Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
«Ավտովազ»-ը սկսել է Lada-ի արտադրությունն Ադրբեջանում Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները
Հարցում

Քա­ղա­քա­կան ան­պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ամե­նա­թո­ղու­թյան և ան­պատ­ժե­լի­ու­թյան մի­ջա­վայր

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ թվում է, թե այլևս որևէ արտառոց երևույթի վրա զարմանալ պետք չէ, ու հարկ է պատրաստ լինել անգամ վատթարագույնին։ Հարցը վերաբերում է ոչ միայն երկրում ստեղծված թշնամանքի մթնոլորտին, այլև հենց իշխանական բարքերին, որոնց առանձին հակահասարակական դրսևորումները շատ դեպքերում աննախադեպ են։ Մի քանի դիտարկում... 2019 թվականին Եղեգնաձորում փոխգնդապետի դաժան ծեծի ենթարկելու միջադեպի հետ կապված՝ Վայոց ձորի այն ժամանակվա մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց։ Թվում էր, թե վերջապես եկել են ժամանակներ, երբ քաղաքական պատասխանատվությունը կարևորվում է:

Բայց շատ արագ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ վերջինս նշանակվեց կուսակցության աշխատակազմի ղեկավար։ Դե, մարդուն «դուրս չէին շպրտելու», իրենց կուսակցությունը, իրենց ներքին խոհանոցը, հո պետական պաշտոնի չէին նշանակել. քաղաքական ուժը չի ուզում նեղացնել թիմակցին: Բայց հիմա արդեն Տրդատ Սարգսյանը ներառվել է ՔՊ-ի նախընտրական ցուցակում, և շուտով նրան տեսնելու ենք արդեն ԱԺ-ում պատգամավորի կարգավիճակում։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Արշակ Հակոբյանը ևս լրագրողին ծեծելու համար հրաժարական տվեց, սակայն պարզվեց՝ պարզ թոզփչոցի է. հիմա ադրեն նա պատգամավոր է, ավելին, արդեն պաշտոնապես հայտարարվել է, որ «նշանակվելու» է ԱԺ փոխնախագահ: Օրերս Գորիսում կրակոցներ էին հնչել, որոնց հետևանքով երկու անձ տեղափոխվել էր հիվանդանոց։ Եվ այս միջադեպին մասնակցել էր նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին։

Կասեք՝ դե, գործ է հարուցվել, էլ ինչ եք ուզում: Բայց ուշագրավ է, որ Սյունիքի մարզպետի որդուն չեն գտնում, ու նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Գործող մարզպետի: Մարզպետի, որը դրանից հետո էլ շարունակում է պաշտոնավարել ու, բնականաբար, մեծ լծակներ ունի, որոնց միջոցով կարող է ազդել մարդկանց վրա։ Կամ՝ «Քաղաքացիական պայմանագրի» ընտրացուցակում 5-րդ համարը զբաղեցնող պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, օրերս Ամիրյան փողոցում կրակոցներով ուղեկցված միջադեպին մասնակցելու համար կալանավորվեց։ Իսկ Խաչատուր Սուքիասյանը պարզապես նշում է, թե նման միջադեպն անընդունելի է համարում, սակայն չի պատրաստվում հայտարարել մանդատը վայր դնելու մասին։ Ինչո՞ւ ենք նշում այս օրինակները:

Այս բոլոր հարցերում իրավականից բացի, կա նաև կարևոր բաղադրիչ՝ քաղաքական պատասխանատվության բաղադրիչը: Այս իշխանությունները շատ են սիրում շահարկել նախկինում եղած բարքերի թեման։ Բայց նույն այս ասպեկտում հետաքրքիր օրինակներ կան նույն «նախկինների» բարքերից: Օրինակ՝ տարիներ առաջ ՀԷՑ-ի «Հարավ» մասնաճյուղի ինժեներադիսպետչերական հանգույցի վարչական շենքում տեղի էր ունեցել կրակոցներով միջադեպ, որին մասնակցել էին մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանը և իր որդին։ Այդ միջադեպից շատ չանցած Հովեյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։ Ավելին, նա այլևս որևէ պաշտոն չզբաղեցրեց: Ընդ որում, խոսքը մտավորական, պարկեշտ մարդու մասին է, որը նախկինում երբեք որևէ տհաճ պատմության կամ սկանդալի մեջ չէր ընկել:

Սա՝ Ռոբերտ Քոչարյանի օրոք: Կամ՝ երբ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «օբյեկտում» ծանր միջադեպ էր տեղի ունեցել, որի արդյունքում մարդ էր սպանվել, վերջինս դրանից հետո հայտարարեց իր մանդատը վայր դնելու մասին։ Սա՝ Սերժ Սարգսյանի օրոք: Ինչպես երևում է՝ «նախկինների» օրոք քաղաքական պատասխանատվության խնդիրն առավել հստակ էր դրված: Իրենց քայլերն արդարացնելու համար իշխանությունները հայտարարում են, թե քրեական գործեր են հարուցվել։ Դժվար է հիշել որևէ դեպք, երբ, հատկապես աղմկահարույց ինչոր միջադեպի հետ կապված, քրեական գործ չի հարուցվել:

Այլ հարց է, թե հետագայում դրանք ինչ ընթացք են ստանում, առավել ևս, երբ առնչվում են իշխանական գործչի: Այդ հարցում խնդիրներ եղել են նախկինում, խնդիրները խորացել են այս երեք տարում: Բայց հարցը ոչ միայն այն է, թե ինչ ընթացք կունենան այդ քրեական գործերը, կփակվեն կամ չեն փակվի, այլև այն, թե արդյոք իշխանությունները պատրաստ են իրավականի հետ մեկտեղ նաև քաղաքական պատասխանատվություն ստանձնել իրենց թիմակիցների գործողությունների համար, իսկ թիմակիցները՝ հենց իրենց կամ իրենց հարազատների գործողությունների համար։ Ինչպես երևում է՝ այս իմաստով էլ գործող իշխանությունները աննախադեպ են բացասական իմաստով: Իսկ նման անպատասխանատվությունը ամենաթողության և անպատժելիության միջավայր է ձևավորում։ Դա ունենալու է դոմինոյի էֆեկտ՝ իր կրիմինալ ծանր հետևանքներով: Դրա նախանշաններն արդեն իսկ ակնառու են...»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan