«Դուք պատկերացնում եք, որ իմ եղբորը և նրա որդուն սպանող թուրքը կկարողանա՞ գալ Հայաստան ու ազատ շրջե՞լ... թույլ չենք տա». Սերոբ Գասպարյան (տեսանյութ)
«Սրանք սատանայի փաստաբաններն են, երբ, որ սատանան մտավ Եդեմի պարտեզ, մարդուն ասաց, որ նրանք հպարտ են և եթե ուտեն արգելված պտուղը, ապա Աստված կդառնան: Նույն ձևով սատանայի որդին՝ Նիկոլը եկավ ու ասաց՝ եթե դուք ինձ ընտրեք՝ վարչապետեր կդառնաք»
Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը` «Սև հովազ» ջոկատի հրամանատար, զոհված հերոս Ռուստամ Գասպարյանի եղբայրը։
Պատասխանելով լրագրողի հարցին, ազատամարտիկը նաև անդրադարձավ ՔՊ պատգամավոներից մեկի այն հայտարարությանը, որ շուտով ադբեջանցիները կարող են հանգիստ ման գալ Հայաստանում, իսկ հայերը՝ Արդբեջանում՝ ազատամարտիկը հայտարարեց:
«Դուք պատկերացնում եք, որ իմ եղբորը և նրա որդուն , իմ ընկերներին սպանող մարդը կկարողանա՞ գալ Հայաստան ու ազատ շրջի՞ ու ծիծաղի՞ իմ վրա, ինչպե՞ս կարող է նման բան լինի, ես ու իմ նման շատերը դա թույլ չեն տա»: