Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը ոստիկանությունում է
Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանն իր աշխատակազմի աշխատակիցների հետ հրավիրվել է ոստիկանություն։ ՀՀ ոստիկանությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեցին, որ վերջիններս հրավիրվել են ակցիայի շրջանակում զրուցելու, խորհրդակցելու նպատակով։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի բնակիչներն այսօր առավոտյան փակել էին Վարդենիս-Սոթք ճանապարհը՝ դեմ արտահայտվելով համայնքների խոշորացմանը և պնդելով, որ կառավարությունն առաջին հերթին պետք է լուծի իրենց անվտանգային խնդիրները։ Գեղամասար համայնքի ղեկավարը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իրեն հենց Գնել Սանոսյանն ասել է՝ «խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքը ցրելու եմ»։