Ինչպե՞ս է Սաակաշվիլին կարողացել մտնել Վրաստան

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սեպտեմբերի 28-ին Ուկրաինայի տարածքից Վրաստան է մտել շոգենավով՝ թաքնվելով կաթնամթերք տեղափոխող բեռնատարի մեջ. այդ մասին ճեպազրույցում ասել է դատախազ Կոկա Կացիտաձեն:
Նա նշել է, որ իրենք պաշտոնապես դիմել են Ուկրաինայի համապատասխան մարմիններին՝ Սահակաշվիլու կողմից սահմանն անօրինական հատելու գործով իրավական աջակցություն ստանալու համար: Գործի շրջանակում հարցաքննվել է շուրջ 70 մարդ: