Այսօր՝ 28 սեպտեմբերի 2022թ., 00:00
Մեր երեխեքը հավի ճուտ չէին, որ տանեն սպանեն ու հանգիստ ման գան, պատասխան են տալու Չեն հաշտվում ընտրություններում պարտության փաստի հետ Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում 1-ին արկն իր վրա է վերցրել նռնենին, որով սնվել են օրեր.«Կարծես ընկեր էի կորցրել». զոհված Շանթի նոթատետրը գիրք է դարձել ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն Հավատարիմ ստի եւ մանիպուլյացիաների գծին. Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է «բանակցություններ ձեւացնելու» մեջ Իշխանությունն ի՞նչ է արել ՀԱՊԿ-ը զարգացնելու համար, միայն կողքից հրճվում են բացթողումների համար. Սեյրան Օհանյան Ունենք մոտ 80 գերիներ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի կողմից․Սիրանուշ Սահակյանը նոր գործընթաց նախաձեռնելու առաջարկ արեց 2020-ի սեպտեմբերի 27-ը սկիզբն էր պարտության շղթայի. պարտությունը շարունակվում է մինչ օրս Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ պետք է պատրաստվել նոր կապիտուլյացիայի․ Արմեն Ռուստամյան Վաշինգտոնն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները կարգավորելու Շառլ Միշելի ջանքերին «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից». Վազգեն Մանուկյան Ադրբեջանցիները թալանել են Փառուխը Տապալման երեք արձանագրումներն՝ ըստ քաղաքագետի Արցախում լռության րոպե է. փողոցում դադարել է անգամ մեքենաների շարժը Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին․ԱՄՆ դեսպանատան ուղերձը Էս գիշերը անքունի ու անտունի գիշերն է. Նազենի Հովհաննիսյան ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին «Վերին Լարս» անցակետում առաջիկայում զինկոմիսարիատի հավաքակետ կբացվի Քվեարկության արդյունքների վերահաշվարկի 19 դիմում է ստացվել, իսկ արդյունքներն անվավեր ճանաչելու 1 դիմում է եղել. ԿԸՀ Հրավիրում եմ Ֆրանսիային միջազգային կառույցների հետ մեծ շարժում սկսել Հայաստանի համար. Վալերի Բուայե Վրաստանի ՆԳ նախարարը Ռուսաստանի հետ սահմանը փակելու պատճառ չի տեսնում Գնանք ի՞նչ բանակցենք, գնանք իր կողքին կանգենք ու տեսնենք, թե ինչպես է հանձնում Հայաստա՞նը. Սեյրան Օհանյան Ադրբեջանցին նռնակ է նետում Գեղարքունիքի ուղղությամբ, իսկ գեղարքունիքիցին՝ աներհոր տան ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն Մխիթարյան ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս Մենք սխալ ենք համարում, որ որեւէ կողմ զենք ուղարկի Ուկրաինա կամ Ռուսաստան. Իրան ԱՄՆ-ն եւս 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կհատկացնի Ուկրաինային Կոլապսային իրավիճակ Սիսիանում. ՔՊ-ն խառնվել է իրար Ազգերի լիգա․ Իռլանդիա - Հայաստան եւ օրվա մյուս խաղերը Սեպտեմբերի 27. Պատերազմը այս չպետք է լիներ, այն բերեցին Խորհրդարանական ընդդիմությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում է Մանկավարժները դիմում են գրում՝ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար ԱՄՆ-ի համար հատկապես կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցումը. Պետդեպ Ալեքսանդր Ազարյանը դատական համակարգի վերջնականապես չկործանման միակ հույսն էր Ես կոչ եմ արել՝ որեւէ քվե չտալ ՔՊ-ին՝ պատժել մեր երկրի այսօրվա վիճակի համար Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ Քոչարյանը հերթական ասուլիսն է հրավիրում «բոլորի համար» ֆորմատով ԱԱԾ-ում խիստ է դրվել հարցը. պարզել՝ ինչպես են քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայում Ի՞նչ կասեն Վենետիկից. Հանձնաժողովի դիրքորոշումները բավական կոշտ են լինելու Սիսիանում «Ապրելու երկրի» թեկնածուն հնարավոր է շրջանցի կուսակցության արգելքը եւ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ Իշխանությունները «տասովկաների» մեջ են Ահա բարեփոխված արդարադատության համակարգի «հմայքը». Դատական համակարգում նոր բունտ է հասունանում Նախընտրական ճնշումներ. Մեկ օրում մի ցուցակից 19 ինքնաբացարկ Ի՞նչ քննարկումներ են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շուրջ Զասը ժամանակից շո՞ւտ է մեկնել Հայաստանից. Փաշինյանը նրան չի ընդունել ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Ադրբեջանից պաշտպանվելու համար Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Թալինցիներն ու սիսիանցիները ցույց տվեցին ճանապարհը Սա կեղծիք է, էլ ո՞նց ասեմ․ Սամվել Մարտիրոսյան Պարտվածին աջակցել՝ նշանակում է շարունակել պարտվել. Սենոր Հասրաթյան Ըստ ամենայնի` Իշխանասարում ՔՊ-ի օգտին քվեարկել են նաև օրերս մեր դիրքերը գրաված ադրբեջանցիները Դպրոցներում աշնանային արձակուրդների օրերը հայտնի են Մի խայտառակ գործողության հետքերով․ Ավետիք Չալաբյան Սիսիանում ընտրությունների նախնական արդյունքները Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցիները WhatsApp-ով ուղարկել են կնոջը ՏԻՄ ընտրություններ․ ՔՊ-ն հաղթել է Թալինում, Արենիում, Ակունքում, պարտվել՝ Քաջարանում, Տաշիրում, Անիում, Ալավերդիում Աղավնո գյուղը ո՛չ դժբախտ էր, ո՛չ դժգույն․ Ինչո՞ւ են հիմա այդ մարդիկ փախստական․ Կարեն Վրթանեսյան Բախում՝ Դանիել Իոաննիսյանի և ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի միջև Ակունքում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվում է Բյուրեղավանում ևս ՔՊ-ն պարտվել է Չարենցավանում հաղթեց Հակոբ Շահգալդյանը․ ՔՊ-ն պարտվեց Ալագյազ խոշորացված համայնքում հաղթեց անկուսակցական Ջասմ Մախմուդովը Մանվել Փարամազյանի շտաբում տոնում են հաղթանակը Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում Բերդ խոշորացված համայնքում հաղթում է կալանավորված գործող համայնքապետը Ալավերդիում նախնական տվյալներով հաղթում է «Ապրելու երկիր» կուսակցությունը Անի խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվել է գործող համայնքապետին Տասը ամսում մոտ կես միլիոն դոլար՝ 20 մեքենա գնելու համար․ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը թարմացրել է ավտոպարկը Շվեյցարիայում հույս ունեն, որ մեղմ ձմեռը կնպաստի գազի դանդաղ սպառմանը Մարաթոնյան վազքի աշխարհի նոր ռեկորդ Ինչու ենք խաղաղության փոխարեն հակամարտություն դրդում Ուկրաինայում. Daily Mail Նիկոլ Փաշինյանը շարունակում է խիստ վտանգավոր խաղը Ղրղզստանն ու Տաջիկստանը հակամարտությունը դադարեցնելու փաստաթուղթ են ստորագրել Դուք հիվանդ եք հիպերտոնիայով, բայց այդ մասին չգիտեք Եվրոպան իդեալական պայմաններ ունի պոպուլիզմի վերածնման համար. CNN
Հարցում

Դադարել ասֆալտին ծեփել պետության ապագան. Վահե Հովհաննիսյան

Կա՞ր հնարավորություն, որ մեր երկիրը 2018 թ-ից ա´յլ հունով գնար, կա՞ր հնարավորություն պատերազմից խուսափելու, կա՞ր հնարավորություն՝ պատմական աղետի փոխարեն պատմական հաջողություններ ունենալու։

Այո, կար։ Եվ դրա ամենացայտուն պատասխանը երեկվա ԱԺ հակասական օրն էր։ Օրվա առաջին կեսի մանկականությանը փոխարինեց օրվա վերջի սոլիդությունը։
Արմեն Գևորգյանի երեկվա ելույթն իր որակով, ծրագրային-գրագետ ձևակերպումներով դահլիճում և ԱԺ աշխատանքներին հետևող հանրության մոտ փոխեց տրամադրությունները։ Նույնիսկ ՔՊ-ականները, որոնք պետք է ժանրի կանոնների համաձայն հարձակվեին, այդ մթնոլորտում հանկարծ դարձան աշխատանքային-քննարկումային՝ կորցնելով իրենց ֆունկցիոնալ միակ՝ հարձակվելու նշանակությունը։
2018-ին հասարակությունը սպասում էր փոփոխությունների՝ դեպի ավելի արդար, ավելի լավ պետության։ Հիմա պատկերացրեք, եթե «սարանչայի» ավերիչ ալիքի փոխարեն ընտրվեր գրագետ- աշխատանքային տարբերակը, եթե բռնել-ծեփելու մոլուցքի փոխարեն ընտրվեր խելոք մարդկանց հետ աշխատելու տարբերակը։ Ո՞րն էր շահը՝ ամեն խելոք մարդու մեջ թշնամի ու հակահեղափոխություն տեսնելու։ Մենք հոգնել ենք «բերման ենթարկելու» սպառնալիքներից։ Երկիրը սկսել է ճկվել այդ անմիտ սպառնալիքների տակ։ Արդեն երեք տարի է՝ մեր երկրում բերման է ենթարկվում կամ առնվազն պետական ինստիտուտներից հեռու վանվում գրագետ միտքը, գիտելիքը, փորձը... Հետևանքները բոլորս տեսանք։

Երեք տարի մեր պետությունում եղել է երեկ առավոտյան ԱԺ-ում տիրող մթնոլորտը։ Այդ վիճակում բնական է, որ պետությունը պետք է քանդվեր։
Պատերազմից ամիսներ առաջ մոտ 20 հոգի ամենօրյա ռեժիմով զգուշացնում էինք, որ այս քաղաքականությունը տանում է պատերազմի, զգուշացնում իրական պատերազմի մասին։ Մեր ձայնը չի լսվել։ Այն ժամանակ դեռ կար պատերազմից խուսափելու հնարավորություն։
Արմեն Գևորգյանի երեկվա երկու ելույթը ամբողջական կառավարության ծրագիր էր, բայց նույնիսկ դա չէ ամենակարևորը։ Այդ ելույթն ակնհայտ դարձրեց, որ դահլիճի ՔՊ-ական հատվածում կան ոչ քիչ թվով մարդիկ, որոնք գրագետ ու զուսպ աշխատանքի կողմնակիցն են, որոնք հասկանում են, որ պետությունը պատմական ռիսկերի առաջ է կանգնած, ու 2018-ի պատկերացումներով առաջ չես շարժվի, կվթարվես երկրորդ անգամ։ ՔՊ-ում ակնհայտորեն կա մի հատված, որին էժան բառապաշարը և տգիտությունը ոչ միայն հոգնեցրել են, այլև արդեն թվում են անընդունելի։
Ուրեմն սա շանս է։

Նույն ԱԺ նիստի սոլիդ հատվածում Արթուր Վանեցյանը կանգնեց իր թիմակցի կողքին՝ բավականին գրագետ ձևով։ Նրա խոսքից ագրեսիայի փոխարեն լրջություն էր գալիս։ Իսկ եթե նույն Վանեցյանի «Կանգ առ» զգուշացումը երկու տարի առաջ լսեին, գուցե պատերազմ չլիներ։ Ինչո՞ւ ենք վախենում կանգ առնել սխալ ճանապարհին, դեռևս վրա չհասած աղետի ճանապարհին։

Այս ԱԺ-ն իր աշխատանքները սկսել է մի շատ հետաքրքիր ելույթով՝ նախագահ Արմեն Սարգսյանի։ Անկախ նրանից, թե ով ինչպես է վերաբերվում նրա գործունեությանը, պետք է անկեղծ լինենք ու արձանագրենք՝ լուրջ, հեռանկարային խոսք էր, որն, այնուհանդերձ, չստացավ անհրաժեշտ ընկալումը, թեև դա ելույթ էր պետության ապագայի մասին։
Մենք հիմա պատմություն դարձած անցյալի ու ներկա աղետի խաչմերուկում ենք ու չենք ուզում դուրս գալ այնտեղից։

ԱԺ-ից դուրս այսօր կա զգալի ինտելեկտուալ պոտենցիալ՝ մարդկանց, ովքեր գրում են, խոսում են, ծրագիր են մշակում, ծանոթ են միջազգային զարգացումներին, ունեն լավ կապեր միջազգային հարթակներում և այլն։
Նրանց ձայնն էլ հաճախ չի լսվում։ Նրանց խոսքը չի դառնում պետական քաղաքականություն կամ հանրային կարծիք։ Փոխարենը բարոյահոգեբանականարգելակներ չունեցող որևէ ծղրտոց՝ լինի դա ԱԺ ելույթ, հարցազրույց, թե այլ բան, դառնում է օրվա թոփը։

Վստահաբար՝ այսօրվա Հայաստանի այս վիճակը երկար չի շարունակվելու։ Մեր դիմաց իրական մարտահրավերներ են՝ շատ ծանր, շատ բարդ։ Պոպուլիզմով ու հայհոյանքով լուծում չկա։ Պոպուլիզմն ու հայհոյանքն արդեն սկսում են հոգնեցնել լայն հասարակությանը՝ անկախ քաղաքական նախասիրություններից։ Սա հուշում է այն մասին, որ շատ արագ ձևավորվելու է նոր հանրային պահանջ՝ նոր քաղաքական հոսանքի։ Դրա ձևավորումը լինելու է շատ բնական ու տեսանելի։ Այն չի լինելու անհատի կամ քաղաքական նախասիրությունների հիման վրա։ Այն լինելու է ասելիքի և մտածողության որակի հենքի վրա։ Ի վերջո՝ սոլիդ Հայաստանը պետք է հաղթի։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan