Այսօր՝ 23 սեպտեմբերի 2021թ., 00:00
Փաշինյանը սարսափում է, քանի որ պատվերը չկատարելու դեպքում կվճարի իր և իր ընտանիքի կյանքով Բաքուն և Անկարան որևէ ցանկություն չունեն իրենց քաղաքականությունը կառուցելու տարածաշրջանային խաղաղության տրամաբանությամբ․ Վանեցյան Նման հարևանի հետ ո՞ր խելապակասը հարևանություն կանի… Արա, բա 30 հազար տոննա խաղողը որտե՞ղ դասավորես․ արմավիրցները Կառավարության մոտ են (տեսանյութ) Արման Բաբաջանյանի գաղտնի առաքելությունը․ ֆինասնավորողը Սորո՞սն է, թե՞ Թուրքիան Բա որ գրում են, թե սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը լավ է, որ սութի հայրենասիրական երգերով չէր ու մեսիջ էր աշխարհին, որ մենք աբորիգեն չենք Թուրքիան ոչ միայն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, այլ ընդլայնել է դրա շրջանակը Դանակներն առնենք, իրար մորթե՞նք, մեր խաղողը փչանում ա. վեճ խաղողագործների եւ փոխնախարարի միջեւ (տեսանյութ) Կտավ` «Հաղթողը և կապիտուլյանտը» Արմեն Չարչյանի գործը քննող դատավարը վերադարձել է արձակուրդից, հույս ունենք, որ հրատապ նիստ կհրավիրի․ պաշտպան Աննա’, Էրատո լացի նոր ձև՞ ես սովորե’լ. քաղաքացի (տեսանյութ) Ադրբեջանի ԱԱՆ հակահետախուզության նախկին պետը ամբաստանյալների աթոռին է Պահանջում են հանդիպում վարչապետի հետ Երեք տա­րի նպա­տա­կա­ուղղ­ված քայ­քա­յել են մեր պե­տա­կա­նու­թյունն ու մեր դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը ԻՀՊԿ-ն Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ Սյունիքի մարզպետի հետախուզվող որդին տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ Ինչո՞ւ պատվաստված մարդկանցից չի պահանջվում ՊՇՌ թեստ, եթե պատվաստումը չի բացառում վարակման փաստը Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա 3 ամիսներին մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ «Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր». ռասիստական գրություններ Թուրքիայի դպրոցներից մեկում Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում. Որն է պատճառը Գնել Սանոսյանը մտածում է՝ «վարչապետն ով է, որ ես նրա որոշումները կատարեմ. Էդգար Ղազարյան Ադրբեջանական ծանր զինտեխնիկան՝ Հայաստանում, և Սյունիքով միջանցք. Փաշինյանը հստակ խոստումներ է տվել. Աննա Մկրտչյան «Ինչպիսին տվյալ ժամանակի իշխանությունն է, այնպիսին էլ՝ ժողովուրդն է, և ոչ երբեք հակառակը»․ Կարեն Ճշմարիտյան Պատերազմից խուսափող, «անգյալության» ձգտող էլիտաներն իրենց ժողովուրդներին տանում են ոչնչացման Զորավարժությունների ուղերձներից մեկն էլ հայ-իրանական սահմանի անվտանգության խնդիրն է Երկիրը պատերազմի մեջ է, իսկ ղեկավարը՝ էմոցիոնալ տատանումների. Արամ Վարդևանյան Սև լճի տարածքում ադրբեջանական բլոկ-պոստում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել «Թուրքական Բայրաքթարների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել». Նաիրա Զոհրաբյան «Լեգիտիմությունը նման է նիզակի. նրա վրա կարող ես հենվել, բայց նստել չարժե». Ալեքսանդր Հարությունյան «Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել …». Սոֆյա Հովսեփյան Շատերի համար հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի. Գրիգորի Տրոֆիմչուկ ԱԺ-ում քննարկում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումները ԱՄՆ-ի Կոնգրեսում ընդունվեցին հայանպաստ օրինագծեր Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին «Նրանք բովանդակությամբ, արժեհամակարգով լակոտ են և նրանք հիմա իշխանության են». Վահե Բեգոյան Փաշինյանի սրբությունը Ստալինն է. նա լրտես է, սրանք ուզում են հայը պանդուխտ դառնա. Պարույր Հայրիկյան Բաքուն կրակ է բացել իրանական ուղղաթիռի ուղղությամբ Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ» Հովիկաղազարյանական ընկալումը Ում շահն է սպասարկում այսօրվա կառավարությունը Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո Ընդդիմության առաջարկը խլել են Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը» Իրանցի վարորդներին ծախսեր են պարտադրվում. դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ–ում Իրանի դեսպանատուն Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա Փորձում են ստեղծել սպասարկման ոլորտում աշխատող մի նոր ազգ. Գեղամ Նազարյան Կառավարության նախագծում չկա որեւէ բան, որը կարող է խոսել հանրային շահերի պաշտպանության մասին Ադրբեջանի արտգործնախարարը ՎՈւԱՄ-ի գործընկերներից պահանջել է «ճնշում գործադրել Հայաստանի վրա» Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները հասկանում են նոր հնարավոր էսկալացիայի գինը. փորձագետ Բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան. Էլինար Վարդանյան ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ «Մեր քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն». Իրանի դեսպանատունը՝ ձերբակալված իրանցի վարորդների մասին Իտալական մաֆիան կասկածվում է համավարակից հարստություն դիզելու ցանկության մեջ Թալիբները ուժայինների շարքերում չեն հանդուրժի մարդկանց, ովքեր մերկացվել են կոռուպցիայի եւ անբարո վարքի մեջ Կազմակերպիչները, տեղյակ լինելով իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակցելու «հանդեսին». Հասմիկ Պապյան Փորձագետ. Հայ-ռուսական միությունը ՌԴ-ի համար միշտ կարեւոր է եղել Հարավային Կովկասում իր ներկայության տեսանկյունից Միրզոեւա. ՀՀ ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թվի վերաբերյալ Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի Ասորիները ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել. Նրանք բողոքում են Դիմիտրով գյուղը «խոշորացնելու» դեմ Forbes․ Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների տասնյակը Սուդանում ձերբակալվել են պետական ​​հեղաշրջման բոլոր մասնակիցները Freedom House․ Հայաստանը 4 հորիզոնականով իջել է ինտերնետի ազատության վարկանիշում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա Զանգել է ոստիկանություն եւ հայհոյել ՀՀ վարչապետին ու քաղաքական գործիչներին Նիկոլի խրամատները գլխին փուլ են գալիս. Խաչիկ Մանուկյան Նիկոլը երեկվա ելույթով մեզ նախապատրաստեց նոր պարտության. Հայկազուն Ալվրցյան Գործատուն չի կարող աշխատանքից ազատել չթեստավորվելու դեպքում. Ժորա Սարգսյան Պուտինը ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական լիազոր ներկայացուցիչ է նշանակել Միքայել Աղասանդյանին Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Ռուսաստանցի փորձագետ. Պատերազմը Ղարաբաղում հարվածել է տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությանը Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն Հրատապ լուրեր Նոր Հայաստանից Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են Թուրք-ամերիկյան խմբերը 2007 թ-ից ի վեր 2․2 միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին. Հարութ Սասունյան Ադրբեջանի իշխանությունները շանտաժի են ենթարկում ԱՄՆ-ին եւ սպառնում հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից Զարուհի Փոստանջյանը պահանջում է քրգործ հարուցել իր իրավունքները եւ ազատությունները սահմանափակող ոստիկանների նկատմամբ Անօդաչուների շոուի եւ մնացածի մասին Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին
Հարցում

Ադրբեջանի գործողություններին Հայաստանը պետք է կոշտ արձագանքի, եթե հնարավորություն կա նաեւ ուժի կիրառման ձեւով

Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ադրբեջանական ոստիկանության կողմից անցակետ տեղադրելու, իրանական պետհամարանիշներով բեռնատարները ստուգելու, ինչպես նաեւ գումար գանձելու գործընթացը լրջագույն ահազանգ է, որի խնդրով պետք է զբաղվի հատկապես Հայաստանի Հանրապետությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նշենք, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Հայտնի է, որ արդյունքում վարորդներից նաեւ գումար են գանձում։ ԱԱԾ մամուլի կենտրոնի հաղորդմամբ` ծառայության սահմանապահ զորքերը եւ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողները համատեղ աշխատանքներ են իրականացնում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։

Ըստ իրանագետի՝ Հայաստանի Հանրապետությունը բավականին կոշտ վերաբերմունք պետք է դրսեւորվի թշնամական կողմի նկատմամբ. «Եթե կա հնարավորություն ուժի կիրառման, ապա կարծում եմ՝ ուժ էլ պետք է կիրառվի։ Եթե կա հնարավորություն, բայց սրա համար նաեւ պետք է զուգահեռաբար տարվի նաեւ շատ լայնածավալ դիվանագիտական աշխատանք, Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի Իսլամական Հանրապետության հետ, նաեւ միջազգային այլ խաղացողների հետ։ Այսինքն՝ մենք պետք է ստանանք միջազգային դրական ֆոն, դրանից հետո գնանք կոշտ գործողությունների»։

Ոսկանյանը նշեց, որ իրանական կողմից էլ արդեն արաձագանքներ կան. Իրանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակն է անդրադարձել խնդրին. «Իրանական կողմը որոշակի անհանգստություն ունի այս խնդրի վերաբերյալ։ Չնայած դիվանագիտական ձեւակերպումներին՝ կարելի պնդել, որ իրանցիներն էլ անտարբեր չեն այս խնդրի վերաբերյալ»։

Իրանագետի կարծիքով՝ լավ հնարավորություն է ստեղծվել նաեւ համատեղելու Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի ջանքերը՝ այդ խնդիրը լուծելու համար.

«Խնդրի լուծումը պետք է լինի կտրական ձեւով. ադրբեջանական բաշիբոզուկները պետք է հասկանան, որ Գորիս-Կապան ճանապարհին իրենց ամբողջ «գործունեությունը» ուղղակի լկտիություն է եւ պետք է դադարեցվի նման մոտեցումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հանդեպ»։

Հարցին՝ իր կարծիքով՝ ինչո՞ւ է Ադրբեջանն այսպիսի քայլերի գնում, Վարդան Ոսկանյանն ասաց, որ այստեղ մի քանի գործոն կա.

«Այս ամբողջ գործընթացն ընթանում է Բաքվի բռնապետի ուղղակի հրահանգով։ Անհրաժեշտ է, որպեսզի պարբերաբար ճնշման տակ գտնվի Հայաստանի Հանրապետությունը. գործոններից մեկը ՀՀ-ի վրա ճնշում գործադրելն է։ Այդ ճնշումն էլ ակնհայտորեն միտված է իրենց եզրաբանությամբ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հիմնախնդրի լուծմանը, որը կենսական նշանակություն ու նի ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ մի գուցե ավելի լայն իմաստով ավելի մեծ չափով Թուրքիայի համար։ Երկրորդ գործոնը իրանական կողմի վրա ճնշումներ գործադրելն է։ Իրանական բեռնատարները որոշ ժամանակ առաջ նաեւ խնդիր ունեին Ադրբեջանի տարածքը հատելու առումով, ստեղծվել էին արհեստական բնույթի խոչընդոտներ։ Հիմա փորձ է արվում իրանական կողմին ցույց տալ, թե իբր Ադրբեջանը տեր ու տնօրեն է Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Հաշվի առնելով այն կենսական նշանակությունը, որն ունի հայկական ուղղությունը իրանական տրանսպորտային ելքերն ապահովելու առումով, նաեւ Իրանի աշխարհաքաղաքական շահերի առումով փորձ է կատարվում այս ուղղությունն Բաքվի տրամաբանությամբ դարձնել վտանգավոր իրանցիների համար, որպեսզի այս պետությունը զերծ մնա Հայաստանի տարածքը լրջորեն ընկալելուց»։

Ոսկանյանն ասաց, որ Ադրբեջանի գործունեությունը տնտեսական որոշակի ռիսկեր է պարունակում, բայց առաջնահերթ կարեւորություն ունի անվտանգային խնդիրը. «Մենք պետք է հստակորեն հասկանանք, որ քանի դեռ չի լուծվել անվտանգային խնդիրը, ապա մենք ունենալու ենք կորուստներ թե տնտեսության ոլորտում, թե մեր հասարակությանը հասցնելու են հոգեբանական հարվածներ։ Դա նաեւ հոգեբանական հարված է եւ այժմ արդեն այդ ճանապարհով երթեւեկելու ժամանակ որեւէ մեկը չի կարող երաշխիք տալ, որ նույն այդ բաշիբոզուկները չեն կանգնեցնի հայկական մեքենա եւ չեն պահանջի Ադրբեջանի տարածքը հատելու համար ինչ-որ թույլատվություն»։

Ըստ իրանագետի՝ որեւէ երաշխիք չկա, որ Հայաստանն այս դեպքում նույնպես զիջման չի գնա. «Եթե հաշվի առնենք մի հանգամանք, որ օրինակ՝ մենք դուրս ենք գալիս հայկական տարածքներից, այո, այդ տարածքները հայկական են անկախ նրանից, թե ինչ-որ ժամանակ գտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Մենք պետք է ակնկալենք շատ հստակ եւ թափանցիկ բացատրությունների իշխանության կողմից նաեւ մեր հասարակության, որպեսզի նաեւ ավելորդ անհանգստությունների տեղիք չտանք եւ տանք կոշտ արձագանք թշնամական կողմին»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan