Հայաստանը կմիանա ԱՊՀ-ում պետգնումների մասին պայմանագրին
Հայաստանը կմիանա ԱՊՀ-ում պետական գնումների մասին պայմանագրին: Համագործակցության տարածքում պետական գնումների առանձնահատկությունների եւ ընթացակարգերի մասին արձանագրությունը սեպտեմբերի 5-ին ստացել ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Համագործակցության երկրները պարտավորվում են միմյանց համար պետական ազգային մրցույթներում խոչընդոտները վերացնել կամ, ծայրահեղ դեպքում, այդ խոչընդոտներն անհամաչափ չդարձնել:
Հանձնաժողովի նիստում ֆինանսների փոխնախարար Կարեն Թամազյանը նշեց, որ Հայաստանն արդեն ԱՀԿ-ի պետգնումների համաձայնագրի անդամ է, եւ արդեն ներդրել է միջազգային ստանդարտներով նախատեսված շատ ընթացակարգեր: «Այս պատճառով ստիպված չենք լինի մեր կանոնները շատ փոփոխել»,- նշեց նա:
Լուրեր Հայաստանից - NEWS.am