Մեր պահանջն արտահայտենք այսօր՝ սեպտեմբերի 17-ից, ժամը 17-ից հենց Հանրապետության հրապարակի բեմի մոտ
Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Հերոս տղերքի ծնողներ, հարազատներ, եղբայրներ եւ քույրեր։ Մենք արդեն հայտարարությամբ պահանջել ենք չեղարկել Սեպտեմբերի 21 ի գունագեղ համերգն ու հրավառությունը։ Մեր պահանջը կրկնում ենք։ Իսկ այսօր ժամը 17.00 ից եղեք Հանրապետության հրապարակում՝ կառուցվող բեմի դիմաց, որ մեր պահանջն ավելի տեսանելի եւ հասկանալի լինի։