Երևանի ավագանին ընդունեց պարգևավճարների ֆոնդը 100 մլն դրամ սահմանելու որոշումը
Երևանի ավագանին որոշեց «Կառավարման մարմնի պահպանում» ծրագրում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածն ավելացնել 832 մլն 74 հազար դրամով։
«Ըստ նախագծի պահուստային ֆոնդի վարչական մասն էլ կհամալրվի 28 մլն 880 հազար դրամով՝ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածը նվազեցնելով 860 մլն 955 հազարով։ Նախորդ ավագանու նիստի ժամանակ աշխատավարձի բարձրացման մասով օրենքի տրամաբանական շարունակությունն է, որի արդյունքում պարգևավճարների ֆոնդը սահմանվել է 100 մլն դրամ, իսկ մնացած գումարը տեղափոխվել է աշխատավարձերի ծախսային մաս»,- նշեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը:
Որոշումն ընդունվեց միաձայն՝ 37 «կողմ» ձայներով։