Սաակաշվիլիին մենախուց են տեղափոխել

Այս թեմայով
- Դատախազ. Սահակաշվիլին նախագահ եղած ժամանակ պետական միջոցների հաշվին «կրծքով նկարված նկար» է ձեռք բերել
- Սաակաշվիլիին Թբիլիսիից տեղափոխել են Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ
- Ինչպե՞ս է Սաակաշվիլին կարողացել մտնել Վրաստան
- Սաակաշվիլիին կարող են նոր մեղադրանք առաջադրել վրացական հողատարածքներ Ադրբեջանին հանձնելու համար
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեղափոխվել է Ռուսթավիի բանտի մեկուսարան: Այդ մասին գրել է New Format-ը:
Այս որոշումը կայացրել է բանտի ղեկավարությունը՝ հաշվի առնելով Սաակաշվիլիի ցանկությունները: Քաղաքական գործիչը կտրականապես հրաժարվել է խուցը կիսել հարևանի հետ:
«Ահա թե ինչու Սաակաշվիլին, իր ցանկության հիման վրա, տեղափովվեց մեկ տեղանոց բանտախցում»,-ասվում է Վրաստանի քրեակատարողական վարչության փաստաթղթերում:
Նրանք պարզաբանել են նաև, որ նախկինում շրջանառվող տեղեկությունները, թե Սաակաշվիլին հանցախմբի հետ խուց է կիսում, չեն համապատասխանում իրականությանը:
Վրաստանի Արդարադատության նախարարությունը խնդրել է հավաքել բժիշկների խումբ՝ Սաակաշվիլիի առողջությունը վերահսկելու համար: Խմբի նպատակն է լինելու պարբերաբար վերահսկել Սաակաշվիլիի առողջությունը և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան առաջարկություններ ներկայացնել, հայտնում են նախարարությունից: