Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իրենց այս օրերը շատ կարճ են տևելու. Գեղամ Նազարյան
AD TV «Հարցազրույցի» ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն ասաց, որ Ազգային Ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, երբ հետևից իրեն հարվածելով աչքի վնասվածք էին պատճառել՝ այդ պատգամավորի հետ շփում չի ունեցել։
Նա ասաց, որ չի ուզում թանկ ժամանակը ծախսել այդ մասին խոսելուն, որովհետև «լավ է աչքով կույր լինել, քան մտքով կույր լինես»։
Անդրադառնալով սեպտեմբերի 21-ի տոնակատարության անցկացմանը, նա նշում է, որ այդ միջոցառման անցկացումն այս իրավիճակում անթույլատրելի էր՝ հատկապես որ դրա մեխը պիտի դառնար այդ թռչող սարքերի շոուն, որը ցինիզմի գագաթնակետն էր երևի, եթե ոչ ավելին։ Երբ որ նրանք, այդ կազմակերպիչներն էլ գիտեն, որ պատերազմների ժամանակ մեր տղերքի մեծամասնությունը զոհվել են հենց այդ թռչող սարքերի, ԱԹՍ-ների հարվածներից»,-ասաց Գեղամ Նազարյանը։
Անդրադառնալով Եռաբլուրում զոհվածների ծնողների նկատմամբ բիրտ ուժ կիրառած կարմիր բերետավորներին, ասաց, որ ոչ ուժային կառույցներին է մեղադրում, ոչ էլ նրանց, որ այս կամ այն պատճառով կանգնում են այս վարչախմբի կամ նրա առաջնորդի կողքին։ «Նույնիսկ Նիկոլ Փաշինյանը գիտի, որ իրենց այս օրերը շատ կարճ են տևելու։ Նրա դեմքի անհանգստությունը, նրա հուզական վիճակը, եթե լավ հոգեբան լինի, նայի նրա միմիկային, ձեռքի շարժումներին, կհասկանա, որ թիվ մեկ մարդը, որ գիտի՝ այս ամեն ինչը շատ շուտով ավարտվելու է, բայց ինքը շարժվում է կործանված թմրամոլի մտքով, կարգախոսով՝ ես կործանվել եմ՝ թող ինձ հետ ամբողջ երկիրը կործանվի։ Ամբողջ քայլերը, մտքերը, հայտարարությունները ուղղված են դրան։ Եվ ես Ձեզ ասեմ, որ նույնիսկ իր թիմակիցները տեղյակ չեն դրան, շատերը վստահում են ու մտածում, որ այլ չար ու նենգ ուժերը թույլ չեն տալիս»,-ասաց Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։