Հայ կոնյակագործների համար ՌԴ-ում նոր «անակնկալներ» են ի հայտ եկել
Ռուսաստանը վերջերս խստացրել է ներմուծվող կոնյակի որակի և անվտանգության պահանջները թե հայկական, թե այլ երկների արտադրության կոնյակների համար։ Սահմանվել են նոր չափանիշներ և փորձաքննության նոր մեթոդներ, օրինակ՝ իզոտոպային անալիզներին վերաբերող։ Սա անորոշություն է առաջացրել հայ կոնյակագործների շրջանում, քանի որ դեռ չգիտեն՝ գործարաններում այսօր եղած հայկական կոնյակը, որը սպասում է արտահանման իր հերթին, կհամապատասխանի՞ այդ չափանիշներին, թե՞ ոչ։ Բացի այդ, նոր պահանջները ենթադրում են կոնյակի որակի, հետևաբար՝ նաև գնի բարձրացում, ինչից էլ առաջանում է երկրորդ հարցը՝ արդյոք ռուս սպառողները պատրա՞ստ են ավելի բարձր գին վճարել կոնյակի համար։ Հիշեցնենք, որ հայկական կոնյակի արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։
Մանրամասները՝ hetq.am-ում