Ալիևը փոխել է Նախիջևանի կորպուսի հրամանատարին, ինչպես նաև նշանակել է պաշտպանության նոր փոխնախարար
Ալիևը փոխել է Նախիջևանի կորպուսի հրամանատարին, ինչպես նաև նշանակել է պաշտպանության նոր փոխնախարար
Շարունակվում են Ադրբեջանի ԶՈՒ-ում փոփոխությունները. ԳՇ պետին փոխելուց բացի, փոխվել են նաև բարձրագույն սպայակազմի մի շարք ներկայացուցիչների։
Ուշագրավ նշանակումներից է գեներալ-մայոր Սեյիդով Քենան Ալիհուսեյն օղլուին է հատուկ նշանակության ջոկատի շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելը:
Նշենք, որ Ադրբեջանում 5-րդ կորպուսը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքն է։
Նշանակվել է նաև ՊՆ նոր փոխնախարար. գեներալ-լեյտենանտ Օսմանով Նիզամ Ռամազան օղլուն ազատվել է ԳՇ պետի տեղակալի-մարտական պատրաստության և ռազմական կրթության գլխավոր վարչության պետի պաշտոնից և նշանակվել պաշտպանության փոխնախարար-լոգիստիկայի գլխավոր վարչության պետ: