«Նաիրիտում» հրդեհը մեկուսացվել է. այրվող քիմիական նյութը անվտանգ է քաղաքացիների համար. ԱԻՆ (Տեսանյութ)
Երեւանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհը ժամը 14.00-ի սահմաններում մեկուսացվել է, կրակի տարածման վտանգ չկա: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի ԱԻՆ-ից:
Նշվում է, որ այրվող նյութը վտանգ չի ներկայացնում քաղաքացիների առողջության համար:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 13:10-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Նաիրիտ» գործարանի տարածքում պայթյունի ձայն է լսվել եւ հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «թիվ 3» կանչով դեպքի վայր են մեկնել տասներկու մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը: