Վիտալի Բալասանյանը Արմեն Չարչյանին չի տեսակցել
Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։
Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին եւ զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ՝ պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը` խստորեն դատապարտելով սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել եւ նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել։
Արմեն Չարչյանի պաշտպան
Էրիկ Ալեքսանյան