ՔՊ-ն 7-րդ անգամ Արթուր Ղազինյանին չընտրեց հանձնաժողովի փոխնախագահ. ընդդիմությունը չմասնակցեց նիստին
ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստով կրկին քննարկեց հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցը: Ընդդիմությունն այս պաշտոնին արդեն 7-րդ անգամ առաջադրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին:
Ընդդիմադիր պատգամվորները չէին մասնակցում հանձնաժողովի այսօրվա նիստին.
«Մեր ընդդիմադիր գործընկերները բացակայում են, նշանակում է, որ իրենք իրենց թեկնածուին թաքցնում են հանձնաժողովից: Քննարկումների ընթացքում հնարավոր է ինչ-որ եզրահանագումների գայինք, սակայն իրենք բացակայում են»,-ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
ՔՊ խմբակցության պատգամավորները հերթական անգամ միայնակ քննարկեցին հանձնաժողովի փոխնախագահի թեկնածուի հարցը և 7-րդ անգամ չընտրեցին Արթուր Ղազինյանին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնին: