Գորիս-Կապան ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը
տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, Գորիս-Կապան
ավտոճանապարհը բաց է:
Ամբողջ գիշերվա ընթացքում «Ոսմար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարների
կատարած մաքրման հսկայածավալ աշխատանքի արդյունքում փլուզման հետևանքները
վերացվել են, ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն