Այսօր՝ 26 հոկտեմբերի 2021թ., 00:00
Թբիլիսիում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին Գտել են Մոսկվայում անհետ կորած դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայային Կանայք Քաբուլում ցույցի են դուրս եկել իրենց իրավունքների պաշտպանության պահանջով Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը Եղիսաբեթ II-ն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Անդրադառնանք նրանց,ովքեր իրենց աշխատանքով փորձում են պաշտպանել մեր ազգային շահերն ու խոցված արժանապատվությունը Գորիս-Կապան ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրին մեքենաս, բացեցին դուռը, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ (տեսանյութ) Վրաստանի առողջապահության նախարար. Բանտի հիվանդանոցը հարմար է Սաակաշվիլու բուժման համար Ի՞նչ եք նախապատրաստում անել... Լիահույս ենք՝ միտրոպոլիտ Իլարիոնի հայտարարությունը որևէ աղերս չունի ռուսական եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ. ՀՅԴ Ինչպե՞ս է սննդակարգն ազդում քաղցկեղի զարգացման վրա Ինչու՞ է միայն ձվի սպիտակուց ուտելը սխալ Վազգեն Բադալյան. Այս բոլոր բռնցքամարտիկները կարող են պայքարել Փարիզ-2024-ի համար Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Youtube-ը մեկ շաբաթով զրկել է Բրազիլիայի նախագահին նոր տեսանյութեր հրապարակելու հնարավորությունից Քիմ Քարդաշյանն ու Fendi-ն համատեղ հավաքածու կներկայացնեն Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է 3 տարվա պայմանագիր Ոսկին էժանանում է Փաստաբան. Մարադոնան մահացել է բժիշկների սխալների եւ ընտանիքի խելահեղության հետեւանքով Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 762-ով Ուհանի արվարձանում տղամարդը 7 մարդու է դանակահարել Ամբողջ հասարակության համար նման հրատապության նպատակահարմարությունն իսկապես տեղին չէ․ Վարդևանյանը՝ նախարարին Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել Ո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանի՝ իշխանության «սրտի» թեկնածուն Օրենքի խախտմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել․ Տիգրան Աբրահամյան ՄԻՊ-ը միակ անձն է, որ հստակ պաշտպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը ․ Արծվիկ Մինասյան Ինչպես կանխել հերթական կապիտուլյացիան Ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում Մեր երկրում տոները գողացել են այլևս․ հիմա չունենք եռատոնը․ Գեղամ Մանուկյան Մհեր Արմենիային թույլ չեն տվել Շուռնուխ-Գորիս հատվածն անցնել ոտքով Պատվաստման գործընթացը չի համակարգվում, պարզապես խայտառակ վիճակ է Բանակից են խոսում, դուք՝ ուտելուց, Նոր տարուց են խոսում, դուք՝ ուտելուց, էս ի՞նչ ասոցիացիաներ են․ Ագնեսա Խամոյան Ինչպե՞ս կարող են հյուրանոցային տնտեսություններ 4 օր պակաս աշխատելուց ուրախ լինել․ պատգամավորը՝ նախարարին Երևի հուզված եք եղել, մոռացել եք, որ ՀՀ անկախությունը 1991-ին է հռչակվել․ պատգամավորը՝ նախարարին «Արցախն ուրացողը դավաճան է» ասելուց հետո Գեղամ Մանուկյանին ուժայինները հեռացրին ԱԺ ամբիոնի մոտից Գրքից մեջբերում եք անում, ասացվածքներ էլ ասեք՝ «ով ալարի, ոչ դալարի»․ պատգամավորը՝ նախարարին Պարոն Քերոբյան, լավ կլիներ, որ այս նախաձեռնությունը հիմա հետ տանեիք․ Արծվիկ Մինասյան Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում․ Արթուր Սարգսյան Դանիբեկյանը շարունակում է քննել «Սիլվայի գործը»․ (տեսանյութ) Բոլորովին այլ տոնացույց Պետական պարտքը հատեց 9 մլրդ դոլարի շեմը Կալանքից ազատված պատգամավորին ԱԺ-ում ընդունեցին ծափահարություններով Թույլ չեմ տա պարտադիր պատվաստում Ճապոնիայի արքայադուստր Մակոն ամուսնացել է Ռասայական սկանդալ. «Դյունա» ֆիլմի պաստառից հեռացրել են թխամորթ դերասանուհուն «Նիկո'լ, Ալե'ն՝ դավաճաննե'ր» Կիպրոսում Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը դիմավորեցին «ըստ պատշաճի» Գուրգեն Մադոյանը՝ ԱԱ-ում առաջին հաղթանակի մասին․ Մի փոքր լարվածություն կար, բայց հնարավորինս խնդիրը լուծեցի Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն. Արսեն Թորոսյանը՝ Գեղամ Նազարյանին Խորհրդարանը սկսել է հերթական քառօրյան․ օրակարգում ընդգրկվել է 18 հարց Նյու Յորքում մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել Նավթը թանկանում է Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց․ Գեղամ Նազարյանի հարցը՝ Վահան Քերոբյանին Ալեք Բոլդուինի կինն առաջին անգամ խոսել է նկարահանման հրապարակում ողբերգական միջադեպի մասին Վարդան Մինասյան. Այսպիսի որոշումները հեշտ չեն տրվում Հայաստան. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 34 000 մարդ 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 30–րդ՝ հոկտեմբերի 26 ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանում ներդրումների հեռանկարները Համաներում կհայտարարվի Հայկական անձնագրերը եւ ԽՍՀՄ-2-ի վերականգնումը Հույսները ընկերներն ու բարեկամներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել Անարդյունավետ պայքար. մի կողմից հորդորում են, մյուս կողմից՝ թերանում Օրվա խաղերի անոնս Մեկ ամսվա զինծառայողը պատերազմի օրերին դարձել էր ավագ կապավոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում Կումանը չի հեռացվի «Էլ Կլասիկոյում» կրած պարտության պատճառով Չինաստանի ԱԳ նախարարը Կատարում կհանդիպի թալիբների հետ Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել բնակավայրերի կառուցումը Ալեք Բոլդուինի կրակոցից վիրավորված ռեժիսորը պատմել է, թե ինչպես է ունեցել ողբերգական միջադեպը Նատալյա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել Եվրո Մ19. Հայաստան - Էստոնիա՝ 0։6 Զարթոնք ԱՔԿ․ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելն ընդհանրապես անընդունելի է Ճապոնիայի հարավային լողափերը պեմզայի շերտով են պատվել ստորջրյա հրաբխի ժայթքման հետեւանքով Ի՞նչ ոչ բնորոշ ախտանշաններից կարելի է կասկածել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին ԱԱ. Ռուսաստանի հավաքականի կազմը Facebook-ը կնպաստի ամբողջ աշխարհում անկարգությունների թվի ավելացմանը Էրդողանը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու բռնազավթված Վարանդայում օդանավակայանի բացմանը Էրլինգ Հոլանդի վերադարձը խաղադաշտ կարող է հետաձգվել մինչեւ հունվար Իսրայելը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալված 15 անձանցից ոչ մեկը «Մոսադ»-ի գործակալ չի եղել Վյաչեսլավ Զայցեւի որդին հայտարարել է, որ հորը հոսպիտալացրել են նրա կամքին հակառակ
Հարցում

Ամենաբարդ ներհասարակական բանակցությունները. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից

Երեկվա ԱԺ հարց ու պատասխանը ծանր, ճնշող տպավորություն թողեց. մեկ հոգու` հոգնած, հեռանկար ցույց չտվող պատասխանները, և ընդդիմության՝ մեկ հոգուն նեղը գցելուն ուղղված բացառիկ նպատակով հարցաշարը, ցույց տվեցին այն ծանր փակուղին, որի մեջ գտնվում ենք մենք։

Հանրային կյանքում խոշոր ընտրազանգվածների միջև պետք է սկսվեն ինտենսիվ «բանակցություններ»՝ ընտրություններին տանը մնացած 800 հազարի և Նիկոլին մերժած 400 հազարի, Նիկոլին քվեարկած 680 հազարի և նրան մերժած 400 հազարի հետ և միջև։ Մենք պետք է հասկանանք նրանց բացատրությունները, լսենք նրանց պայմանները ու փորձենք գտնել փոխզիջումներ։

Բոլոր խոչընդոտները, որոնք խանգարում են փոփոխություններին կողմ քվեարկած 400 հազարի ու տանը մնացած 800 հազարի կոնստրուկտիվ բանակցություններին, պետք է վերացվեն։ Մինչև հակառակորդների, բարեկամների հետ բանակցելը, մենք մեր ներսում պետք է բանակցենք։ Ընդհանուր հայտարարի և ընդհանուր օրակարգի հավանականությունը բավականին մեծ է։ Ներքին բանակցային օրակարգի թիվ մեկ թեման՝ «Ինչպես օգնել Հայաստանին»։

- Գտնենք ճիշտ ձևակերպումներ, ճիշտ ուղերձներ, ճիշտ հռետորաբանություն, ճիշտ հասկանանք հանրային լատենտ տրամադրությունները։

Սա պարարտ հող կստեղծի հանրային-քաղաքական նոր հոսանքների ձևավորման համար։ Հաջորդ քայլը նոր ձևաչափերով քաղաքական- հասարակական միավորների ստեղծումն է։ Դրանք պետք է կազմված լինեն իրական դեմքերից, հանրային լայն մասնակցելիությամբ՝ բացառելով քվոտավորված-ֆեոդալական պատկերացումները։
Որպես ածանցյալ դրսևորում՝ չեմ բացառում, որ կփոխվի նաև ԱԺ այսօրվա տեսքը՝ նոր խմբերի, նոր միավորների բնական ձևավորմամբ։ Այսօրվա պատկերը ոչնչի մասին է։ Նման խնդիրներ ունեցող երկրներում այսպիսի վիճակը երկար չի կարող շարունակվել։

Կփորձի՞ իշխանությունը խանգարել ընտրազանգվածների բանակցություններին. կարծում եմ՝ այո, որովհետև սա վտանգելու է իր կենսական սոցիալական բազան։ Բայց խանգարելն արդյունք չի տա, ու իշխանությունն ինքը ստիպված կլինի նոր բանաձևեր ու նոր՝ ավելի ընդունելի գործելաոճ ընտրել։
Պետք է հիշել նաև, որ իշխանություն կոչվածը մոնոլիտ չէ, ներսում տարբեր շրջանակներ տարբեր ռեակցիաներ են տալիս։

Իշխանությունը կոնսոլիդացվում է, երբ իր դեմ պրոցեսը գնում է «կախելու, բռնելու, դավաճանության և հողատվության» տրամաբանության մեջ։ Դա նրա՝ պաշտպանվելու իրավունքն է։ Իսկ եթե հանրային նոր կոնսոլիդացիոն գաղափարներն ունեն լուծումներ գտնելու և երկիրը աղետից դուրս բերելու ռացիոնալ նպատակ, ապա իշխանության մեջ նույնպես սկսվում են խմորումներ։ Իշխանության մեջ էլ կան լատենտ տրամադրություններ. շատերը հասկանում են, որ սա վիճակ չէ, ու լուծումներ են պետք։

Պետության փլուզումը կասեցնելու համար Հայաստանում կյանքը պետք է քաղաքականացվի։ Ընտրությունները է՛լ ավելի խորացրեցին ապաքաղաքականացվածությունը, և հիմա մենք ավելի բարդ իրականության մեջ ենք։ Մենք պետք է դառնանք քաղաքական հասարակություն, ուրիշ ճանապարհ չկա։ Հետո պետք է դառնանք քաղաքակիրթ հասարակություն։

Այս մոտեցումը և քայլերի ճիշտ հաջորդականությունը, որն առաջարկում եմ, բերելու են Հայաստանում կյանքի նկատելի քաղաքականացման, և նոր քաղաքական վերադասավորումները դառնալու են անխուսափելի։ Բայց պրոցեսները պետք է գնան ոչ միայն արագ, այլև՝ առողջ։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Շարունակելի

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan