Իրանը Քրդստանի անկախության հանրաքվեն սադրանք է համարում
Այս թեմայով
- «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության համար». կայացել է «Հայ դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը
- Իրանի դեսպանը՝ Սյունիքում ռազմական ներկայություն ունենալու մասին
- Իրանի ռազմական ներկայությունը ծովում մեծանում է
- Էսլամի. Իսրայելը կանգնած է Արևմտյան Ասիայի հակամարտությունների մեծ մասի հետևում
ԻՐՆԱ գործակալությունը հղում անելով Իրանի ԱԳ նախարարությանը նշում է, որ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին հայտարարել է, որ Իրաքի Քիրկուկ գավառի խորհրդի որոշումն անցկացնել անկախության հանրաքվե վտանգավոր է եւ սադրիչ:
Նա ասել է, որ Իրաքի Քուրդիստանը ճանաչված չէ ոչ Իրաքի իշխանությունների, ոչ տարածաշրջանային կազմակերպությունների, եւ ոչ էլ ՄԱԿ-ի կողմից:
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Իրաքի Քրդստանի խորհրդարանը որոշում է կայացրել մասնակցել անկախության հանրաքվեին:
«Նման որոշումը ոչ միայն չի նպաստում բանակցությունների շարունակմանը Քիրկուկի եւ Բաղդադի միջեւ, այլ վտանգի տակ է դնում Իրաքի ազգային ներուժը ահաբեկչության դեմ պայքարում»,- ավելացրել է Քասեմին:
«Իրանի Իսլամական Հանրապետությունը զգուշացնում է այս անընդունելի որոշման մասին, որը խաթարում է Իրաքի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը»,- հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Նա ավելացրել է, թե անթույլատրելի է որեւէ քայլ, որը տարածաշրջանում ճգնաժամային նոր օջախ կստեղծի:
Անկախության հանրաքվեի անցկացման մասին այս տարվա հունիսին հայտարարել է Իրաքի Քրդստանի ինքնավարության նախագահ Մասուդ Բարզանին: Նախատեսվում է այն անցկացնել սեպտեմբերի 25-ին:
Իրաքի, ինչպես նաեւ տարածաշրջանային այլ երկրներ հանդես են եկել այս հանրաքվեի անցկացման դեմ: Իրանում համոզված են, որ հանրաքվեին կհանգեցնի Իրաքի քրդերի մեկուսացմանը:
Top-News.am