Իրանն առաջարկել է ոչնչացնել թուրքական Բայրաքթարները, սակայն հայկական կողմը մերժել է
Արցախյան պատերազմի ժամանակ Իրանը փորձել է ռադիոլէլեկտրոնային պայքարի միջոցներով աջակցել հայկական կողմին, ոչնչացնել թուրքական Բայրաքթարները, սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ հայկական կողմը հրաժարվել է՝ հայտարարելով, որ դրա կարիքը չունենք։
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Նաիրի Հոխիկյանը՝ հավելելով, որ ԱԹՍ-ների ոչնչացման արդյունքում մենք անհամեմատ ավելի քիչ զոհեր կունենայինք ու փոքր տարածքներ կկորցնեինք։