Ռումինիայի արդարադատության նախարարը հրաժարական է տվել՝ բողոքի ակցիաների ֆոնին
Ռումինիայում շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին հրաժարական է տվել արդարադատության նախարար Ֆլորին Յորդակեն։ Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի կայացած ասուլիսում։ «Ես հրաժարականի դիմում եմ ներկայացրել։ Պնդում եմ, որ այն ամենը, ինչ արել եմ՝ ճիշտ էր», – Reuters–ի փոխանցմամբ, ասել է նա։
Ռումինիայում կոռուպցիան օրինականացնող նախաձեռնության դեմ բողոքի ակցիաները մեկնարկել են հունվարի 22-ին։ Անցած կիրակի օրը ավելի քան 500 հազար մարդ է մասնակցել տարբեր քաղաքներում կայացած բողոքի ցույցերին ու երթերին։ Նախաձեռնության հեղինակներից մեկը հենց արդարադատության նախարարոթյունն էր, որը բողոքի չդադարող ալիքի պատճառով հրաժարվեց սկանդալային օրինագծից։