Սարկիսով եղբայրները ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկում ըստ Forbes-ի
«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության սեփականտեր Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները ներառված են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների շարքում։ Forbes-ը հրապարակել է Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների ցանկը։
Երրորդ տարին անընդմեջ վարկանիշը գլխավորում է Գուցերիեւների ընտանիքը, որի կարողությունը, ըստ պարբերականի 9.91 մլրդ դոլար է։
Երկրորդ տեղում է Ռոթենբերգների ընտանիքը՝ 4.2 մլլրդ դոլար կարողությամբ։ Վարկանիշի երրորդ հորիզոնականը զբաղեցրել են «Պրոմոսվյզաբանկ»-ի տնօրենների խորհրդի նախագահներ Ալեքսեյ եւ Դմիտրի Անանեւները։ Եղբայրների կարողությունը Forbes-ը 2.7 մլրդ դոլար է գնահատել։
Լավագույնների հնգյակում հայտնվել են նաեւ Թաթարստանի առաջին նախագահ Մանթիմեր Շայմիեւի որդիները՝ ԹԱԻՖ-ի համասեփականատերեր Հայրաթ եւ Ռադիկ Շայմիեւները (2.215մլրդ դոլար) եւ Զիավուդին ու Մոհամեդ Մոհամեդով եղբայրները՝ 1.7 մլրդ կարողությամբ։
Առաջատարների տասնյակում են հայտնվել Kafijat-ի սեփականատերեր Մեգդեթ Ռահիմկուլովն ոև նրա որդիները՝ Թիմուրն ու Ռուսլանը (1.6 մլրդ), «ՌԵՍՈ» ապահովագրական ընկերության սեփականատերեր Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսովները՝ 1.4 մլրդ դոլար կարողությամբ եւ այլոք։