Միրզոեւա. ՀՀ ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թվի վերաբերյալ
Հայաստանի ոստիկանությունը տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարությանը սխալ տվյալներ է տրամադրել հանրապետությունում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թվի վերաբերյալ: Այս մասին ԱԺ-ում տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումների ժամանակ հայտարարեց ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւան:
Ըստ Միրզոեւայի՝ ոստիկաններն իրականում խեղաթյուրել են իրենց ազգային պատկանելիությունը:
«Ստացվում է, որ ազգությունը ազգանունո՞վ ենք որոշում: Ինչպե՞ս կարող է ազգությունը որոշվել բացառապես ազգանվան հիման վրա: Կամ եթե, ասենք, մայրը հայ է, ապա ազգությունը որոշվում է՝ առանց հաշվի առնելու երեխայի ծնողների կարծի՞քը: Սա էլ իր հերթին բերում է սխալ հաշվարկների ու սխալ որոշումների»,ասաց նա։
Նա նաեւ կասկածի տակ դրեց պետռեգիստրում նշված տվյալները։ Միրզոեւան նույնիսկ պատրաստակամություն հայտնեց տրամադրել ապացույցներ, որոնք կհաստատեն իր խոսքերը: