Այսօր՝ 26 հոկտեմբերի 2021թ., 00:00
«Մանչեսթեր Յունայթեդը» չի հեռացնի Սուլշերին Թբիլիսիում անցկացվել են հոբելյանական միջոցառումներ՝ նվիրված Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին Գտել են Մոսկվայում անհետ կորած դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայային Կանայք Քաբուլում ցույցի են դուրս եկել իրենց իրավունքների պաշտպանության պահանջով Հայաստան կժամանի Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդը Եղիսաբեթ II-ն առաջին անգամ հայտնվել է հանրության առաջ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Անդրադառնանք նրանց,ովքեր իրենց աշխատանքով փորձում են պաշտպանել մեր ազգային շահերն ու խոցված արժանապատվությունը Գորիս-Կապան ճանապարհին մոտ քսան ադրբեջանցի կանգնեցրին մեքենաս, բացեցին դուռը, հարվածեցին մեքենայիս, հայհոյեցին. Գորիսի բնակիչ (տեսանյութ) Վրաստանի առողջապահության նախարար. Բանտի հիվանդանոցը հարմար է Սաակաշվիլու բուժման համար Ի՞նչ եք նախապատրաստում անել... Լիահույս ենք՝ միտրոպոլիտ Իլարիոնի հայտարարությունը որևէ աղերս չունի ռուսական եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետ. ՀՅԴ Ինչպե՞ս է սննդակարգն ազդում քաղցկեղի զարգացման վրա Ինչու՞ է միայն ձվի սպիտակուց ուտելը սխալ Վազգեն Բադալյան. Այս բոլոր բռնցքամարտիկները կարող են պայքարել Փարիզ-2024-ի համար Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է Ռոբերտ Քոչարյանի եւ Արմեն Գեւորգյանի գործով դատավորը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը Youtube-ը մեկ շաբաթով զրկել է Բրազիլիայի նախագահին նոր տեսանյութեր հրապարակելու հնարավորությունից Քիմ Քարդաշյանն ու Fendi-ն համատեղ հավաքածու կներկայացնեն Անտոնիո Կոնտեն «Մանչեսթեր Յունայթեդից» պահանջում է 3 տարվա պայմանագիր Ոսկին էժանանում է Փաստաբան. Մարադոնան մահացել է բժիշկների սխալների եւ ընտանիքի խելահեղության հետեւանքով Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4 762-ով Ուհանի արվարձանում տղամարդը 7 մարդու է դանակահարել Ամբողջ հասարակության համար նման հրատապության նպատակահարմարությունն իսկապես տեղին չէ․ Վարդևանյանը՝ նախարարին Իշխանությունները չեն մարսում Գորիսում պարտությունը, ուզում են ռևանշի հասնել Ո՞վ է Մարդու իրավունքների պաշտպանի՝ իշխանության «սրտի» թեկնածուն Օրենքի խախտմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել․ Տիգրան Աբրահամյան ՄԻՊ-ը միակ անձն է, որ հստակ պաշտպանում է Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը ․ Արծվիկ Մինասյան Ինչպես կանխել հերթական կապիտուլյացիան Ահռելի սոցիալական մարտահրավերներ կան, որոնց համարժեք բյուջետային հատկացումներ չեն կատարվում Մեր երկրում տոները գողացել են այլևս․ հիմա չունենք եռատոնը․ Գեղամ Մանուկյան Մհեր Արմենիային թույլ չեն տվել Շուռնուխ-Գորիս հատվածն անցնել ոտքով Պատվաստման գործընթացը չի համակարգվում, պարզապես խայտառակ վիճակ է Բանակից են խոսում, դուք՝ ուտելուց, Նոր տարուց են խոսում, դուք՝ ուտելուց, էս ի՞նչ ասոցիացիաներ են․ Ագնեսա Խամոյան Ինչպե՞ս կարող են հյուրանոցային տնտեսություններ 4 օր պակաս աշխատելուց ուրախ լինել․ պատգամավորը՝ նախարարին Երևի հուզված եք եղել, մոռացել եք, որ ՀՀ անկախությունը 1991-ին է հռչակվել․ պատգամավորը՝ նախարարին «Արցախն ուրացողը դավաճան է» ասելուց հետո Գեղամ Մանուկյանին ուժայինները հեռացրին ԱԺ ամբիոնի մոտից Գրքից մեջբերում եք անում, ասացվածքներ էլ ասեք՝ «ով ալարի, ոչ դալարի»․ պատգամավորը՝ նախարարին Պարոն Քերոբյան, լավ կլիներ, որ այս նախաձեռնությունը հիմա հետ տանեիք․ Արծվիկ Մինասյան Այս պահին թուրքը գտնվում է Սիսիանի վարչական տարածքում․ Արթուր Սարգսյան Դանիբեկյանը շարունակում է քննել «Սիլվայի գործը»․ (տեսանյութ) Բոլորովին այլ տոնացույց Պետական պարտքը հատեց 9 մլրդ դոլարի շեմը Կալանքից ազատված պատգամավորին ԱԺ-ում ընդունեցին ծափահարություններով Թույլ չեմ տա պարտադիր պատվաստում Ճապոնիայի արքայադուստր Մակոն ամուսնացել է Ռասայական սկանդալ. «Դյունա» ֆիլմի պաստառից հեռացրել են թխամորթ դերասանուհուն «Նիկո'լ, Ալե'ն՝ դավաճաննե'ր» Կիպրոսում Ալեն Սիմոնյանի պատվիրակությանը դիմավորեցին «ըստ պատշաճի» Գուրգեն Մադոյանը՝ ԱԱ-ում առաջին հաղթանակի մասին․ Մի փոքր լարվածություն կար, բայց հնարավորինս խնդիրը լուծեցի Հա աթեիստ եմ, հարցեր կա՞ն. Արսեն Թորոսյանը՝ Գեղամ Նազարյանին Խորհրդարանը սկսել է հերթական քառօրյան․ օրակարգում ընդգրկվել է 18 հարց Նյու Յորքում մետրոյում հրաձգություն է տեղի ունեցել Նավթը թանկանում է Ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց․ Գեղամ Նազարյանի հարցը՝ Վահան Քերոբյանին Ալեք Բոլդուինի կինն առաջին անգամ խոսել է նկարահանման հրապարակում ողբերգական միջադեպի մասին Վարդան Մինասյան. Այսպիսի որոշումները հեշտ չեն տրվում Հայաստան. հունվար-սեպտեմբեր ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ավելի քան 34 000 մարդ 44–օրյա պատերազմ.պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 30–րդ՝ հոկտեմբերի 26 ՌԴ ԱԳՆ․ Մոսկվան լավատեսորեն է գնահատում Հայաստանում ներդրումների հեռանկարները Համաներում կհայտարարվի Հայկական անձնագրերը եւ ԽՍՀՄ-2-ի վերականգնումը Հույսները ընկերներն ու բարեկամներն են. ՔՊ-ական պատասխանատուները պարզապես «ձեռուոտ» են ընկել Անարդյունավետ պայքար. մի կողմից հորդորում են, մյուս կողմից՝ թերանում Օրվա խաղերի անոնս Մեկ ամսվա զինծառայողը պատերազմի օրերին դարձել էր ավագ կապավոր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներ Թբիլիսիում Կումանը չի հեռացվի «Էլ Կլասիկոյում» կրած պարտության պատճառով Չինաստանի ԱԳ նախարարը Կատարում կհանդիպի թալիբների հետ Եվրամիությունը Իսրայելին կոչ է արել դադարեցնել բնակավայրերի կառուցումը Ալեք Բոլդուինի կրակոցից վիրավորված ռեժիսորը պատմել է, թե ինչպես է ունեցել ողբերգական միջադեպը Նատալյա Օրեյրոն ռուսական քաղաքացիություն է ստացել Եվրո Մ19. Հայաստան - Էստոնիա՝ 0։6 Զարթոնք ԱՔԿ․ Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելն ընդհանրապես անընդունելի է Ճապոնիայի հարավային լողափերը պեմզայի շերտով են պատվել ստորջրյա հրաբխի ժայթքման հետեւանքով Ի՞նչ ոչ բնորոշ ախտանշաններից կարելի է կասկածել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մասին ԱԱ. Ռուսաստանի հավաքականի կազմը Facebook-ը կնպաստի ամբողջ աշխարհում անկարգությունների թվի ավելացմանը Էրդողանը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու բռնազավթված Վարանդայում օդանավակայանի բացմանը Էրլինգ Հոլանդի վերադարձը խաղադաշտ կարող է հետաձգվել մինչեւ հունվար Իսրայելը հայտարարել է, որ Թուրքիայում ձերբակալված 15 անձանցից ոչ մեկը «Մոսադ»-ի գործակալ չի եղել
Հարցում

նիկոլը Գեղամ Նազարյանի հարցին պատասխանելու փոխարեն բանաստեղծություն արտասանեց (Տեսանյութ)

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչու ցայսօր չկա որևէ հանձնաժողով, որը կզբաղվի անհետ կորած, գերության մեջ գտնվող տղաների հարցերով:

«Ի՞նչն է պատճառը, որ այս ամիսների ընթացքում լուրջ մարմին չստեղծվեց անհետ կորածների խնդրով զբաղվելու համար, գուցե պատճառն այն է, որ այդ տղաների ծնողները խանգարում են, որ գունագեղ շոուներն ավելի շա՞տ լինեն,- ասաց պատգամավորը՝ հավելելով.- Մի՞թե այս իրավիճակում, երբ ունենք գերիներ, անհետ կորած տղաներ, Եռաբլուրում ունենք թարմ շիրիմներ, այս իրավիճակում մի՞թե ավելի ընդունելի ձև չկար Անկախության օրը նշելու, քան փայտով տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր գունագեղ շոուով: Միգուցե այդ հարցերով հանձնաժողով ստեղծեինք, 2 միլիոնն էլ հատկացնեինք, որ ավելի լա՞վ զբաղվեին»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ վերջին ամիսներին ինքը տասնյակից ավելի հանդիպումներ է ունեցել անհետ կորածների հարազատների հետ, և, որ այդ հարցով զբաղվող մարմին կա. «Ես անհետ կորածների հարազատներին ասել եմ, որ ես ինքս եմ այդ հարցերը համակարգում, և մեր պետական մարմիններն ամենաբարձր մակարդակով զբաղվում են այդ հարցով, և բոլոր հնարավոր միջոցներն իրագործվում են»:

Անդրադառնալով «գունագեղ» միջոցառմանը՝ նա նախ ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները որևէ կերպ վիրավորել կամ խոցել է իր ձևակերպմամբ, ապա պարզաբանեց. «Բայց ես ասել եմ, որ մեր տրամադրությունը, ցավոք սրտի, տոնական չէ, բայց նաև կա այլ խնդիր՝ Հայաստանի Հանրապետությունը 30 տարեկան է, և եթե մենք այդ միջոցառումն անենք ՀՀ դրոշներով, իսկ պետական տոնը պետք է նշվի դրոշներով, տեսեք՝ մեր դրոշի գույները շատ վառ գույներ են:

Ես ուզում եմ ասել, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց մեր նահատակների հիշատակի ընդգծումն է, և ուզում եմ ասել, որ նախատեսվում է, որ սեպտեմբերի 21-ին հայտարարվելու է ՀՀ-ի անկախության և Արցախյան երեք պատերազմներում և ընդհանրապես պատերազմից դուրս մարտական հերթապահության ընթացքում իրենց կյանքը զոհած մեր եղբայրների և քույրերի հիշատակը հավերժացնող մի մասշտաբային նախագծի մեկնարկի մասին, որի շուրջ մենք աշխատանքային քննարկումներ իրականացնում ենք արդեն շուրջ 6 ամիս:

Ներողություն խնդրելով նաև Ձեզնից՝ պիտի մի այսպիսի ցավալի փաստ արձանագրեմ. ՀՀ անկախության որևէ տոնակատարություն մենք չենք ունեցել 30 տարվա պատմության մեջ, երբ մենք չունենանք անհետ կորածներ, երբ մենք չունենանք թարմ շիրիմներ Եռաբլուրում (ես, ճիշտ է՝ հիմա չեմ ստուգել այդ փաստը, որպեսզի ասեմ, բայց մենք գիտենք, որ նաև հրադադարից հետո անընդհատ զինվորներ են զոհվել` ոչ միայն պատերազմական պայմաններում, այլև մարտական հերթապահության ընթացքում:

Իմ ասածի առանցքային փիլիսոփայությունն այն է, որ իմ ընկալմամբ՝ մեր բոլոր նահատակներն ընկել են, որ ՀՀ-ն ապրի»:

Գեղամ Նազարյանն արձագանքելով՝ շեշտեց, որ մասնավոր հանդիպումները միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին չեն փոխարինում, և նորից հետաքրքրվեց, թե ո՞րն է այն մարմինը, որը զբաղվում է այդ հարցերով:

«Ինչ վերաբերում է էդ զոհված տղաներին, անկախությանը. իհարկե, անկախության օրը պետք է պարտադիր նշվի, բայց ոչ «գունագեղ» շոուով, մեր տղաները սիրում էին այս երկիրը, սիրում են այս երկիրը, զոհվել են այս երկրի համար ոչ թե նրա համար, որ իրենց հիշատակը ցինիզմով հարգեն, այլ, որ գոնե դրանից հետո սթափվենք ու փոխվենք:

Այդ տղերքին հանգիստ թողեք, այդ տղերքի հոգիները հիմա էլ վերևից մեզ են նայում, ու հետո մեր բոլորի դատավորներն են լինելու: Մի՛ օգտագործեք ո՛չ առաջին Արցախյան պատերազմի, ո՛չ երկրորդ, ո՛չ էս պատերազմի տղաների անունները. ուղղակի եկեք զբաղվենք այդ տղերքի, նրանց ծնողների հարցերով: Դեռ ուշ չէ. ամսի 21-ին դեռ օրեր կան, եկեք քարը փեշներիցդ թափեք, հայտարարեք, որ ամբողջովին փոխվում է ձևաչափը, հնչելու է գոնե միայն սիմֆոնիկ երաժշտություն, ու վերջ»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը:

«Ես ուզում եմ ասել, որ ի սկզբանե միջոցառումը նախատեսված է եղել հենց այս տրամաբանությամբ, և եթե ուշադրություն եք դարձրել, միջոցառումը երկու տող ունի՝ «Անկախ» և «Հայրենիքիս հետ»: «Հայրենիքիս հետ»-ը Հովհաննես Թումանյանի հայտնի բանաստեղծության վերնագիրն է, որը նա գրել է 1915 թվականին:

Ըստ էության, մեր այսօրվա մոտեցումը փորձ է հենց բանաստեղծության տրամաբանությունը դնել մեր այսօրվա տեսլականի հիմքում»,- պատասխանեց Փաշինյանը՝ իր խոսքն ավարտելով այդ բանաստեղծությունն ասմունքելով:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan