Քաշաթաղից տեղահանված 10 հազար մարդ փողոցում է հայտնվել. Քաշաթաղցիները կառավարության շենքի դիմաց էին
Պատերազմի հետևանքով Քաշաթաղի և Հադրութի շրջաններից տեղահանվածները կառավարության մոտ կրկին բողոքի ակցիա են իրականացնում։
Նրանք Հայաստանի և Արցախի իշխանություններից պահանջում են լուծել իրենց բնակարաններով ապահովելու հարցը։
«Այսօր մեր մեջ չենք տեսնում ոչ մի համայնքի ղեկավար։ Չենք տեսնում ոչ մի պաշտոնյա մարդ, որն այս աշխատանքը պետք է կատարեր մեր փոխարեն և պետք է քաշաթաղցու կարիքը հոգար։ Այս նախագծի մեջ գրված է, որ Քաշաթաղի շրջանից տեղահանվել է ընդամենը 950 ընտանիք։ Հետ տվեք Քաշաթաղում իմ ապրած տարիները։ Մնացած քաշաթաղցիներն ո՞վ են եղել այդ դեպքում։ Հերիք է մեզ ձեռ առնեք։
Այսօր մեզ գցել են մի վիճակի մեջ, որ մարդիկ ուղղակի չգիտեն՝ ինչ անեն։ ԱՀ նախագահ, ես ամաչում եմ, որ Քաշաթաղի 90 տոկոսը քեզ ձայն է տվել»,-նշեց քաշաթաղցիներից մեկը։
Ակցիա իրականացնողները նշում են, որ Քաշաթաղից ավելի քան 10 հազար տեղահանվածներն այսօր հայտնվել են փողոցում՝ անտուն և անգործ։