Սիրուշոն ներկայացրել է Gozal by Pregomesh-ի նոր աշխատանքը
Այս թեմայով
- Սիրուշո. «Տարին դժվար էր. քանդվեց դարերով եկած պատմություն, հպարտություն, արժեհամակարգ․․․»
- Սիրուշոն ներկայացրել է իր բրենդային առաջին տիկնիկը
- «Վերադառնում ես Հայաստան, կարդալով նորությունները, մարտի 8-դ չի գալիս, իսկ սա դարձել է մեր իրականությունը». Սիրուշո
- Քաղաքականությունն ինձ երբեք չի հետաքրքրել ու գրավել, բայց երկրի ճակատագիրը` միշտ․ Սիրուշո
Սիրուշոն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ձեզ եմ ներկայացնում Gozal by Pregomesh-ում մեր նոր աշխատանքը:
Տարազի մոտիվներով հարսանեկան զգեստների կապսուլային հավաքածու՝ Մարալ :
«Գոզալ»-ը մեծ դեր ունեցավ հարսանեկան մշակույթում։
Աղջիկները սկսեցին նկատելիորեն շատ կրել հայկական տարազն ու զարդերը իրենց մենապարի ժամանակ, ինչն ինձ համար իմ ստեղծագործական ուղու կարևորագույն նվաճումներից է։ Մենք էլ որոշեցինք ընդառաջ գնալ և հարսանեկան զարդերի հետ մեկտեղ ստեղծել նաև տարազի մոտիվներով զգեստներ, որոնք կրելով մեր աղջիկները կվերածվեն իրական հայ թագուհիների:
Ի դեպ, այս հավաքածուի հետ ներկայացրեցինք նաև նոր երգ՝ Մարալ, որն արդեն հասանելի է բոլոր երաժշտական հարթակներում։ https://found.ee/MARAL
Պսակադրությունների և նկարահանումների համար զգեստները վարձակալել կարող եք դիմելով՝ Pregomesh»