Ախպերներ, էս ավտոն նվեր եմ տալիս ձեզ, թողեք՝ գնամ. Երևանոմ 50-ամյա վարորդը խմած վիճակում Opel-ով բախվել է Գարեգին Նժդեհի հրապարակի բետոնե արգելապատնեշին
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։10-ի սահմաններում 50-ամյա Արտակ Անտոնյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Բագրատունյաց փողոցից դեպի Գարեգին Նժդեհի հրապարակ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել արտաքին լուսավորման սյանը, հետո՝ օղակաձև շրջադարձի բետոնե արգելապատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում