թվում վարակվածների բաժինը մեկ օրում եղել է 9,9 տոկոս, վերջին 14 օրում՝ 9,05, վերջին յոթ օրում՝ 8,97 տոկոս։
Այս ընթացքում պատվաստվել է 1 955 943 մարդ, այդ թվում վերջին մեկ օրում՝ 4 927։
Ներկա պահին կարանտինի մեջ է 51 մարդ, հիվանդանոցներում՝ 6 186, քովիդ-հյուրանոցներում՝ 975 մարդ։
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։