Դոլարի փոխարժեքն աննշան աճել է, իսկ եվրոն թանկացել է ավելի քան 6 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ օգոստոսի 28-ին, կազմել է 478.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 617.75 դրամ (աճել է 3.27 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 571.53 դրամ (աճել է 6.19 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.19 դրամ (աճել է 0.09 դրամով):