Դիմակները եւ ռեսպերատորները չեն պաշտպանում վիրուսից
Այս օրերին, երբ կրկին սկսել են մարդկանց պարտադրել դիմակ կրել, պետք է վերջապես հասկանաք, որ դիմակը վիրուսի համար խոչընդոտ չէ:
Սա ոչ թե կարծիք է այլ անհերքելի փաստ: Վիրուսների տրամագիծը 20-300 նանոմետր է (1 նանոմետրը միլիմետրի միլիոներորդ մասն է): Կորոնավիրուսը 120-200 նանոմետր է:
Դիմակների վրայի անցքի եւ կորոնավիրուսի չափերի համեմատությունն ավելի լավ պատկերացնելու համար ասենք, որ դիմակով վիրուսից պաշտպանվելը նույնն է, ինչ առյուծին գցես մի վանդակ, որի ճաղերը միմյանցից հեռու են երկու մետրով:
Իսկ ինչ, եթե օգտագործենք ոչ թե սովորական բժշկական դիմակներ, այլ ռեսպերատոր: Կարո՞ղ է այն պաշտպանել վիրուսից: Որքան էլ տարօրինակ թվա, բայց՝ ոչ: Ռեսպերատորը եւս վիրուսի համար խոչընդոտ չէ:
Դիմակներն ունենում են տարբեր աստիճանի պաշտպանության մակարդակ: Ամենացածր դասին պատկանում են FFP1 դիմակները: Դրանք այն նույն դիմակներն են, որոնք այս օրերին վաճառվում են դեղատներում եւ օգտագործվում մեր կողմից: Բացի այն, որ այս դիմակները գրեթե ոչինչ չեն կանխարգելակում, բացի խոշոր փոշու հատիկները, դրանք նաեւ քիփ չեն հպվում դեմքին եւ հսկայական տարածություն է մնում վիրուսի ելումուտի համար: FFP2 եւ FFP3 ռեսպիրատորային դիմակները կասեցնում են առավել մանր մասնիկների թափանցումը, բայց վիրուսների համար եւս խոչընդոտ չեն:
Մոտ տասը տարի առաջ հատուկ գիտափորձ է անցկացվել, որի ընթացքում համեմատվել են սովորական բժշկական կամ վիրաբուժական դիմակները (FFP1) FFP3 դասի ռեսպիրատորային դիմակների հետ: Գիտափորձին մասնակցել են գրիպով հիվանդների հետ աշխատող բուժքույրերը: Մի մասը կրել է սովորական դիմակներ, իսկ մյուսը՝ ռեսպերատորներ: Արդյունքում 24 բուժքույր վարակվել է գրիպով սովորական դիմակ կրելով, իսկ 23-ը՝ ռեսպերատոր:
Դիմակը կտրուկ նվազեցնում է թթվածնի հոսքը դեպի թոքեր, դեպի օրգաններ, կտրուկ նվազում է իմունիտետը, եւ մարդը թուլացնելով դիմադրողականությունը խոցելի է դառնում տարատեսակ հիվանդությունների համար:
Ձեզ կարող են ասել, թե դիմակը նվազեցնում է վարակվելու ռիսկը, բայց դա ամենանենգ ստերից է: Ուզո՞ւմ եք հեռու մնալ վիրուսներից. այդ դեպքում ակտիվ կյանքով ապրեք, մի կրեք դիմակ, սնվեք ճիշտ եւ անպայման քնելուց առաջ լվացեք ձեր գլխի մազերը, իսկ եթե այն շատ երկար է եւ խնդիր է, ապա դրեք հատուկ գլխարկներ, մեկ անգամ օգտագործվող բժշկական գլխարկներ:
Top-News.am