Այսօր՝ 25 հոկտեմբերի 2021թ., 00:00
Սուդանի վարչապետը համախոհներին կոչ է արել խաղաղ ցույցերով փողոց դուրս գալ Իջևանի ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են ՀՅԴ-ն և ՔՊ-ն Վերա Բրեժնեւան պարծեցել է 24 հազար դոլար արժեքով մատանիով, որը ստացել է Կոնստանտին Մելաձեից Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ով 37 930 վարակված Յուրգեն Կլոպն ամենաարագը հասավ 200 հաղթանակի «Լիվերպուլում» Սի Ցզինպինը կոչ է անում պաշտպանել ՄԱԿ-ի կենտրոնական դերը միջազգային հարցերում Շարունակենք քայլել առաջ գլուխներս հպարտ, որովհետեւ մենք եզակի տղաների ծնողներ ենք. Արցախի հերոսի մայր Էստոնիայում չպատվաստվածներին արգելել են այցելել հանրային վայրեր Անհրաժեշտ է դիմադրել միջանցքը բացառելու համար. Վարուժան Գեղամյան Քննարկվում է Եվրոպական միգրացիոն ցանցում դիտորդի կարգավիճակով Հայաստանի անդամակցության հարցը Գյուլը դատապարտել է Էրդողանի հրահանգը դեսպաններին անցանկալի անձ հայտարարելու մասին Կուման. Տանը «Ռեալին» պարտվելուց հետո դժվար է դրական պահեր գտնել Քանագեղ հնավայրում պեղումներ են իրականացվում Մեսին 16 տարում առաջին անգամ գոլ չի խփում առաջնության առաջին 4 խաղերում Ոսկին թանկանում է Կուրտուան ու Վալվերդեն վնասվածքներ են ստացել «Էլ Կլասիկոյում» Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին Պղինձը թանկանում է Մարսելոն ցանկանում է հունվարին հեռանալ «Ռեալից» Էդ Շիրանը վարակվել է կորոնավիրուսով Սուդանում անհայտ անձինք ձերբակալել են երկրի վարչապետին 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 29–րդ՝ հոկտեմբերի 25 Սա չի նշանակում, որ մինչև նոյեմբերի 9-ը մենք ոչինչ չենք անելու. Իշխան Սաղաթելյանը մանրամասնում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում Նոյեմբերի 9-ին եւ 10-ին ընդդիմությունը հանրահավաք կանցկացնի Թուրքը գլխներիս նստած, արոտը չկա, խոտհարքը չկա, անասունը չկա, նստեն այստեղ, ի՞նչ անեն. Կութի գյուղապետ Քարեր են նետել մարդատար էլեկտրագնացքի վրա՝ կոտրելով պատուհանի ապակին «Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին Կիպրոսում 2022-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները Կարեն Աղամալյանը՝ Բելգրադից. Յուրաքանչյուրը պատրաստ է պայքարել և լավ մենամարտ անցկացնել Դիետա «Շտապ նիհարել» Հռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրը Վարդենիսից 5 ամիս առաջ անհետացած ժամկետային զինծառայողից որեւէ նորություն չկա Ճապոնիայում դադարեցրել են ԱԷԿ ռեակտորի աշխատանքը ահաբեկչության դեմ միջոցառումները չկատարելու պատճառով Ամեն պահ ոտքի ելնելու անհրաժեշտություն կա. Գեղամ Մանուկյան Եղանակը կցրտի Լուիս Սուարես. Լիոնել Մեսին այս տարի չունի մրցակից «Ոսկե գնդակի» համար պայքարում Ինչպես կարելի է վառ տրիկոտաժը ներառել աշնանային զգեստապահարանում․ 7 տպավորիչ հնարքներ Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը Պեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասին Չինաստանն արձակել է Shijian-21 արբանյակը տիեզերական աղբից պաշտպանվելու տեխնոլոգիան ստուգելու համար Փերիս Հիլթոնը հարսանիքի նվերների ցուցակ է կազմել. այն կարող է շփոթել բազմաթիվ հյուրերի Facebook-ին մեղադրել են Հնդկաստանում կրոնական հողի վրա ատելություն հրահրելու մեջ Ինչպես են բաշխվել են Գյումրու ավագանու 33 մանդատները. Շիրակի փողոցում բախվել են Opel մակնիշի 2 ավտոմեքենա. վարորդներից մեկը եղել է խմածության ամենաբարձր աստիճանում. Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2354, մահվան՝ 40 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 295 368 է, մահվան դեպքերինը՝ 7271 Երևանում գործող ընկերություններից մեկում նռնակի պայթուցիչը փորձարկելու ժամանակ տեղի է ունեցել պայթյուն. Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենա է բախվել իրար․ կան տուժածներ․ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի ղեկավարին ապտակել են երդմնակալության արարողության ժամանակ (տեսանյութ) Ինչպես է Արևմուտքը ստեղծել Պուտինի ամենավտանգավոր տարբերակը. CNN Հրապարակվել է ամենաթանկարժեք մեքենաշինական ընկերությունների ցանկը Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 35 660 քաղաքացի Հայտնի է Apple համակարգիչների գաղտնի ռեժիմը Հոլիվուդում հայտարարել են, որ Բոլդուինը խախտել է զենքի օգտագործման գլխավոր կանոնը Կլոպ․ Ֆիրմինոն լավագույն հարձակողական պաշտպանն է, որին ես տեսել եմ իմ կյանում Ռայան Գոսլինգը «Բարբի» ֆիլմում կխաղա Քեն տիկնիկի դերը․ նրա զուգընկերուհին Մարգո Ռոբին է Վրաստանում հայտնաբերվել է COVID-19-ով վարակվելու 3 436 նոր դեպք Թոմաս Տուխել․ Հայտնվել էի ծուղակում «Փառքի րոպե» նախագծի վիետնամցի մասնակցի դին հայտնաբերվել է Մոսկվայի բնակարանում «Իշխանությունները ծրագրում են Սաակաշվիլիին վերացնել բանտային խռովության ժամանակ». Վրաստանի նախկին նախագահի փաստաբանը սկանդալային հայտարարություն է արել Բռնցքամարտ. Հենրիկ Ճղրիկյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Իրանի ԱԳ նախարարը Բաքվին կոչ է արել դյուրացնել իրանական բեռնատարների անցումը Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում Պակիստանն օգնություն է ցուցաբերում «Թալիբանին» Աֆղանստանում ԻՊ-ի դեմ պայքարում «Ես չգիտեի, որ էս երկիրը սիրելու եմ, ատելու ու նորից եմ սիրելու»․ Իրինա Այվազյան Թայվանում տեղի է ունեցել 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ Գերմանիան արձագանքել է Էրդողանի՝ դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին հանձնարարությանը ԱՄՆ-ում հիմնվել է նկարահանումների ժամանակ զոհված օպերատոր Հաթչինսի անվան կրթաթոշակ Սուլշեր․ Կավանիի եւ Ռոնալդուի հետ աշխատելու հնարավորությունը ներշնչանք է հաղորդում «Սարսափելի ողբերգություն։ Ես կոտրված եմ»․ Բոլդուինի զարմուհի Հեյլի Բիբերը՝ սպանված ուկրաինուհու մասին Պետդեպը գնահատել է Թուրքիայի մտադրությունն ԱՄՆ դեսպանին վտարելու վերաբերյալ Վարումի մահացու հիվանդության մասին հաղորդակցությունից հետո Լեոնիդ Ագուտինը չեղյալ է հայտարարել ելույթը Բայդենի վարկանիշը ռեկորդային անկում է գրացնել Ալեք Բոլդուինն այցելել է սպանված օպերատորի հրաժեշտի արարողությանը Սուպերդիմակայությունների օր ազգային առաջնություններում Խաղաղ օվկիանոսում մոլեգնող «Ռիք» փոթորիկը հասնում է Մեքսիկա «Ռուսական Հալք» Սերգեյ Աղաջանյանը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի մոտից ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի 107 ոչխարն ու 5 այծը. ՄԻՊ 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 28–րդ՝ հոկտեմբերի 24 Ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի ու պետության քաղաքակրթական ընտրությունը. Մելիք-Շահնազարյան
Հարցում

Պլանավորված պարտությունն ապացուցվում է

Ընդամենը երկու օրից լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի մեկամյակը։ Բազմաթիվ անգամ հիմնավորվել է, որ պատերազմը կարող էր տեղի չունենալ, եթե ունենայինք նորմալ, դիվանագետ, ադեկվատ ղեկավարություն։ 44-օրյա պատերազմը եթե սանձազերծվել էր, կարող էինք հաղթել կամ կարող էինք առնվազն նման խայտառակ ձևով չպարտվել կամ եթե ուզած-չուզած պետք է զիջեինք, այդքան զոհ կարող էինք չունենալ։ Բազմիցս ապացուցվել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մի քանի անգամ առաջարկ է արվել Փաշինյանին դադարեցնել պատերազմը, բայց մերժում է ստացվել։ Փաշինյանին հարցնում էին՝ ինչու ես մերժել, ասում էր՝ որ չասեն դավաճան եմ։ Այսօր հերթական հարվածը ստացանք։ Իլհամ Ալիևն ասում է, որ պատերազմի 10-րդ օրը առաջարկներ են ներկայացվել Նիկոլ Փաշինյանին, որոնք ընդունելու դեպքում պարտությունն այդքան ստորացուցիչ չէր լինի, հազարավոր զինվորականներ ողջ կմնային։ Ու միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը Շուշին գրավել էր, միայն այդ ժամանակ Փաշինյանը պատերազմը դադարեցնելու առաջարկը ընդունում է։ Ես չեմ, դուք եք, հիմա սա ի՞նչ է, եթե ոչ ծրագրված ու լավ պլանավորված պարտություն։

Ալիևին հակված չենք հավատալու, բայց նա շրջանառում է Պուտինի անունը։ Իսկ մենք գիտենք, որ Պուտինը նման առաջարկներ արել է ոչ մեկ անգամ։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի նպատակը, փաստացի եղել է մինչև Շուշին ներառյալ՝ ամեն ինչ հանձնելը, հակառակ պարագայում այդ ինչպե՞ս եղավ, որ մարդը չի համաձայնվել քանի դեռ չեն մտել Շուշի։ Ես, լրագրողս, կարո՞ղ եմ մտածել որ հենց տենց էլ պլանավորել էին, ինքն ու Ալիևը։ Կարծում եմ, կարող եմ։ Կարող եմ, քանի ինձ սպառիչ ու համոզիչ չի ապացուցվել հակառակը։ Հակառակի ապացույցներ չկան, իսկ դավաճանության մասին տեղեկությունները գնալով համոզիչ են դառնում։

Իշխանությունը պարտավոր է հրատապ կարգով պատասխանել մի շարք հարցերի։ Եղե՞լ է, արդյոք, Պուտինի և Ալիևի կողմից առաջարկ կանգնեցնել պատերազմը 2020թ․ հոկտեմբերի 7-ին, ի՞նչ պայմաններ են առաջ քաշվել։ Ի՞նչ վիճակում են այդ ժամանակ եղել մեր զինված ուժերը, արդյո՞ք այնքան բավարար ուժ ենք ունեցել, որ մերժենք Պուտին-Ալիև առաջարկը։ Հոկտեմբերի 7-ին որքա՞ն զոհ ու վիրավոր ենք ունեցել։ Որքա՞ն տարածքային կորուստներ ենք ունեցել այդ օրվա դրությամբ։ Օրինակ՝ Հադրութը հանձնվա՞ծ է եղել, թե՞ ոչ։ Սրանք պարտադիր պատասխանի ենթակա հարցեր են։

Ես ուզում եմ իմանալ՝ իմ ընկեր Արամը և Արսենը, Գեղամի տղա Աբգարը, մեր տղերքը զոհվեցին, որովհետև Նիկոլը խոսք էր տվել որ թուրքը կմտնի Շուշի՞։ Եթե նպատակդ դա էր, զոռով, ամեն գնով Շուշին հանձնելը, թող դա անեիր առանց էդքան մարդու վարի տալու։ Ու մի մոռացեք, որ մենք ոչ միայն Շուշի, Հադրութ ենք կորցրել, մենք դրանից հետո կորցրեցինք տարածքներ Վարդենիսից, Շորժային են տիրանում, Կովսականը, Սանասարը, Շուռնուխը, Գորիս-Կապան ճանանապարհը։

Դադարեցնելու առաջարկը եղել է պատերազմի 10-րդ օրը, պատերազմը ավարտվել է դրանից 34 օր անց։ Ես ուզում եմ իմանալ՝ այդ չդադարեցնելը ինչ է արժեցել մեզ համար։ Եթե այդպիսի առաջարկ է եղել, ու՞մ հետ է քննարկել Փաշինյանը և ի՞նչ պատճառաբանությամբ է որոշում կայացվել չընդունել պատերազմը կանգնեցնելու առաջարկը։ Ուզում եմ իմանալ՝ Գլխավոր շտաբը ի՞նչ դիրքորոշում է ունեցել, Արծրունի նման ասել է՝ հաղթելու ենք, թե ասել է՝ հակաօդայինը շարքից հելած է, կապը կորած է, դժվար թե սենց երկար ձգենք, քաղաքական որոշում տվեք։ Գլխավոր շտաբի պետը արդեն հայտնել էր, որ ասել է՝ «2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»։ Իմ հասկանալով, եթե այդպիսի բան է զեկուցում գլխավոր զինվորականը, կա՛մ նրա ասածին պետք է վստահես, ու քո անելիքն անես, կա՛մ պետք է նրան անմիջապես հեռացնես ու բերես-նշանակես մեկին ով կարող է անել այն, ինչ հանձնարարում ես։ Ստացվում է՝ Օնիկ Գասպարյանի հորդորներին չես հետևել, քոնն ես առաջ տարել, բայց նույն Օնիկի ղեկավարությամբ, ով վստահ է եղել, որ իր ռեսուրսները սեղմ ժամկետում սպառվելու են։ Բա ես էլ դա եմ հարցնում․ իսկ կարող է՞ Նիկոլի նպատակն էլ հենց դա էր, որ ռեսուրսները սպառվեն, ու, օրինակ, թշնամին Շուշի մտնի։

Եթե այս հարցերին ողջամիտ, հասկանալի պատասխան չտրվի, ուրեմն հերթական անգամ ապացուցվում է, որ այս ամենը, իրոք, ծրագրավորված պարտություն է եղել, այն է՝ դավաճանություն։ Չէ՞, որ նիկոլն ինքն է ասում՝ չեմ դադարեցրել, որ չասեն դավաճան։ Իսկ որ էրեխեքը գնում էին մսաղացի մեջ, ու դու դա գիտակցում էիր․․․ Դավաճանը էլ ո՞նց է լինում։

Փաշինյանը ֆռացնելու սովորություն ունի, մենք ականատես ենք եղել դեպքերի, երբ Փաշինյանը ստում է հանդիպումների, բաների շուրջ, որոնց բոլորս ենք ականատես եղել։ Բայց ոչ, ճշմարտությունը բացահայտվելու է․ ես բոլորովին չեմ կարծում, որ այդ ճշմարտությունը բացահայտելու է այս իշխանության ներկայացուցիչ Քոչարյան Անդոնի հանձնաժողովը։ Ոչ ու ոչ։ Ճշմարտությունը չի կարող բացահայտվել, քանի դեռ սրանք են իշխանության ղեկին, քանի դեռ ամեն ինչ թաքցնում են, իսկ ով գիտի մանրամասները, լռում է։ Բայց քանի դեռ ճշմարտությունը չի բացահայտվել, մեր երկրում կրքերը չեն հանդարտվելու։ Ես կարծում եմ, որպիսզի ճշմարտությունն իմանանք, պետք է հեռացնել այս իշխանությանը, վայրկյան առաջ։ Դա է հուշում պարզ ճշմարտությունը։

Հայաստան Դաշինքը խայտառակ պատերազմի մեկամյակի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին երթ է իրականացնում դեպի Եռաբլուր՝ ջահերով երթ։ Դաշինքը հայտարարություն էր տարածել, որ պետք է երթով ցույց տալ թշնամուն, որ հայը չի հանձնվել։ Այս նոր բացահայտումների ֆոնին երթը նոր իմաստ է ստանում, մենք պետք է հիմա էլ ցույց տանք Հայաստանի իշխանության ղեկը զավթածներին, որ պատասխան են տալու այս աղետի համար։

Կա՞ ինչ որ բան, որի շուրջ կարող ենք միավորվել, առաջ ասում էինք՝ Ղարաբաղն է, պարզվեց՝ Ղարաբաղը չէ, որովհետև Ղարաբաղի կորուստը շատ թեթեև տարաք։ Բայց այս նվաստացումը պետք է ազգը համախմբի ու հանի ճշմարտությունը ջրի երես։ Այլապես, հնարավոր չէ ապրել Հայրենիքում։

Կարճ ասած՝ 44-օրյա պատերազմը կարող էր լինել 10-օրյա։ Սրանք զոռով հանձնեցին ու շարունակում են Հայաստանը թշնամուն նվիրելու քաղաքականությունը։ Եթե էս ամենն էլ պետք է հանդուրժես, եթե էս ամենը պետք է նայես որպես սովորական լուր, ուրեմ ն բան չունեմ էլ ասելու։ Ես գնալու եմ երթին։ Կիրակի օրը մեկ մարդու պես հավաքվելու ենք Գարեգին Նժդեհի հրապարակում և երթով շարժվելու ենք դեպի Եռաբլուր:

Սա արժանապատվության պայքար է ու պետք է ապացուցել, որ ունենք արժանապատվություն։

 

yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan