Սրանց իշխանության ֆինալը կլինի շատ ավելի գունագեղ
Այս թեմայով
- Թատրոններում մարդիկ ստանում են 60 000-70 000 դրամ ու հիմա նիկոլի համակարգը անգործ թողնելու սպառնալիքներով «ճզմում» է նրանց. Մհեր Մկրտչյան
- «Եթե լինի նոր պատերազմ». Մհեր Մկրտչյան
- Արտահայտվելու կոչեր եմ կարդում. կոչեր մարդկանցից, որոնք լուռ համաձայնությամբ ողջունեցին արդեն Արցախի, վաղը մեր պետականության կորուստը
- Դուք ձեր վախկոտ տեսակին համարժեք քայլ եք անում. Մհեր Մկրտչյան
Երբ պատերազմը սկսվեց ես համոզված էի, որ հենց հաջորդ օրը զինվորականները հեղաշրջում կկատարեն ու կփրկեն կյանքեր ու երկիրը:
Բայց նրանք գերադասեցին մասնակցել իրական զոհերով շոուի մեջ և ամիսներ անց մի նոր online-հեղաշրջման ՇՈՈւ անել:
Եկեք արդեն չլացենք և չմեղադրենք ժողովրդին կատարած ընտրության համար, ինչպես ես դադարել եմ մեղադրել Միշել Պֆայֆերին, որ ջահել ժամանակ չսիրեց ինձ:
Սրանց հեռացնելու էներգետիկան չի կորել` ուժեղացել է: Անիմաստ գոլոշի բաց մի թողեք և ազգին ոտքի հանող հերոս կգտնվի:
Փողոցը բերեց, փողոցն էլ կտանի: Բայց քանի որ նիկոլը երբեք ինքնակամ պաշտոնից չի հրաժարվի` սրանց իշխանության ֆինալը կլինի շատ ավելի գունագեղ: